9 ամսվա կտրվածքով Արցախում արձանագրվել է ինսուլտի 151 նոր դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+33.09 oC

9 ամսվա կտրվածքով Արցախում արձանագրվել է ինսուլտի 151 նոր դեպք

21:31 29.10.2021

Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները:

Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Organization, WSO) կողմից:

2021թ. 9 ամսվա կտրվածքով Արցախի Հանրապետությունում արձանագրվել է ինսուլտի 151 նոր դեպք:
Ինսուլտը (գլխուղեղի կաթված) գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Հայտնի են 20-ից ավելի գործոններ, որոնք նպաստում են ինսուլտի առաջացմանն ու զարգացմանը: Դրանք լինում են փոփոխական և անփոփոխ: Անփոփոխ գործոնները 4-ն են՝ տարիքը, սեռը, ռասայական պատկանելիությունը և ժառանգականությունը: Փոփոխական գործոններից են` զարկերակային գերճնշումը (հիմնական գործոնն է), աթերոսկլերոզը, սրտամկանի ինֆարկտը, շողացող առիթմիան, շաքարային դիաբետը, ճարպակալումը, հիպերլիպիդեմիան (արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացում), ծխելը, քրոնիկ բորբոքային հիվանդությունները, թմրամոլությունը և այլն:

Տարբերում են արյունազեղումային կաթված`արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):

Գլխուղեղի կաթվածների բուժման հարցում մեծ կարևորություն ունեն նաև վերականգնողական և կաթվածների կանխարգելմանն ուղղված բուժումը:

Ինսուլտի դեպքում օգնությունը պետք է լինի անհապաղ, հիվանդի ապաքինման հնարավորությունները կտրուկ աճում են, եթե նրան հիվանդանոց են հասցնում առաջին երեք ժամվա ընթացքում: Ճիշտ կազմակերպված բուժման դեպքում ինսուլտի բոլոր ձևերն էլ բուժվող են: Կարևոր են բուժման բոլոր փուլերը՝ սկսած հիվանդի կլինիկայում գտնվելու առաջին րոպեներից:
Ինսուլտի գլխավոր կանխարգելումը` առողջ ապրելակերպն է: Պետք է հետևել մարմնի զանգվածին, հրաժարվել ծխելուց, սահմանափակել ոգելից խմիչքի կիրառումը, չուտել ճարպոտ և աղի սնունդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է Սպերցյանով

14:23 21.08.2025

Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է Սպերցյանով

Ինչպես հայտնում է Metaratings.ru-ն, ՊՍՎ-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, եթե մարզչական շտաբը ցուցաբերի կոնկրետ հետաքրքրություն և հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ։ Աղբյուրի տվյալներով՝ թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Բոսը ներկա պահին պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ թիմի ուժեղացման համար դիտարկում է այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, հավանական է, […] ...

Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:15 21.08.2025

Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

14:07 21.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ը

Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6-ական դեպք՝ […] ...

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

14:00 21.08.2025

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ

«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Arménie Football-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբը չի արձագանքել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնի» առաջարկին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 14 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով […] ...

Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ Փաշինյան

13:53 21.08.2025

Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ Փաշինյան

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր աճում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ […] ...

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

13:40 21.08.2025

Երիտասարդները ճիշտ չեն պատկերացնում լեգենդների խաղը․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ անարդար է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստներին։ Նա կարծում է, որ երիտասարդ սերունդը բավարար գիտելիքներ չունի անցյալի լեգենդների մասին և հաշվի չի առնում նրանց ժամանակի խաղային պայմանները։ «Երիտասարդ սերունդը քիչ բան գիտի Պելեի, Էյսեբիոյի, Բեկենբաուերի մասին և նրանց ֆուտբոլը համեմատում է այսօրվա […] ...

BACK_TO_TOP