18:15 10.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել արցախյան վերջին պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մեկ տարվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` ռազմա-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլն։
Սակայն երբեմն ունենում ենք իրավիճակներ, երբ ադրբեջանական կողմը խախտում է ինչպես բարձր մակարդակով մեկ տարի առաջ ստորագրված հայտարարության դրույթները, այնպես էլ՝ առօրյա աշխատանքներին վերաբերող պայմանավորվածությունները։ Այդպես է շփման գծում հրադադարի խախտումների դեպքում և այդպես է վերջին երկու դեպքում, երբ զոհվեցին ու վիրավորվեցին քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում, և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։
Կուզեի հակիրճ անդրադառնալ, թե այս ժամանակահատվածում ինչ է արվում ԱՀ Պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով ապահովվող հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար։
1 Զենքի մասին օրենքում կատարվող փոփոխությունները կընդլայնեն զենքի ձեռքբերման հնարավորությունները։
2. Թեև առ այսօր շոշափելի աշխատանք է տարվել շփման գծին հարակից բնակավայրերում մշտական զինված հսկողություն ապահովելու առումով, սակայն այսուհետ իրավապահ մարմինների կազմում գործող համապատասխան ստորաբաժանումներն էլ ավելի մեծ մասնակցություն կունենան շփման գծին մոտ տարածքներում կատարվող աշխատանքների, բնակավայրերի ու ճանապարհների անվտանգության ապահովման գործում։ Այդ առումով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին նշված տարածքներում աշխատանքներ իրականացնելու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։
3. Իհարկե, այս մեկ տարվա ընթացքում նաև զգալի աշխատանք է տարվել առաջնագծի ամրացման ու ՊԲ գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ:
4. ՌԴ խաղաղապահների հետ նույնպես վարում ենք ամենօրյա համագործակցություն բազմաբնույթ անվտանգային ռիսկերի կանխարգելման ու խնդիրների վերացման ուղղությամբ:
Գլխավորապես չերևացող տարբեր ջանքերի միջոցով հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը շարունակաբար բարձրանա՝ օգտագործելով և՛ սեփական անվտանգային կարողությունները, և՛ ՌԴ խաղաղապահ զորակազմի տրամադրած ռազմաքաղաքական երաշխիքները: Գործադրվող ջանքերի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»:
18:51 21.08.2025
Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...
18:38 21.08.2025
Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: ...
18:26 21.08.2025
Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...
18:18 21.08.2025
Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ ՕհանյանՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...
17:55 21.08.2025
Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...