TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք. Արցախի ՆԳ նախարարը՝ համակարգի աշխատողներին

10:09 30.10.2021

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրն է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով համակարգի աշխատողներին․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի գործընկերներներ, վետերաններ, սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ: Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է […]

̰
Այսօր Արցախի ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է․ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը

09:24 30.10.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․ «ԱՀ ՆԳ նախարար հարգարժան պարո՛ն Սարգսյան Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։ Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի […]

̰
9 ամսվա կտրվածքով Արցախում արձանագրվել է ինսուլտի 151 նոր դեպք

21:31 29.10.2021

Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները: Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Organization, WSO) […]

̰
Ի գիտություն ԱրՊՀ-ի հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի ուսանողների

21:22 29.10.2021

Հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի պարապմունքներն ավանդական եղանակով կմեկնարկեն նոյեմբերի 1-ից եւ կտևեն մինչեւ նոյեմբերի 13-ը։ Առաջին հերթով կկազմակերպվեն բանասիրական, բնագիտական, տնտեսագիտական, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները, իսկ 2-րդ հերթով՝ մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետինը։ Անհրաժեշտ է համալսարան ներկայանալ բժշկական դիմակով և պահպանել համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ կանոնները։

̰
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ

17:51 29.10.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է […]

̰
Բարեկարգվում է Արցախի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը

17:28 29.10.2021

Բարեկարգվում է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ներքևի խաչմերուկից Աշան տանող 1 կմ ճանապարհահատվածը, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: Այս պահին ավարտված են ճանապարհահատվածի հողային, խճապատման և ջրահեռացման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով: Կապալառուն «Քարավան» ՍՊ ընկերությունն է։

̰
Նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել

15:44 29.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել: Դրանք Արցախի սոցիալական գերատեսչությանն են փոխանցվել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի կողմից: Լվացքի մեքենաների ձեռքբերմանն օժանդակել են նաև առանձին անհատներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արցախից: Նվիրատվության նախաձեռնողներն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ մեկտեղ, անձամբ […]

̰
Անհայտ անձն Այգեստանի բնակչից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումար է հափշտակել

13:54 29.10.2021

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ սեպտեմբերի 23-ին, անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1997թ. ծնված բնակչի անվամբ բացված քարտային հաշվից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին զգալի չափերի հասնող գումար փոխանցելու և խաղադրույքների մասնակցելու եղանակով այն հափշտակելու, այդ կերպ վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ […]

̰
Ստեփանակերտում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները

13:31 29.10.2021

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` ԱՀ կառավարության միջոցներով, տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քառ.մ.։ Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

12:10 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 63-ը Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև […]

̰
Կառավարությունը Արցախին 13 մլրդ 575 մլն դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրի

15:45 28.10.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, […]

̰
Այսօրվանից Արցախի Հանրապետական ԲԿ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կիրականացվեն մինչև ժամը 19։00

14:51 28.10.2021

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ն կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

̰
Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող ավտոճանապարհը

13:28 28.10.2021

Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ ԱՀ (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող 5 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի։ Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։ Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022-ի հոկտեմբեր ամսին։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները։

̰
Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլորվել է ձորը․ կան տուժածներ

13:10 28.10.2021

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:34-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչը (ծնված 1981թ.) իր վարած «ՎԱԶ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել

12:31 28.10.2021

Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք 1 մահվան դեպք։ Հիվանդը 69-ամյա տղամարդը […]

̰
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

22:49 27.10.2021

Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, համակարգի բուժաշխատողներ և այլ հրավիրվածներ: Ողջունելով ներկաներին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը երախտագիտություն է հայտնել […]

̰
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները

21:50 27.10.2021

Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից, տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Շահառուները կարող են դիմել առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով. գումարը կվճարվի անկանխիկ՝ վերջինիս քարտային հաշվին փոխանցելով։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված […]

̰
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

18:44 27.10.2021

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։ Նախարարը […]

̰
Արցախի խորհրդարանի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:29 27.10.2021

Հոկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են հոկտեմբերի 28-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վճարների […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի հատվածներից մեկում

14:42 27.10.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին` ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։ Գերատեսչությունից հայտնում են, որ նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։

̰
Նորագյուղ համայնքի հյուսիսարևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի  շինարարական աշխատանքները

13:51 27.10.2021

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակում նոր բնակավայրերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հյուսիսարևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ներկա դրությամբ բնակավայրում հողային աշխատանքներ են կատարվում։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32,0 […]

̰
Ադրբեջանցիների կողմից Ճարտարի բնակչի անասունների հափշտակման փաստով քրգործն ընդունվել է վարույթ․ ԱՀ ՔԿ

11:50 27.10.2021

Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել

11:28 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 5-ը՝ ՀՀ քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում […]

̰
Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները

20:23 26.10.2021

Հերթական բնակարանաշինություն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար։ ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային վաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000֊1300քմ։ Նոր բնակավայրը ունենալու է 254 առանձնատուն`2, 3, 4 և 5 սենյականոց։ Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում […]

̰
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին

20:00 26.10.2021

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն: «Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,- […]

̰
Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող ավտոճանապարհը

17:43 26.10.2021

Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող ավտոճանապարհը, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «ԱՀ (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող 8,7 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի։ Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022թ.-ի հոկտեմբեր ամսին»։

̰
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցները շրջայց են կատարել Մարտունու շրջանում

16:16 26.10.2021

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին այցելել են Մարտունու շրջանի Ննգի, Պառավաթումբ և Կղարծի համայնքներ: Նախարարության աշխատակիցները Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից տրամադրված բաճկոնները բաժանել են սոցիալական որոշակի խմբերի պատկանող ընտանիքների երեխաներին: Այցելություններն ու մարդասիրական օգնության տրամադրումը շարունակական բնույթ են կրում: Առաջիկայում նվերները […]

̰
Ճարտարի բնակչին բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել

15:04 26.10.2021

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1957թ. ծնված Սեյրան Վահանի Մնացականյանի կողմից անզգուշությամբ ծառից ընկնելու, մարմնական վնասվածքներ ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ենթադրաբար մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել

11:26 26.10.2021

Հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք երկու մահվան դեպք։ Հիվանդներից 73-ամյա կինը […]

̰
Հնարավոր է լինելու հասնել հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի անկախության միջազգային ճանաչման. Արտակ Բեգլարյան

11:08 26.10.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով: Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունն Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից […]

̰
BACK_TO_TOP