TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Էրդողանի այցը Շուշի դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

15:31 15.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: Արցախի Հանրապետության խմբակցությունների հայտարարությունը՝ ստորև․ «1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես […]

̰
Արցախում 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երեխայի հետ

13:08 15.06.2021

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից 2020թ. հունիս ամսից մինչև 2021թ. հունիսի 05-ն ընկած ժամանակահատվածում ակնհայտ 12 տարին չլրացած նույն համայնքի 2012թ. ծնված բնակչուհու հետ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։ […]

̰
Պուտինն ու Բայդենը Ժնևում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

12:25 15.06.2021

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն ռազմավարական կայունության, COVID-19- ի դեմ պայքարի, կիբերհանցագործության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հունիսի 14-ին կայացել է Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

10:49 15.06.2021

Հունիսի 14-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8345 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Արցախի մի շարք համայնքներում նախատեսված են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

09:52 15.06.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունու շրջանում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ և Դրմբոն համայնքների տարածքներում: Տեղեկատու հեռախոս՝ 911, 101, 102:

̰
Չոր խոտածածկ տարածքներում ավելացել են հրդեհի բռնկման դեպքերը. ԱԻՊԾ-ն զգոնության կոչ է անում

19:07 14.06.2021

Չոր խոտածածկ տարածքներում ավելացել են հրդեհի բռնկման դեպքերը: Արցախի ԱԻ պետական ծառայությունը զգոնության կոչ է անում: Ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի բռնկման մասին այսօր արդեն մեկական ահազանգ է գրանցվել բոլոր շրջաններում. Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում, Մարտունու շրջանի «Ղուրուչուխ» կոչվող տեղանքում և Մարտակերտ քաղաքի հարակից գոտում: «Նշենք, որ հրդեհի օջախին մոտ տարածքներում հացահատիկային մշակաբույսերի արտեր են, […]

̰
Մարտակերտում այսօրվանից խմելու ջրի խնդիր չկա. ԱԻՊԾ

19:00 14.06.2021

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ծառայողները Մարտակերտ քաղաքի և հարակից Ճանկաթաղ և Մաղավուզ գյուղերի բնակիչներին ամենօրյա ռեժիմով խմելու և ոռոգման նպատակով ջուր են մատակարարել: Մարտակերտում ավարտվել է ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքը, և այսօրվանից խմելու ջրի խնդիր չկա: Փրկարարները կշարունակեն ջրամատակարարման աշխատանքը Ասկերան քաղաքում և հարակից Խնապատ, Սառնաղբյուր և Շոշ համայնքներում: […]

̰
Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

18:33 14.06.2021

2021 թվականի հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 796 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ Արցախի տարածքում ավելացել է հիմնականում բաց տարածքում բռնկված հրդեհի դեպքերը: Ստացված 14 կանչից 11-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ բնակելի շինությունում: Հրդեհի մասին մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետևանքով: Փրկարարները ժամանակին […]

̰
Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

17:43 14.06.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը

14:42 14.06.2021

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախյան 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի Telegram-ալիքում ներկայացված տվյալների՝ մինչև հունիսի 14-ը զոհված և հուղարկավորված զինծառայողների թիվը 2904 է, իսկ անհետ կորածների թիվը՝ 10։ Ադրբեջանը ներկայացրել է սպանվածների և անհետ կորածների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների վերաբերյալ տեղեկատվություն և ծննդյան ամսաթվերը։ Նշված է, որ աշխատանքներ են տարվում անհետ […]

̰
Արցախի Խաչմաչ գյուղում տուն է այրվել

13:23 14.06.2021

Այսօր լուսադեմին՝ ժամը 05:05-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է բնակելի տուն: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել Ասկերանի ՀՓՄ-ին կից գործող Սարուշենի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրեջ փրկարարների հետ մեկտեղ հրդեհաշիջմանը մասնակցել են նաև համայնքի բնակիչները: Մասնակի այրվել […]

̰
Արտակ Բեգլարյանն այցելել է Ասկերանի շրջանի առաջնագծին մոտ գտնվող գյուղեր

17:49 13.06.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի առաջնագծամերձ չորս գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի հիմնախնդիրներին ու առկա իրավիճակը քննարկելու բնակիչների հետ: Սզնեք, Մխիթարաշեն, Կարմիր գյուղ ու Խաչմաչ բնակավայրերում Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության և համայնքների ղեկավարների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցերը անվտանգության, ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

12:11 13.06.2021

Հունիսի 12-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 297 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հադրութի շրջանում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն

17:28 12.06.2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

̰
Ճանապարհատրանսպորտային պատահար և վրաերթ Ստեփանակերտում

14:51 12.06.2021

Արցախի ոստիկանությունից հայտնում են՝ հունիսի 11-ին ժամը 13:30-ին շտապ բժշկական օգնություն կայանից հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի թիվ 10-րդ դպրոցի մոտակայքում վրաերթ է տեղի ունեցել: Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում, Ասկերանի շրջ. Կարմիր գյուղի բնակիչ Ա. Ս.-ն (ծնված 1985թ.) վարելով «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, Ադ. Իսակով փողոցի թիվ 2 շենքի […]

̰
Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը

14:20 12.06.2021

Արցախում աճել են խարդախության եղանակով գումար շորթելու դեպքերը, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: «Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում։ Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հացագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի (ծնված 1979թ.) դիմումն այն մասին, որ հունիսի 10-ին անհայտ անձը զանգել է […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

11:31 12.06.2021

Հունիսի 11-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8263 քաղաքացու հետազոտություն, որից 875-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
«Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը». Մանե Թանդիլյան

19:07 11.06.2021

Այցելելով քաղաք Ասկերան՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ: Ինչպես բոլոր շրջաններում, այստեղ ևս քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձել տեղահանված բնակչության՝ Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանը […]

̰
Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

18:33 11.06.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 […]

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը

17:46 11.06.2021

Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իրավիճակն են այսօր քննարկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում […]

̰
Դանակահարության դեպք Ստեփանակերտում

17:10 11.06.2021

Հունիսի 11-ին՝ ժամը 02:30-ին, Արցախի ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:20-ի սահմաններում, նշված շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է. Ա.-ի (ծնված 1991թ.) և Հ. Հ.-ի (ծնված 1992թ.) […]

̰
ԱՀ ԱԺ-ում քննարկվել է 2020-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

13:32 11.06.2021

Հունիսի 11-ին հրավիրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել բյուջեի կատարողականի վերաբերյալ, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Պարզաբանումներով հանդես է եկել նաև […]

̰
Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն

11:44 11.06.2021

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 աճյուն, որից 4-ը` երեկ։

̰
Ինչպիսին է համաճարակային իրադրությունն Արցախում

11:10 11.06.2021

Հունիսի 10-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8220 քաղաքացու հետազոտություն, որից 874-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

20:20 10.06.2021

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

̰
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

19:22 10.06.2021

Մոսկվան ակնկալում է, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը։

̰
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում համագործակցել ականազերծման հարցերում․ Զախարովա

18:55 10.06.2021

Նա նշել է, որ տարածքների ականազերծման խնդիրը հանդիսանում է ցանկացած զինված հակամարտության ամենավտանգավոր և դժվար վերացող հետանքներից մեկը։

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

15:24 10.06.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։ «Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր

11:55 10.06.2021

Հունիսի 9-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են 2123 հա տարածք, ավելի քան 650 կմ ճանապարհ

11:11 10.06.2021

Ռուս խաղաղապահները գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում ապահվում են տեղի բնակիչների անվտանգությունը:

̰
BACK_TO_TOP