TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել 2 մլն դոլար տրամադրել Արցախին և արգելափակել Ադրբեջանին տրվող օգնությունը

10:20 10.06.2021

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 2 միլիոն դոլար հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքների իրականացման համար։

̰
ԱՀ ՆԳՆ-ը հորդորում է քաղաքացիներին

20:25 09.06.2021

ԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով ս.թ. հունիսի 14-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ ճանապարհային ոստիկանությունում ընդունվում են դիմումներ: «Նախարարությունը հորդորում է դիմումի հետ ներկայացնել նաև վարչական տույժի ենթարկվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը: […]

̰
Արցախի ԱԺ խմբակցություններում քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

17:09 09.06.2021

Հունիսի 7-9-ը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: «Արդարություն» խմբակցությունում 2020թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել: Քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, որոնք պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:

̰
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արցախում

13:50 09.06.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ, հունիսի 8-ին Ասկերանի շրջանի Սարդաշեն գյուղից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 55-ամյա Սամվել Մ.-ին, որը 2015 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սամվել Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
Այս պահին խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու հարցն առաջնային է ԼՂ կարգավիճակի հարցից․ Լավրով

12:37 09.06.2021

ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու հարցը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

12:35 09.06.2021

Հունիսի 8-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8152 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Վիտալի Բալասանյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ-ի առաքելության ղեկավարի հետ

10:43 09.06.2021

Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Արցախի ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։ Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։

̰
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 98 ուխտավորներ այցելել են Ամարասի վանք

10:06 09.06.2021

ՌԴ ՊՆ տեղեկացնում է, որ հունիսի 8-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 98 ուխտավորներ այցելել են Ամարասի վանք: Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Ըստ նախարարության հաղորդագրության՝ խաղաղապահ զորախմբի զինծառայողները պարբերաբար ապահովում են այս սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը:

̰
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է 2 բնակարան

22:11 08.06.2021

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում: Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ […]

̰
Արցախում 14-ամյա երեխան վայր է ընկել ծառից և մահացել

17:37 08.06.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտում հունիսի 8-ին 14-ամյա երեխան բարձրացել է ծառը, վայր է ընկել և մահացել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ա. Պ.-ն երկաթյա սանդուղքով բարձրացել է տան բակում առկա բալենու ծառը՝ բերքը քաղելու նպատակով, որտեղից ընկել և մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ստուգմամբ […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց պետական աջակցության միջոցառումների մասին տեղեկագիր

17:18 08.06.2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց պետական աջակցության միջոցառումների մասին տեղեկագիր։ Տեղեկագրում պարզեցված եղանակով ներկայացված են աջակցության թվով 10 միջոցառումների տրամադրման կարգն ու պայմանները։ Միջոցառումների պայմանների փոփոխման կամ նոր միջոցառումների գործարկման դեպքում տեղեկագիրը պարբերաբար կթարմացվի։ «Տեղեկագրում նշված աջակցության միջոցառումներից օգտվելը դառնում է անհնարին պետական լիազոր մարմնի պատճառով կամ ընդհանրապես, եթե կարծում […]

̰
Վարանդայի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն

15:49 08.06.2021

Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: «Նախնակական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն»,- ասված է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագարության մեջ:

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի շրջանում

13:54 08.06.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: «Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1560 աճյուն»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ից։

̰
Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել

11:13 08.06.2021

Հունիսի 7-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության հաստատվել 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8101 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Բայդենն ու Էրդողանը կքննարկեն ԼՂ հարցը․ Սալիվան

10:35 08.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 14-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու ԼՂ հարցը, Սիրիային, Աֆղանստանին, Իրանին առնչվող և այլ հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգությանն հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Սալիվանի խոսքով՝ նրանք նաև կդիտարկեն Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա էական տարբերությունները։

̰
Այսօր Ջրականի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն

20:33 07.06.2021

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560։

̰
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը

19:35 07.06.2021

Հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ

̰
Ստեփանակերտի բնակելի տներից մեկի հարակից այգու տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ

19:08 07.06.2021

Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից այգու տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ։ Տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Ժամը 18։15-ին սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է Արցախի ԱԻ ՊԾ տարածած հաղորդագրության մեջ։

̰
Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհին Mitsubishi pajero io մակնիշի ավտոմեքենան մոտ 70 մ գլորվել է ձորը

19:05 07.06.2021

Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 11:28-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարի մասին: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի Լիսագորի տեղամասային ջոկի փրկարարները: Պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Սալի գյուղի բնակիչ Տ. Ղ.-ն (ծնված 1991թ.) իր վարած Mitsubishi pajero […]

̰
Արցախի նախագահը ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

17:48 07.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը: Ըստ հրամանագրի` 2021 թվականի հուլիս ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից […]

̰
Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են

16:54 07.06.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։ Համայնքում կառուցվող թվով 5 առանձնատան տանիքի աշխատանքները ավարտման փուլում են։

̰
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

15:33 07.06.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

̰
68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականացվեն հունիսի 8-ին

13:52 07.06.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրենց փոխանցած տեղեկատվության համաձայն` 68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականացվեն հունիսի 8-ին: «Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում փոխանցումները չիրականացնելու համար և խնդրի […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը զոհված զինծառայողների հարազատներին է փոխանցել հետմահու շնորհված պարգևները

13:56 06.06.2021

Այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։ ,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

12:15 06.06.2021

Հունիսի 5-ին կատարվել է 19 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8051 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է երիտասարդների հետ

21:25 05.06.2021

Հունիսի 5-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդական թևերի, Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների հետ և հանդես եկել «Արցախը՝ աշխարհաքաղաքական սուբյեկտ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը […]

̰
Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻ ՊԾ

19:12 05.06.2021

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

̰
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ

18:27 05.06.2021

Հունիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախին մշտապես սատարելու […]

̰
Մանե Թանդիլյանը հանդիպումներ կունենա Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների բնակչության հետ

13:56 05.06.2021

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 9-11-ը հանդիպումներ կունենա Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների բնակչության հետ: «Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. ✅ք. Մարտակերտ. 9 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի տան դահլիճ, ✅ք. Մարտունի. 10 հունիսի, ժամը 14:00-16:00, մշակույթի պալատ, ✅ք. Ասկերան, 11 հունիսի, ժամը 14:00-16:00, վարչակազմի […]

̰
Արցախում կրկին կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել

12:29 05.06.2021

Հունիսի 4-ին կատարվել է 30 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8032 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
BACK_TO_TOP