TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի ՊՆ-ն հերքում է ԱԹՍ-ի հայտնաբերման և առգրավվման մասին ադրբեջանական կողմի տարածած լուրը

19:45 14.10.2021

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- նշված […]

̰
Արա Խզմալյանը վերջին նորություններն է ներկայացրել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական ժառանգության շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տեղի ունեցող քննարկումների մասին

19:00 14.10.2021

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանում այսօր «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։ Քննարկմանը մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կառավարության անդամները՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, պաշտոնյաներ ԱԳՆ-ից և ԿԲ-ից։ Արա Խզմալյանը վերջին նորություններն է […]

̰
Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

18:54 14.10.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր […]

̰
Զախարովան անդրադարձել է Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը

17:59 14.10.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

̰
«Հայերի նկատմամբ ատելության մոլագար արտահայտությունները կարող են անխուսափելի հետևանքների հանգեցնել». Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» լսումներ են ընթանում

16:16 14.10.2021

«Բոլոր փաստերը մատնացույց են անում էթնիկ խտրականություն, և ոչ ոք չի ընդունում Ադրբեջանի այն պնդումները, թե նրանք հանցագործներ են», – ասել է միջազգային օրենքի փորձագետ, պրոֆեսոր Շոն Մերֆին։

̰
ԱՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, թե 44-օրյա պատերազմի հետևանքով քանի պատմամշակութային և կրոնական ժառանգություն է օկուպացվել թշնամու կողմից

15:18 14.10.2021

Խորհրդարանում այսօր «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։ Քննարկմանը ներկա են եղել պաշտոնյաներ Արցախից։ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը պարզաբանեց, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության ինչ նմուշներ են հասցրել տարհանել: «Հոկտեմբերի 19-ին տարհանումներ եղել են, […]

̰
ՌԴ-ը հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների դրույթների պահպանման օգտին. Զախարովա

14:45 14.10.2021

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, այնպես էլ ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անշեղորեն պահպանման օգտին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հանդիպմանը՝ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Խոսելով տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և […]

̰
ՀՀ կառավարության կողմից քննարկվում է տեղահանված արցախցիներին 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը

13:48 14.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին, իրականացվող ծրագրերին, լսել այդ մասին Շտաբի պետի տեղեկատվությունը, որը, մասնավորապես նշել է, որ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 […]

̰
Տիգրան Համբարձումյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ

13:44 14.10.2021

Արցախի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը: Ծնվել է 12․11․1973թ․ ՀՀ, ք․Երևան: Բնակվում էր ՌԴ Սամարա քաղաքում Կրթություն 1․ 1980-1990թթ․ ք․ Երևան, N50 միջնակարգ դպրոց 2․ 1991-1998թթ․ ք․ Երևան, Հայկական բժշկական ինստիտուտ ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ 3․ 1999-2001թթ․ Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ […]

̰
Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ արձակելու և առանձնատունը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է վարույթ

11:40 14.10.2021

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 06-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել

11:32 14.10.2021

Հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը Ասկերանի և 2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը […]

̰
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

10:03 14.10.2021

Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը կայացել է Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում։

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը՝ ավտոշարասյանն ուղեկցող ռազմական մեքենայի վրա կրակ բացելու մասին, ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

19:33 13.10.2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ուժերը իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել […]

̰
Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

18:14 13.10.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 […]

̰
Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական համաձայնագրի ուղղությամբ

14:47 13.10.2021

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել

11:26 13.10.2021

Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում […]

̰
Արցախում Քովիդ-19-ի դեպքերի աճով պայմանավորված՝ ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն

21:20 12.10.2021

Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Այս մասի գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ […]

̰
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է

16:25 12.10.2021

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ Պարզաբանման կարգով մանրամասնում ենք 50 000 դրամի չափով միանվագ դրամական աջակցության նախատեսվող ծրագրում շահառու հանդիսացող և պարգևավճար ստացող անձանց շրջանակը: Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում […]

