Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

16:16 26.07.2021

2021 թվականի հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 804 զանգ, որից 33-ը՝ սոցիալ-կենցաղային պատահարի, 18-ը՝ հրդեհների մասին:

Ստացված 18 կանչից 16-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 1-ը աղբանոցում, 1-ը՝ տրանսպորտում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:

Շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 3 կանչ, որից մեկը գրանցվել է Ստեփանակերտում, մեկը Մարտունու շրջանում: Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհահատվածում: Ընդհանուր առմամբ ՃՏՊ դեպքերից տուժել է 3 քաղաքացի, մեկը՝ մահացել է տեղում:

Սակրավորական ջոկատները գործընկեր կազմակերպությունների հետ անցած 7 օրվա ընթացքում Արցախի բոլոր շրջաններում ամենօրյա ռեժիմով իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Վնասազերծվել է 56 պայթուցիչ, ականանետի 5 ական, 30 հրթիռ, թնդանոթի 6 արկ, կասետային 2 ռումբ:

Կենցաղային բնույթի 30 կանչ է գրանցվել: Բնակչությանը խմելու ջրով ապահովելու նպատակով կատարվել է 12 ելք: Փրկարարներն իրականացրել են դռան 4 և 2 վերելակի բացում:

Հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արտակարգ 2 պատահար է տեղի ունեցել: Խնուշինակ համայնքի բնակիչը Ստեփանակերտ քաղաքի նորակառույց թաղամասի շինհրապարակում աշխատանքներ իրականացնելու ժամանակ ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը ծանր է:

Հաջորդ պատահարը տեղի է ունեցել Լիսագոր-Բերձոր ճանապարհահատվածում: ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 59-րդ կմ-ին, մոտ 150մ խորության վրա գլորվել է ձորը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում վերջինիս դին փրկարարները դուրս են բերել ձորից և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել է 3 ելք: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP