TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+25.09 oC

ԱՐՑԱԽ

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

10:47 19.10.2021

ԼՂ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել. «Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ […]

̰
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

21:17 18.10.2021

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք […]

̰
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն

17:19 18.10.2021

Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում. «Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ. Ա.-ն: Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել

12:53 18.10.2021

Հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք մեկ մահվան դեպք։ Հիվանդը 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) […]

̰
Արցախի համար նախատեսված 10 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Երևան

11:27 18.10.2021

Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

11:43 17.10.2021

Հոկտեմբերի 16-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում է Արցախի ԱՆ-ը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի […]

̰
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի մասին չեն համապատասխանում իրականությանը. ԱՀ ՊԲ

14:59 16.10.2021

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»։

̰
ՊԲ հրամանատարն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին

11:58 16.10.2021

Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում: Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ […]

̰
Հարավ գյուղին հարակից դիրքերը չեն գնդակոծվում․ ՊԲ-ն հերքել է տարածված լուրերը

23:26 15.10.2021

Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը , չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը․Պուտինը՝ Արցախի շուրջ ստեղծված իրադրության մասին

20:28 15.10.2021

Նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում նա անդրադարձել է ղարաբաղյան կարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

16:57 15.10.2021

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան […]

̰
Արցախում վիրավորում ստացած զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր․ Արտակ Բեգլարյան

16:45 15.10.2021

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: «Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում […]

̰
Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն․ հայտարարություն

15:51 15.10.2021

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում՝ դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի […]

̰ ̰
Արցախի ԱԱԾ-ն հրապարակել է ադրբեջանցիների կողմից հայկական դիրքերի գնդակոծման կադրերը

14:41 15.10.2021

2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում է […]

̰
Խաղաղության իրական պահպանման տեսանկյունից շատ կարևոր է նաև ռուսական խաղաղապահ հենակետերի մշտական տեղակայումը և ներկայությունը Արցախի սահմանային դարձած բոլոր բնակավայրերում. ԱՀ ՄԻՊ

14:23 15.10.2021

Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը, գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Երկու զինծառայողների վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։ Առավոտյան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և […]

̰
ԱՀ նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն

13:25 15.10.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են 2020-ի պատերազմի հետևանքով տուժած բնակչության կորուստների, կարիքների, ընկալումների և դիմակայության վերականգնման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի և «Ավրորա» […]

̰
ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնել Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

12:40 15.10.2021

ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը երեկ ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։ Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ Դեպքի […]

̰
ԱՀ ՔԿ վարույթ է ընդունվել խարդախությամբ պետությունից հափշտակելու և պաշտոնեական անփութության դեպքերով ևս 3 քրեական գործ

12:22 15.10.2021

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, պայմանագրերով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն համապատասխան պաշտոնատար անձի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել

12:20 15.10.2021

Հոկտեմբերի 14-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել, այդ թվում`մեկ երեխայի մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 58 վարակակիր, որից 8-ը Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

12:00 15.10.2021

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին […]

̰
Ստեփանակերտում երեք վիրավոր զինվոր վիրահատվել է․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

08:09 15.10.2021

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»:

̰
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊԲ

00:50 15.10.2021

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:  Այս մասին  հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- ասված է  հաղորդագրության մեջ:

̰
Բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա․ Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնում

00:33 15.10.2021

Ինչպես քիչ առաջ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը հորդորում է բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից։ «Բացի նշված վեց վիրավորից, որևէ […]

̰
Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

00:15 15.10.2021

Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: «Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական […]

̰
Արցախի ԶՈՒ զինծառայողների շրջանում զոհեր չկան․ ԱՀ ՄԻՊ

23:59 14.10.2021

Արցախի ԶՈՒ զինծառայողների շրջանում զոհեր չկան: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, որն այցելել  է Ստեփանակերտի  զինվորական հոսպիտալ։ «Այս պահին Արցախում ռազմական գործողություններ չեն ընթանում»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։ I visited wounded servicemen at Stepanakert military hospital. Artsakh Defense Army has no killed soldier. There are no hostilities going on now in Artsakh. […]

̰
Հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող. ԱՀ ՊԲ

23:39 14.10.2021

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին հայտնել է ԱՀ ՊԲ-ն։ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է Արցախի հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը

23:30 14.10.2021

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։

̰
Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող. ՀՀ ՄԻՊ

23:16 14.10.2021

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Քիչ առաջ խոսեցի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը կեղծ է. ԱՀ ՊԲ

21:43 14.10.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական <<տեղեկատվությունը>>, համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող , կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ «Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու […]

̰
BACK_TO_TOP