12:15 11.10.2021
2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ Նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ […]
21:21 10.10.2021
Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 % Ծաղկաշատ 102 ընտրողներից […]
21:09 10.10.2021
ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ռուսական զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի զոհվելու փաստով․ «Հոկտեմբերի 9 -ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի բնակիչը: Ռուսական զորախմբի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում է ՌԴ […]
18:15 10.10.2021
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան Խաչմաչ 143 ընտրողներից 73 կամ 51.0 % Ծաղկաշատ 102 ընտրողներից 58 կամ 56.9 % Մարտակերտի շրջան Նոր Ղազանչի 98 ընտրողներից 59 […]
15:10 10.10.2021
Այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող: Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1 %: Մասնակիցների թիվն […]
13:00 10.10.2021
Արցախում հոկտեմբերի 9-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13811 քաղաքացու հետազոտություն, որից […]
23:25 09.10.2021
Արցախի կառավարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն, նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին: Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը: Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ […]
22:44 09.10.2021
Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ […]
21:41 09.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։ ԱՀ ԱԺ նախագահը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան․ «Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։ Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է […]
19:38 09.10.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․ «Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում: Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի […]
18:42 09.10.2021
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձը մահացու վիրավորում է ստացել։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում […]
16:56 09.10.2021
Արցախի քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակիչ Արամ Ալեքսեյի Տեփնանցի կողմից վարվող տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի ուղղությամբ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով կրակոցներ […]
14:38 09.10.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Նախնական տեղեկություն Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի […]
13:35 09.10.2021
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ներկայացուցչությունում ընդունել է «Փառապանծ մարտիկներ», «Արամո», Բերձորի պաշտպանության հատուկ և եզդիական ջոկատների ներկայացուցիչներին՝ հրամանատարների գլխավորությամբ։ Արցախի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երրորդ պատերազմից մեկ տարի անց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչած կամավորական ջոկատների հետ հանդիպումը ոչ միայն երախտիքի խոսք փոխանցելու առիթ է, […]
12:28 09.10.2021
Հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ […]
23:29 08.10.2021
ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2021թ. հունվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն […]
18:40 08.10.2021
Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: https://twitter.com/ehbildu_legebil/status/1446405265365032990?s=20
18:14 08.10.2021
2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի կոլեկտիվ (պետական) և մասնավոր կացարաններում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Շահառու ընտանիքներին մինչև 4 ամիս ժամկետով՝ ամսական շուրջ 68,000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում բնակարանների վարձակալության գումարը փոխհատուցելու կամ վճարելու նպատակով։ Վերջիններիս տրվում է նաև լրացուցիչ […]
13:08 08.10.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված ընտանիքների, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում: «ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը: Գրանցվելու նպատակով ԿԽՄԿ գրասենյակ կարող են մոտենալ այն ընտանիքները, որոնց բնակության վայրը Լեռնային Ղարաբաղն էր սկսած ս․թ․ հուլիսի […]
12:55 08.10.2021
Ռուս խաղաղապահներն ու բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հաթերք բնակավայրի ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Մարդասիրական բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից: «Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա փախստականների և բազմազավակների 48 ընտանիք։ Մենք նրանց կոշիկներ և […]
12:33 08.10.2021
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։ Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված […]
12:18 08.10.2021
Հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13646 քաղաքացու հետազոտություն, որից […]
21:27 07.10.2021
Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ […]
16:46 07.10.2021
Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Արցախի ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում անց է կացվել քաղպաշտպանության օբյեկտային վարժանք` «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ծննդատան ղեկավար կազմի և անձնակազմի գործողությունները՝ օդային տագնապի դեպքում և հարձակման հետևանքների վերացման ժամանակ» թեմայով: Ըստ վարժանքի պլանի՝ հայտարարվում է պայմանական օդային տագնապ: Անձնակազմը 1 րոպե 45 վայրկյանում տարհանվում է շենքից […]
19:28 06.10.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]
11:34 06.10.2021
Հոկտեմբերի 5-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13518 քաղաքացու հետազոտություն, որից […]
19:51 05.10.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողների աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]
19:40 05.10.2021
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, ընդգծեց, որ պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և […]
17:00 05.10.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։ Հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։ «44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, […]