TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը մանրամասն քննարկել են ԼՂ-ի հումանիտար խնդիրները

12:14 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին Ժնևում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

11:38 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12453 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

16:54 14.09.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]

̰
ԱՄՆ երեք կոնգրեսականներ փոփոխությունների օրինագիծ են ներկայացրել՝ առաջարկելով զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

14:06 14.09.2021

ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջում։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:08 14.09.2021

Սեպտեմբերի 13-ին կատարվել է 117 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12366 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

16:44 13.09.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և […]

̰
Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

16:16 13.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 924 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զգալիորեն նվազել են հրդեհների մասին ստացված հաղորդումները: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 13 ելք: Հրդեհի 5 դեպք գրանցվել է Մարտակերտի շրջանում, այրվել է անասնաֆերմա և չոր խոտածածկ տարածք, 3-ը՝ Մարտունու շրջանում, Ասկերանում […]

̰
Ստեփանակերտում շարունակվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերակառուցման աշխատանքները

16:08 13.09.2021

Ստեփանակերտում շարունակվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգման, վերակառուցման աշխատանքները: Այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում Ազատամարտիկների 24 բազմաբնակարան շենքում: Այստեղ բազմահարկերի պատշգամբներն են հիմնանորոգվում, տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:  

̰
ԱՀ նախագահը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

13:34 13.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար, […]

̰
Վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից համայնքի շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

12:06 13.09.2021

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիսն ընկած ժամանակահատավածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815.000 ՀՀ դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված […]

̰
Մարտակերտում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն․ ԱՀ նախագահ

20:18 12.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը, նախ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

13:35 12.09.2021

Սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Արցախի դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր նամակին

12:38 12.09.2021

Արցախի դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր նամակին. «Լևոն Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից […]

̰
Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

19:37 11.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին, -այս մասին հաղորդում էԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Կամո Բահատուրի Վարդանյանը ծնվել է 1966 թ. մարտի 18-ին Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: Սովորել է Մարտունու շրջանի Նորշեն գյուղի միջնակարգ դպրոցում: 2006 թ. […]

̰
Ջրականից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

18:33 11.09.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների […]

̰
ԱՄՆ-ն ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չի համարում. դեսպան

16:59 11.09.2021

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ […]

̰
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի պաշտոնից

15:04 11.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ

12:34 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Դեսպան Մակունցը ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծեց 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

10:49 11.09.2021

Սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12200 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին

10:12 11.09.2021

Բարերար Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին, հայտնում է «Արցախպրես»-ը։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգարժա՛ն պարոն Նախագահ Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով: Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ […]

̰
Մատաղիսում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ

18:21 10.09.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց […]

̰
Արցախի ՄԻՊ-ը Երևանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

17:08 10.09.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի, տեղահանված անձանց կարգավիճակի, ԱՀ […]

̰
Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ՌԴ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

12:42 10.09.2021

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: «Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ. ) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. […]

̰
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՀՀ ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկմանը

12:27 10.09.2021

Սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Օրակարգում էին 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, ՀՀ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

11:16 10.09.2021

Սեպտեմբերի 9-ին կատարվել է 143 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12114 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության պայմանագրի կնքման շուրջ քննարկումներին․ Զախարովա

20:14 09.09.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար։

̰
Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել

20:00 09.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, և նրան փոխարինելու է ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

̰
Զախարովան ասել է՝ ինչպես է Մոսկվան գնահատում ԼՂ պատերազմից հետո կնքված եռակողմ համաձայնագրի կատարումը

19:51 09.09.2021

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան կիսվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի գնահատականով, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել զինված միջադեպեր։

̰
44-օրյա պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում

17:19 09.09.2021

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, անհրաժեշտ է դիմումները հանձնեն մասնագիտացված հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: «Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն […]

̰
ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման առանցքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն էին

16:08 09.09.2021

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ սեպտեմբերի 9-ին կայացել է աշխատանքային քննարկում: Օրակարգում էին 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Արցախում մարդու իրավունքների վիճակին և ՀՀ ու ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների, ՀՀ […]

̰
BACK_TO_TOP