10:19 25.09.2021
2020 թվականի նոյեմբերին Շուշիի գրավումից հետո ԼՂ երկրորդ պատերազմն ավարտվեց։ Զինվորականների համար այն կարևորագույն բարձունք է, քաղաքական գործիչների համար՝ պատմական կենտրոն։ Իսկ հակամարտության երկու կողմերի շարքային քաղաքացիների համար հարազատ տուն է, որն ավերվել է պատերազմի հետևանքով։ 1992 թվականից Շուշին գտնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ից քաղաքն անցել է Բաքվի իշխանության ներքո։ […]
10:10 25.09.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությամբ տեղեկացրել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, որը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում։ «Համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և […]
09:20 25.09.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար անձանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի ԼՂ և հակառակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Վասիլի Դավիդովի խոսքով՝ մուտքի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։ Անցակետով օրական անցնում է մոտ 200 ավտոմեքենա։
19:28 24.09.2021
«Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի […]
17:12 24.09.2021
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1670 աճյուն։
13:35 24.09.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար: Կոնգրեսի Ստորին պալատի կայքը նշում է, որ փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին: Բացի դրանից՝ ենթադրվում է, որ […]
12:23 24.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարութ է ընդունվել ս.թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 11։00-ի, 15։00-ի և 19։00-ի սահմաններում, սեպտեմբերի 02-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի […]
12:16 24.09.2021
Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից: Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի […]
10:50 24.09.2021
Սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12911քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի […]
09:12 24.09.2021
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են իրավիճակն Աֆղանստանում և ցանկություն արտահայտել միասին նպաստելու այդ երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տելեգրամյան ալիքում։ Բանակցությունների ընթացքում նրանք նաև խոսել են Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման գործընթացի մասին, հայտնել ընդհանուր տրամադրվածություն՝ շարունակելու աշխատանքը ԼՂ-ում իրադրության կայունացման ուղղությամբ, նախ և առաջ՝ […]
16:42 23.09.2021
Այսօր՝ ժամը 13:37-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 87 հասցեում բռնկված հրդեհի մասին: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը, և այն չի տարածվել ամբողջ բնակարանում։ Հրդեհը մարվել է […]
16:27 23.09.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 […]
13:31 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12857 քաղաքացու հետազոտություն, որից […]
13:01 23.09.2021
Նախագիծը նաև կոչ է անում հետաքննություն իրականացնել թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
11:43 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, տեղելացնում են ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային […]
10:03 23.09.2021
Օրինագիծը պահանջում է նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասով։
23:09 22.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ […]
20:40 22.09.2021
Հայաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասսամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և […]
18:23 22.09.2021
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղված քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով, ուշացումով պատասխաններ կամ դրանք մնում են անպատասխան, ուստի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հորդորում […]
17:33 22.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար: ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների […]
16:34 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորել […]
11:55 22.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում անհայտ անձանց կողմից դեռևս չպարզված հանգամանքներում անվտանգության կանոնների խախտմամբ չպայթած ռազմամթերքի պայթյունների արդյունքում ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 32, իսկ Խնածախ համայնքի 49 անձանց պատկանող գույքը վնասելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ […]
19:21 21.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին […]
19:07 21.09.2021
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության և երկու երկրների […]
18:35 21.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։ Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին […]
18:16 21.09.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որում ասվում է․ «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության […]
16:24 21.09.2021
Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը երեկ՝ սեպտեմբերի 20-ին, հերթական աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ: Նախարարը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի, ոստիկանության և ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի պետերի՝ Ռոմա Հարությունյանի և Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել 2 բաժինների տարածքում, ծանոթացել խնդիրներին: Ոստիկանության շենքը պատերազմի օրերին 2 անգամ թիրախավորվել […]
12:08 21.09.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի΄ հայրենակիցներ Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան անկախության 30-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը: Անկախության կերտման […]
11:24 21.09.2021
Սեպտեմբերի 20-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12747 քաղաքացու հետազոտություն, […]
10:17 21.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՍՊ ընկերություններից մեկի կողմից 2020թ. նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց և նրանց սնունդ տրամադրելու մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության […]