15:34 03.09.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:
Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց.
Հաշմանդամ զինծառայողներին
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին
«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ 13000-ական դրամ,
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին
Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց:
Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:
Տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի միջոցով։
Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...