21:36 20.09.2021
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին վերջինիս պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել […]
20:15 20.09.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 13-17-ը գրանցվել է 276 զանգ: Բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։ Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 66 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով: […]
19:06 20.09.2021
Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել […]
17:47 20.09.2021
Արցախի Ազգային ժողովի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից: Գիտաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել է ԱՀ ԱԺ նիստերի դահլիճից: Բացելով գիտաժողովի լիագումար նիստը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտել է, որ չնայած […]
17:28 20.09.2021
Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների հաշվետվություն է ներկայացրել /2021թ. հունվար-օգոստոսին/: Գյուղատնտեսություն Ըստ վիճակագրական հաշվետվությունների՝ 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 21.9 հազար (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 55.7%-ով), խոզերինը` 12.2 հազար (նվազել է 57.0 %-ով), ոչխարներինը և այծերինը` 33.6 հազար գլուխ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի […]
16:58 20.09.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա […]
16:37 20.09.2021
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության կյանքի որակը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով հիվանդների կողմից առավել շատ օգտագործվող դեղերի պահանջարկը: ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերին դեղորայքը տրամադրվում է ամբուլատոր ծառայության կողմից: 1.Գլխուղեղի […]
15:47 20.09.2021
Հանգստյան օրերին (սեպտեմբերի 18-19) Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը՝ մահվան ելքով, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության 102 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն (ծնված 1986թ.) կրծքավանդակի ձախ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքների սալջարդ, կապաների գերձգումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մեկնած ավագ […]
14:07 20.09.2021
2021թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին միմյանց են բախվել ԱՀ Մարտունի քաղաքի 1995թ. ծնված բնակչի վարմամբ Wolksvagen golf-3 և Ստեփանակերտ քաղաքի 1991թ. ծնված բնակչի վարմամբ Wolksvagen vento մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Wolksvagen vento մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, որի հետևանքով ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված Մարգարիտա Էլդարի Թադևոսյանը ստացած մարմնական […]
13:13 20.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 12-19 ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 666 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են, ինչպես կանչերի, այնպես էլ գրանցված արտակարգ դեպքերի թիվը: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 14 ելք: Շաբաթվա ընթացքում գրանցված հրդեհների դեպքերից ամենախոշորը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային թաղամասում՝ «Կոբրա» բարձունքի հարևանությամբ: Այրվել […]
13:26 19.09.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը: Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, […]
12:51 19.09.2021
Սեպտեմբերի 18-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱՆ – ը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր […]
22:29 18.09.2021
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում հայկական դիրքերը գնդակոծվել են 3 անգամ․ հայկական կողմից կա 2 վիրավոր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «2021 թ. սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի երեք գնդակոծություն: Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակը եղել է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների […]
18:45 18.09.2021
Այսօր Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ ««Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ […]
17:26 18.09.2021
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուներից 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, 1 շարասյուն՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար երթուղով […]
13:26 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին Արցախի խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն: «Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», […]
20:28 17.09.2021
Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ « Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, […]
20:02 17.09.2021
Այսօր` ժամը 13։41-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ուլուբաբյան 76 հասցեի հարակից տարածքում (Կոբրա բարձունք) բռնկված հրդեհի մասին։ Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն ըստ անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու նպատակով, կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման […]
19:56 17.09.2021
Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 […]
15:22 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
13:52 17.09.2021
Սեպտեմբերի 16-ին կատարվել է 88 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12589 քաղաքացու հետազոտություն, […]
12:56 17.09.2021
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը կարծում է, որ անհրաժեշտ է ավելին անել ԼՂ-ում տևական խաղաղություն երաշխավորելու համար։ «Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն՝ տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար», – ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ ասել է Սեդերֆելտը: «Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների […]
16:11 16.09.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։ […]
14:15 16.09.2021
ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։ Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։ Ներկա դրությամբ ընթանում են հողային, […]
11:07 16.09.2021
Սեպտեմբերի 15-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12501 քաղաքացու հետազոտություն, […]
17:53 15.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի մասնակցությամբ, հանդիպել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հյուրերը ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես, անդրադարձել առաջիկայում Արցախում «Խթան. սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր» ծրագրի իրականացման հնարավորությանը: Ծրագիրը ենթադրում է սոցիալական ձեռնարկատիրության զարգացում, որի գործունեության հիմնական թիրախն են խոցելի […]
16:51 15.09.2021
ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործը՝ ըստ մեղադրանքի, ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ որակող հատկանիշով: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։
15:43 15.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել սոցիալական աջակցության նոր միջոցառում՝ 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, աջակցությունը կտրամադրվի ամսական պարբերականությամբ` 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար՝ հայտնում են նախարարությունից։ Միջոցառմանը դիմելու ընթացակարգի, աջակցության չափի, շահառուների շրջանակի և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ […]
13:11 15.09.2021
«Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես եմ եկել ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հավաքական նվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ներկայացրել եմ Կովկասյան […]