TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը․ ԱՀ ՄԻՊ

13:41 05.10.2021

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․ «Այսօր մեր առջև գիտելիքի և լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների մասնագիտական տոնն է։ Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը, գիտության առաջամարտիկն ու պարզապես մարդը։ Հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցիչների և կրթական համակարգի աշխատողների միջազգային օր, լավագույն առիթն է նորից […]

̰
Արցախի ԱԺ հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային այցով ՀՀ խորհրդարանում է

12:08 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն ու հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Ողջունելով արցախյան գործընկերոջը ՀՀ Ազգային […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել

11:56 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13426 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Լուրջ անելիքներ կան ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ․ Արթուր Թովմասյան

10:16 05.10.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի’ ուսուցիչներ Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև: Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով: Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։ Համոզված եմ՝ ունենք […]

̰

18:36 04.10.2021

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի հետ: Կողմերը քննարկել են երկու տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր, կարևորվել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական անհրաժեշտությունը: ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի […]

̰
Մինչ օրս հայտնաբերվել է 1678 աճյուն. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

16:52 04.10.2021

2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 515 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ նվազել է ինչպես զանգերի, այնպես էլ պատահարների թիվը: Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ անցած շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հրդեհի 11 դեպք, որից 10-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկ դեպք գրանցվել […]

̰
224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է, զոհերի թիվը 3788 է․ ՔԿ

12:27 04.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և […]

̰
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ Անն Իդալգո

12:18 04.10.2021

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը նաև իր թեկնածությունն է առաջադրել 2022թ․-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, թվիթերյան իր էջում հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ «Լիովին համաձայն եմ Բեռնար Անրի Լևիի հետ․ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – գրել է Իդալգոն՝ կիսվելով Le Point-ում ֆրանսիացի փիլիսոփայի համանուն հոդվածով, որում ասվում է, […]

̰
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացվել է «Տոկունություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Արցախին

08:09 04.10.2021

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Le 148» մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» (“Résilience”) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։ Ցուցահանդեսը, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել

11:58 03.10.2021

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել ԱՀ Մարտունի քաղաք

18:08 01.10.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Պաշտպանի գլխավորությամբ այցելել են ԱՀ Մարտունի քաղաք և իրականացրել քաղաքացիների ընդունելություններ: Հանդիպումների ժամանակ քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացման համար Պաշտպանի և աշխատակազմի կողմից տրվել է իրավական խորհրդատվություն, որոշ հարցերի վերաբերյալ աշխատակազմում նախաձեռնվել են քննարկումներ։ Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել նաև Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 և Մեսրոպ Մաշտոցի […]

̰
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

16:48 01.10.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ զինադադարից հետ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ […]

̰
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

12:29 01.10.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նշենք, որ վերջերս Միքայել Արզումանյանն ազատվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել

11:37 01.10.2021

Սեպտեմբերի 30-ին կատարվել է 69 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով գրանցվել է ևս […]

̰
Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում

11:33 01.10.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ երեկ երեկոյան՝ ժամը 21:45-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Նախքան ճանապարհաշինական ընկերության ժամանումը, ճանապարհային ոստիկանության ծառայողները քաղաքացիների օգնությամբ բացել են ճանապարհը և կարգավորել միջշրջանային ճանապարհահատվածի անվտանգ երթևեկը:

̰
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են տվել եռանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

19:45 30.09.2021

Զայցևն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ սգո միջոցառումներ են տեղի ունեցել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:

̰ ̰
Ռուսական կողմն ընդգծել է սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման փոխզիջումային լուծումներ փնտրելու անհրաժեշտությունը. Պեսկով

16:41 30.09.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել ԼՂ-ի, Աֆղանստանի, Լիբիայի հետ կապված հարցերին։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: «Օրակարգում էին նաև տարածաշրջանային հակամարտությունները, մանրամասնորեն մտքեր […]

̰
Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

16:11 30.09.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` […]

̰
2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվել է մոտ 100 միլիարդ դրամի դրամական աջակցություն

15:49 30.09.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներում՝ Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 473 մլն դրամ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

11:08 30.09.2021

Սեպտեմբերի 29-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13180 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

23:17 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, տեղեկացրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է […]

̰ ̰
Ջրականում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն

18:34 29.09.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]

̰
Գումարվել է Արցախի ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը

16:51 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը: Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անմար հիշատակը, ապա անցել օրենսդրական աշխատանքներին: Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացրել է հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Հաղորդումը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին […]

̰
Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները

16:46 29.09.2021

Տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրերի շրջանակում շարունակվում են առանձնատների, բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար։ Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասերից, ընդհանուր` 160 առանձնատներով։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում […]

̰
Արցախում ՄՌՏ հետազոտություններն իրականացվելու են ըստ գործող կարգի․ ԱՀ ԱՆ

13:05 29.09.2021

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ երկարատև խափանումներից հետո վերանորոգվել և այսօրվանից «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ) սարքը գործում է բնականոն ռեժիմով։ ՄՌՏ հետազոտություններն իրականացվելու են ըստ գործող կարգի։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, 1 մահ է գրանցվել

12:11 29.09.2021

Սեպտեմբերի 28-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Դժբախտաբար, գրանցվել է մեկ մահվան դեպք։ Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, […]

̰ ̰
Ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն

21:42 28.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Այսմասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1673 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

̰
BACK_TO_TOP