TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը

09:10 09.11.2021

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը Երևանին ու Բաքվին հայտնել է շփումներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ կոնֆլիկտին առնչվող մնացած բոլոր հարցերը լուծելու նպատակով։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելու համապարփակ […]

̰
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից  հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը․ ՀՀ ԱԳՆ

21:49 08.11.2021

Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով երեք հոգի վիրավորվել են, իսկ մեկ հոգի՝ զոհվել: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն […]

̰
Պատերազմի առնչությամբ քրգործով մեղադրյալ գումարտակի հրամանատարը կալանավորվել է

21:11 08.11.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 8-ի որոշմամբ բավարարել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործի նախաքննությամբ […]

̰
̰
Շուշիում հրազենային վիրավորում ստացածներից երկուսի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` ծանր

20:45 08.11.2021

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վիրավորվածներից Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` ստորին ծնոտի միջանցիկ հրազենային […]

̰
Արշակ Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

19:46 08.11.2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող  […]

̰
Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորում ստացած 3 անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր

18:53 08.11.2021

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմի կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն։ Տեղեկացնում է  ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին […]

̰
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է տրանսպորտային միջոցների համար

18:38 08.11.2021

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին  տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։ «Այսօր` նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն […]

̰
Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է. Արցախի ՄԻՊ

17:56 08.11.2021

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․ Ա․, 31-ամյա Մ․ Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Տուժածների վիճակը բժիշկների […]

̰
Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակոցներ են արձակել ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. մեկ մարդ մահացել է. Արցախի ԱԱԾ

16:48 08.11.2021

Այսօր Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: «Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս […]

̰
Վիեննայում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

16:41 08.11.2021

Նոյեմբերի 6-ին Վիեննայի «Antonio-Vivaldi» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ-առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին, տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Համերգին կազմակերպել էին Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի և Ավստրիայում բնակվող հայ […]

̰
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

16:25 08.11.2021

Արցախի ԱԺ կայքը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի […]

̰
Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ

15:20 08.11.2021

Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի տարածքում նոր կոթող է տեղադրվել՝ «Վերածնունդ» անվամբ: Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած արձանը խորհրդանշում է Արցախի ու արցախցու վերածնունդը, վերընձյուղվելու և ծաղկելու ձգտումը: Արմատներից վերակենդանացող ծառը հույսն է արցախահայության գալիք օրվա: Քանդակի տեղադրմանն աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանը: Այդ մասին տեղեկացրին Ստեփանակերտի քաղաքապետարանից։

̰
Ասկերանում 51-ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել․ նա հաջորդ օրը մահացել է

14:42 08.11.2021

2021թ. նոյեմբերի 3-ին` ժամը 16։30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի 1964թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենան, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 1970թ ծնված բնակիչ Վաչագան Հակոբի Պետրոսյանին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն և հաջորդ օրը մահացել: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։ […]

̰
Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում և խոսել Սփյուռքի դերի մասին

14:28 08.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ: Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում […]

̰
Կկազմակերպվի շուշեցի ճարտարապետների գործերի ցուցադրություն

14:18 08.11.2021

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Առանցքում այն շենքերի նախագծերի ցուցադրություններն են, որոնց գոյությամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի:

̰
Արցախում շաբաթվա ընթացքում վնասազերծվել է կասետային 16 հրթիռ, թնդանոթի 7 արկ, 4 ավիառումբ, 8 ձեռքի նռնակ

13:44 08.11.2021

2021 թվականի նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 641 զանգ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: ՆԳՆ ծառայողները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը: Նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է գրանցվել Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում։ Հրդեհ է բռնկվել բնակելի տներից […]

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է

13:32 08.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այդ մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես COVID-19-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել

12:00 08.11.2021

Նոյեմբեր 7-ին Արցախում կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ: Հիվանդ 67-ամյա […]

̰
Ռուս խաղաղապահները շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Արցախի Խնուշինակ գյուղի բնակչությանը

10:46 08.11.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Այսօր բարեգործական «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ Խնուշինակ գյուղում անցկացվել է բարեգործական ակցիա, որին մասնակցել են բոլոր բնակիչները: Բազմազավակ ընտանիքներին հատկացել են տնտեսական իրեր, գազօջախներ, […]

̰
Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից

10:38 08.11.2021

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից (կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)։ Գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք․ գրանցվել է 1 մահ

12:45 07.11.2021

Նոյեմբեր 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Ունենք 1 մահ։ 93-ամյա տղամարդը մահացել է […]

̰
Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, հուշարձանը, վնասել Սբ. Աստվածածին եկեղեցին

18:23 06.11.2021

Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (նկ․ 1)։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել

11:17 06.11.2021

Նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
̰
Արայիկ Հարությունյանը ձմեռային զորակոչ անցկացնելու հրամանագիր է ստորագրել

17:01 05.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, […]

̰
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի մոտ ընդունելությունները ժամանակավորապես դադարեցվել են

13:54 05.11.2021

Կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի մոտ ընդունելությունները ժամանակավորապես դադարեցվել են, տեղեկացնում են նախարարությունից։ «Ձեզ հուզող հարցերը կարող եք ներկայացնել նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջին անձնական նամակ գրելու միջոցով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել

12:13 05.11.2021

Նոյեմբեր 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է 1 մահ: Հիվանդը 81-ամյա տղամարդը […]

̰
Հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ Արցախում

22:02 04.11.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում նոյեմբերի 4-ից կարանտին է սահմանվում։ Սահմանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ։ 4. Արգելվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝ 1) տոնական (ներառյալ` ծննդյան տարեդարձի, հարսանյաց, նշանադրության) և հիշատակի միջոցառումները, բացառությամբ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների՝ 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ. 2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, […]

̰
Արտակ Բեգլարյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի միջազգային ներգրավվածությանն առնչվող հարցեր

20:06 04.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների։ Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ պետական նախարարը հակիրճ ներկայացրել է Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության […]

̰
BACK_TO_TOP