TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ԱՐՑԱԽ

Ջրասուզական պարապմունքներ Սարսանգի ջրամբարում

18:30 17.11.2021

Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Սարսանգի ջրամբարում անցկացրել են ջրասուզական պարապմունքներ: Հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա վարժանքներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու պարապմունքի մասնակիցների տեսական ու գործնական ունակությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակներում ջրափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու առումով: ԱԻ […]

̰
Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման հարցը

14:00 17.11.2021

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճը։ «Ընդգծվել է Բաքվի և Երևանի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու հրամայականը», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել […]

̰
Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհին բախվել են «ԿամԱԶ»-ն ու «Opel Astra G»-ն․ տուժածը հոսպիտալացվել է

13:10 17.11.2021

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:34-ի սահմաններում, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նախնական տվյալներով կա մեկ տուժած: Oգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 10:35-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել

11:23 17.11.2021

Նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, 5 մահ

11:16 16.11.2021

Նոյեմբերի 15-ին կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է մահվան 5 […]

̰
Շուշիի անցակետի մոտ պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում

17:11 15.11.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, որը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն. Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, որոնք հայտնել են, որ կապը նրա հետ […]

̰
Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը

16:45 15.11.2021

Նոյեմբերի 15-ին Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից: Նիստին ներկա է եղել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում ««Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն է եղել։ Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել […]

̰
«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք». Արտակ Բեգլարյանը՝ Նյու Յորքում և Նյու Ջերսիում

15:36 15.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-14-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայկական համայնքների հետ՝ և՛ լայն կազմով, և՛ առանձին համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմերի: Հանդիպումների ժամանակ պետական նախարարը, շնորհակալություն հայտնելով տարիներ շարունակ Արցախի հանդեպ Սփյուռքի ցուցաբերած սրտացավության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ապագայի ծրագրերը: Նա ընդգծել է, որ […]

̰
ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ Արցախում աճյունների որոնումները վերսկսելու համար

14:26 15.11.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը։ 2021 թվականի նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք և ժամանակին արձագանքել բոլոր կանչերին՝ մեկուսացրել կրակը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող […]

̰
Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են ավելի քան 4000 մեքենայի անվտանգ տարանցումը Լաչինի միջանցքով

12:54 15.11.2021

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուժերի 27 դիտակետեր տեղակայված են շփման գծի ողջ երկայնքով և Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում։

̰
Ստեփանակերտի դպրոցների տարրական դասարաններում նոյեմբերի 16-ին վերսկսվելու են դասընթացները

14:22 14.11.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում միայն տարրական օղակի (1-4-րդ) դասարաններում նոյեմբերի 16-ին վերսկսվելու են դասընթացները՝ խմբերով (օրումեջ)՝ ներառյալ շաբաթ օրը»:

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք, 2 մահ

13:16 14.11.2021

Նոյեմբերի 13-ին Արցախում կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան […]

̰
Քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, նա կապ է հաստատել հարազատների հետ․ Արցախի ՄԻՊ

19:53 13.11.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։ Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր […]

̰
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ պայթուցիկ սարք նետած Ստեփանակերտի բնակիչը գտնվում է Արցախի քննչական կոմիտեում

18:58 13.11.2021

Արցախի Հանրապետության  Քննչական կոմիտեից հայտնում են․ «Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975 թ․ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է ԱՀ ՔԿ տարածած հաղորդագրությունում։

̰
Ադրբեջանի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ. Արցախի ՔԿ

16:21 13.11.2021

2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առիթով Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից: Տարվում է նախաքննություն: «Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն կտրամադրի»:

̰
Աճյունների որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են. Հունան Թադևոսյան

14:48 13.11.2021

2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արցախի ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԻ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Այդ օրն առաջին […]

̰
Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ

14:14 13.11.2021

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքները և սոցիալական ենթակառուցվածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը: «2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաև՝ 683 կմ ճանապարհ, մոտ 2000 […]

̰
Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ պայթուցիկ սարք նետած անձը կփոխանցվի հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

13:40 13.11.2021

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի Շուշիի հատվածում նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել

12:53 13.11.2021

Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան […]

̰
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ռումինացի պատգամավոր

11:43 13.11.2021

Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Որոշ տարածաշրջանային ու արտաքին դերակատարների ուղղակի ու անուղղակի ներգրավվածությամբ պատերազմը պատճառ դարձավ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում հազարավոր զոհերի, […]

̰
Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Շուշիի անցակետի հատվածում․ ԱՀ ԱԱԾ

11:19 13.11.2021

Արցախի Հանրապետությքան ԱԱԾ-ից հայտնում են․ «Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ […]

̰
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է

09:46 13.11.2021

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն:

̰
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

09:33 13.11.2021

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ «Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ: Միջադեպի հետ կապված մյուս […]

̰
Հիմա Շուշիում գեթ մեկ հայ չկա, ո՞վ է սրա պատասխանը տալու. պատգամավորը՝ Նիդեռլանդների դեսպանին

21:52 12.11.2021

Ըստ խորհրդային օրենսդրության՝ Ադրբեջանին արգելվել էր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող ժողովրդի համաձայնության: Եթե առաջնորդվում միջազգային իրավունքի չափանիշներով, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի դատապարտվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը արհամարհելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ […]

̰
Մեկ տարում ԼՂ-ում խաղաղապահներն ապահովել են  ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը

12:20 12.11.2021

Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են շուրջ 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Ջիվանի և […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել

12:12 12.11.2021

Նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Փարիզում Լիբիայի հարցով համաժողովի շրջանակում անդրադարձ կկատարվի նաև ԼՂ խնդրին

09:36 12.11.2021

Փարիզում այսօր կկայանա Լիբիայում ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային համաժողով՝ այդ երկրում նախագահի ընտրությունների նախաշեմին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Համաժողովը կանցկացվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ։ Լիբիան պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք նշանակված են դեկտեմբերի 24-ին, և այդ թեման, ինչպես սպասվում է, կդառնա հիմնականներից մեկը։ Օտարերկրյա պետությունների պատվիրակությունները կքննարկեն նաև երկրից օտարերկրացի վարձկանների դուրսբերման թեման։ […]

̰
Արցախի առողջապահության նախարարը այցելել է ստացիոնար բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդներին

17:24 11.11.2021

Երեկ ուշ երեկոյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հերթական անգամ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) ստացիոնար բուժում են ստանում 111 հիվանդ, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 69-ինը՝ ծանր։ Նախարարը շրջել է վերակենդանացման բաժանմունքով և հիվանդասենյակներով, տեսակցել հիվանդներին և բժիշկների հետ քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնուհետև տվել համապատասխան […]

̰
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավման հիմնական ուղղություններին

13:24 11.11.2021

Նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավման հիմնական ուղղություններին։ Քննարկվել են Արցախի առջև ծառացած մարտահրավերներին միջազգային հանրության արձագանքին առնչվող հարցեր։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել

12:29 11.11.2021

Նոյեմբերի 10-ին կատարվել է 342 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 156 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 2 մահվան դեպք: Հիվանդներից 70-ամյա […]

̰
BACK_TO_TOP