16:20 19.06.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն: Ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն: Որոնումների նոր ուղղությունների և դրանց արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
12:26 19.06.2021
Հունիսի 18-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8502 քաղաքացու հետազոտություն, որից 889-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:37 19.06.2021
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:
21:34 18.06.2021
Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա […]
19:26 18.06.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։ Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
17:49 18.06.2021
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 170 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։ Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, 200 […]
16:27 18.06.2021
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 18-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, […]
15:43 18.06.2021
Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։ «Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք […]
14:00 18.06.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես ասեկոսեներ: Այդ մասին գրում է ТАСС-ը։ «Մենք այդ հարցը չենք քննարկել», – ասել է ՌԴ նախարարը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի […]
13:44 18.06.2021
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հունիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային […]
11:13 18.06.2021
Հունիսի 17-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8454 քաղաքացու հետազոտություն, որից 887-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
19:35 17.06.2021
Կքննարկվի նաև կազմակերպության դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծմանն աջակցելու հարցում։
19:03 17.06.2021
«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից Երևանին Հայաստանի 15 քաղաքացիների վերադարձը», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
17:40 17.06.2021
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։
16:48 17.06.2021
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19-ի) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի, Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի […]
14:11 17.06.2021
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը: Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, […]
11:09 17.06.2021
Հունիսի 16-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 885-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
17:26 16.06.2021
«Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել […]
16:58 16.06.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 6 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Հրշեջ փրկարարները ժամանակին կանխել են […]
15:45 16.06.2021
Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում […]
15:05 16.06.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։ Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակը կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ […]
13:23 16.06.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի գերեզմանատան մահացածների թաղման վայրերը, նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ազգային, կրոնական, ատելության […]
11:07 16.06.2021
Արցախում հունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]
00:10 16.06.2021
Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են, գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Այդ համատեքստում տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Մի քանի հակիրճ մեջբերում […]
18:40 15.06.2021
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների Շուշի կատարած այցի կապակցությամբ․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու […]
18:18 15.06.2021
Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ […]
17:50 15.06.2021
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ծառայության ղեկավար կազմի, ստորաբաժանումների և շրջանային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկվել են ծառայության ամառային շրջանի գործունեության, հրդեհավտանգ շրջանում բերքահավաքն անկորուստ կազմակերպելու, ինչպես նաև ծառայությանն առնչվող մի շարք հարցեր: Ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու հարցը ԱԻՊԾ տնօրենի համար մնում է առաջնային: […]
16:16 15.06.2021
Աջափնյակ համայնքում բացվել է Արցախյան երեք պատերազմների՝ Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյայում և 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն այսօրվա նվիրած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-համալիր։ «Հայ զինվորն անմահ է, նրա սխրանքն՝ անմոռանալի». մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո, Աջափնյակում եռակողմ խաչքար-համալիրը բացեցին զոհված ազատամարտիկ Վահագն Աֆրիկյանի որդիները՝ Վաղինակն ու Հովհաննեսը։ «Կյանք՝ հանուն կյանքի»․ահա գիտակցված մահն ընտրած […]
15:35 15.06.2021
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 13-ին՝ ժամը 11:55-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 10:30-ին աջ ստորին վերջույթի հրազենային, բեկորային վիրավորում, վեգ ոսկրի եզրի բեկորային կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Դ.-ն (ծնված 1944թ.): Տեղամասային տեսուչը պարզել է, որ Հ. Դ.-ն հունիսի սկզբին Ասկերանի շրջանի […]