10:09 30.10.2021
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրն է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ շնորհավորելով համակարգի աշխատողներին․
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի գործընկերներներ, վետերաններ, սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ:
Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, դրանց դեմ պայքարելու բարդ ու պատասխանատու առաքելությունը:
Ծառայությունն իր մեջ առաջին հերթին ներառում է մարդասիրություն, օգնություն, բարություն: Մեր յուրաքանչյուր ծառայող քաջ գիտակցում է, որ մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը՝ կյանքը լցնելով միայն բարությամբ: Ուստի փրկարար ոլորտի գործունեության հիմքում մարդու և նրա իրավունքների հանդեպ խորը հարգանքն է:
Հիմնադրման օրվանից, Արցախում իր գործունեության 29 տարիների ընթացքում, ԱԻ ծառայությունն արժանապատվորեն է իրականացրել իր առջև դրված խնդիրն ու աքելությունը: Իսկ ռազմական դրության օրերին իրենց աշխատանքով ոչ միայն պատերազմող Արցախից խաղաղության կոչ էին բարձրացնում աշխարհին, այլև տարածում մարդասիրական արժեքներ:
Այդպես էր արցախյան առաջին պատերազմում, երբ կառույցը նոր էր ձևավորվել և բռնել կայացման ուղին: Այդպես էր և 2016-ին՝ ապրիլյան առճակատման օրերին: Սակայն, 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողություններն ամբողջովին փոխեցին իրականությունը և իրենց անձնվեր ծառայության համար Արցախի փրկարարները մեր հայրենակիցների կողմից արժանացան ամենամեծ գնահատանքին, վաստակելով՝ «Տարվա հերոսներ» բարձրագույն կոչումը:
Ծառայությունը կարևորագույն դերակատարություն ունեցավ պատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում: Երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը, փրկարարները վտանգելով սեփական կյանքը, օդային տագնապի խլացնող ազդանշանի ուղեկցությամբ արձագանքում էին բոլոր արտակարգ կանչերին, բռնկված հրդեհների դեպքում արագ կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքներ, փլված ու ավերված շենք-շինություններում կատարում որոնողափրկարարական աշխատանքներ, հումանիտար օգնություն տրամադրում ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին:
Ակտիվորեն համագործակցելով Պաշտպանության բանակի, առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կառույցների հետ փրկարարները նաև ռազմական գործողությունների էպիկենտրոնում էին՝ զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին տարհանելու նպատակով:
Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ԱԻՊԾ-ն իրացրեց ողջ ներուժն ու գործիքակազմը:
Այսօր էլ, երբ պատերազմ չէ ու խաղաղություն չէ, փրկարար-ծառայողները շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ ու մասունքներ:
Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սակրավորական խմբերին վերապահվել է Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ սպառնացող ռազմամթերքից: Այդ պատասխանատու աշխատանքի արդյունքում, մինչ օրս քաղաքացիական բնակչության շրջանում դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել:
Ծառայողական գործունեության այս մակարդակը, որն ունենք այսօր, վկայում է մեր ծառայողների մասնագիտական ու գործառական բարձր պատրաստվածության մասին:
Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ և երախտապարտ Ձեր նվիրվածության համար: Ուրախ եմ, որ ունեմ Ձեր նման պատասխանատու համածառայակից ընկերներ, և որ ձեզնից մեկը ես եմ:
Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք:
Մեր պատասխանատու աշխատանքից է նաև մեծապես կախված երկրի առաջընթացը, ներքին անվտանգության ապահովումը, ներքին համերաշխության ձևավորումը:
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»:
13:48 30.07.2025
15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել ՊաղեստինըՆյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...
13:35 30.07.2025
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...
13:22 30.07.2025
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...
13:11 30.07.2025
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմըԿատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...
13:00 30.07.2025
Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...
12:49 30.07.2025
Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառովԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...