̰
Արցախի ԱՆ ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ

16:17 12.10.2021

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում Արցախի առողջապահության նախարարության կողմից կատարվել են մի շարք միջոցառումներ: ԱՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հանրակրթական և ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ և տրամադրել դիմակներ ու ախտահանիչ միջոցներ (ալկոգել, ալկոսփրեյ): Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և […]

̰
Այսօրվանից Արցախում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ

15:58 12.10.2021

Այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, […]

̰
Արարատի մարզի երկու բնակիչ Բերքաձորում ՍՊ ընկերության աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել են 49.200.000 ՀՀ դրամ

15:47 12.10.2021

2021թ. սեպտեմբերի 30-ի ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 1-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը/անձինք, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է/են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ՍՊ ընկերության աշխատակցի աշխատասենյակ, որտեղ առկա չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է/են 49.200.000 ՀՀ դրամ գումար՝ ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային […]

̰
ԱՀ ԱԺ-ում քննարկվել է զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը

15:38 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27- ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկմանը ներկա էին ԱՀ պետական նախարար […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ ետ վերադարձնել բոլոր հայ գերիներին

12:50 12.10.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է հայկական կողմի համար կարևոր զեկույց, որով, ի թիվս այլ պահանջների, Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ ետ վերադարձնել բոլոր հայ գերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ մանրամասներ ներկայացնելով նստաշրջանի աշխատանքներից: ԵԽԽՎ հերթական նստաշրջանում քննարկվել է հայկական կողմի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել

12:00 12.10.2021

Հոկտեմբերի 11-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13897 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Արցախի կառավարության կողմից մշակվում է աջակցության նոր ծրագիր

20:50 11.10.2021

Արցախի Հանրապետության կառավարության կողմից մշակվում է աջակցության նոր ծրագիր, որով նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսում 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրել հետևյալ սոցիալական խմբերին պատկանող անձանց. 2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակառուհանդիսացող անձինք, պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք, 2021 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները։ Աջակցության ծրագրի շահառու չեն […]

̰
Արցախի իրավապահները տիրապետում են Մարտակերտում Արամ Տեփնանցին սպանած անձին նույնականացնելու ապացույցներին

20:36 11.10.2021

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են Մարտակերտում Արամ Տեփնանցին սպանած անձին և հանցագործության գործիքը նույնականացնելու համար: Այս մասին տեղեկացրին Արցախի դատախազությունից: «Ինչպես արդեն հայտարարվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից, 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված […]

̰
Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է․ Արցախի ՄԻՊ

18:25 11.10.2021

Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ […]

̰
Մինչ օրս հայտնաբերվել է 1681 աճյուն. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

17:59 11.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 498 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զգալիորեն նվազել են հրդեհի մասին ստացված կանչերը, որը հիմնականում պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 2-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, մյուս 2 դեպքը՝ […]

̰
Արցախի ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

16:47 11.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում, նախորդ շաբաթվա համեմատ՝ 14-ով ավելացել են իրավախախտումների վերաբերյալ ահազանգերը: Ստացվել է ընդհանուր 52 հաղորդում, որից 40-ը հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 35-ն արդեն բացահայտվել և ստուգման փուլում է: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք: Ոստիկանության քրեական […]

̰
Դիտորդները՝ Արցախում ընտրությունների մասին

15:29 11.10.2021

ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ դիտորդական առաքելության կազմակերպումն ու ընթացքը եղել են սահուն, առանց խոչընդոտների։ Դիտորդներն արժանացել են բարյացակամ վերաբերմունքի ինչպես ընտրական հանձնաժողովների, այնպես էլ՝ այլ դերակատարների կողմից։ Ընտրական գործընթացները հիմնականում համապատասխանել են ԱՀ Ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին։ Դիտարկված մի քանի աննշան խախտումները հիմնականում պայմանավորված են եղել […]

̰
BACK_TO_TOP