17:25 28.09.2021
Ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ […]
17:12 28.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ մի շարք հէկեր և Սոթք-Մարտակերտ օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ […]
15:56 28.09.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի բացմանը և սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում […]
14:42 28.09.2021
Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, […]
14:06 28.09.2021
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 08:50-ին, ոստիկանության հերթապահ մասում և ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն – Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ս.-ն (ծնված 1988թ.), վարելով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, դուրս […]
13:20 28.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 1988թ. ծնված բնակչի կողմից 2021թ. օգոստոս ամսվա սկզբներից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և համատեղությամբ բնակվող նույն համայնքի 1978թ. ծնված բնակչի և վերջինիս 2015թ. ծնված որդուն ծեծի ենթարկելու եղանակով խոշտանգելու հետևանքով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ […]
13:13 28.09.2021
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի […]
21:33 27.09.2021
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները արդեն ավարտման փուլում են։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, Ճանապարհը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։ Իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։
17:35 27.09.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական […]
16:17 27.09.2021
Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել հակամարտության պատճառով իրենց տներից տեղահանվածներին:
15:49 27.09.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 207 զանգ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։ Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի […]
15:36 27.09.2021
Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց: Մեր գրեթե բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը սև ծխի քուլաներում հայտնվեցին. սկսվեց պատերազմ, որը պիտի տևեր 44 օր, պիտի խլեր հազարավոր կյանքեր, պիտի խեղեր բազում ճակատագրեր, պիտի կուլ տար մեր հայրենիքի մեծ մասն ու մեր երազանքները… Այսօր առավոտյան Հայաստանի և Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ […]
14:04 27.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։ Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ […]
13:52 27.09.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի առիթով ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ․ «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Այսօր մենք գլուխ ենք […]
13:15 27.09.2021
Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ և սաներ։ Մինչ հոգեհանգստյան արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր […]
12:47 27.09.2021
Նկատի ունենալով, որ լրացել է 2020թ. արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ […]
11:04 27.09.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի առթիվ․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև: Պատերազմը մեծ փորձություն էր, […]
10:10 27.09.2021
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ 44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված […]
10:00 27.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ […]
09:32 27.09.2021
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով: «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության […]
08:08 27.09.2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց ԼՂ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացել են նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Արյունալի պատերազմի հետևանքով հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, ունեցավ առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ և գերիներ։ 44 օր անց՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի […]
22:35 26.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ. երկարություն ունեցող դրոշը։ Երթին են […]
12:40 26.09.2021
Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12990 քաղաքացու հետազոտություն, որից […]
22:01 25.09.2021
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և […]
18:04 25.09.2021
44 օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախում վերաբնակեցումն ու կյանքի բնականոն ընթացքը դեռ լիարժեք չի վերականգնվել: Պատերազմը փոխել է ոչ միայն մարդկանց ճակատագիրը, այն բաժանելով՝ պատերազմից առաջ և հետոյի, այլև գործելու, արարելու մոտեցումները: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի տնօրենը հիշում է, թե ինչ ծրագրեր ու խաղացանկ էին կազմել 2020-ի թատերական կյանքում։ «Անցած տարի […]
17:40 25.09.2021
Սեպտեմբերի 26-ին «Արցախն ապրում է» նախաձեռնող խմբի և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կկայանա ջահերով երթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների։ Այս մասին տեղեկացում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։ Մեկնարկը տրվելու է ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
15:32 25.09.2021
Սեպտեմբերի 19-21-ը Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին։ Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Ստեփանակերտում գիտաժողովի […]
15:11 25.09.2021
Սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել […]