TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր

11:13 01.06.2021

Մայիսի 31-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7872 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը․ Արտակ Բեգլարյան

10:11 01.06.2021

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը (www.hfc.am, https://www.facebook.com/hfcarmenia/): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ «Այս տարի ծանր պայմաններում ենք դիմավորում երեխաների պաշտպանության միջազգային օրը, քանի որ բազում երեխաներ կորցրել են իրենց հայրերին ու հարազատներին, հազարավորները տեղահանվել են իրենց սիրելի բնակավայրերից, տասնյակհազարավորները դեռ երկար ժամանակ կրելու […]

̰
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը

17:11 31.05.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության […]

̰
Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

16:22 31.05.2021

2021 թվականի մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության փորձի՝ 1, պաշտոնական լիազորությունների չարաշահման՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4, թունավորման՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 1, զենք զինամթերքի հանձնման 3, ապօրինի ծառահատման 1 դեպք: Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ […]

̰
Միջազգային ու ադրբեջանական արձագանքները վարչապետի պաշտոնակատարի առաջարկին. Խորհրդարանական ճեպազրույցներ

12:59 31.05.2021

Սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին դեռ հակառակ կողմից արձագանք չկա. թեմայի վերաբվերյալ հարցն այսօր ԱԺ-ում խմբակցությունների ղեկավարներին են ուղղել լրագրողները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Դրանց մասնակցել են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախի նախագահն այցելել է Մարտունի, հետևել հրետակոծությունների հետևանքով տուժած շենք-շինությունների վերականգնման աշխատանքներին

21:10 30.05.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Մարտունի շրջկենտրոն, ծանոթացել կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին, հետևել 2020թ. պատերազմի ընթացքում թշնամու հրետակոծությունների հետևանքով տուժած շենք-շինությունների վերականգնման աշխատանքներին, տվել նոր հանձնարարականներ»:  

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

14:00 30.05.2021

Մայիսի 29-ին կատարվել է 8 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7810 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Արցախի Դատախազությունը կոչ է անում հանձնել ապօրինի պահվող զենքը

13:01 30.05.2021

2021թ. առաջին չորս ամսիներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է […]

̰
Արցախում 4 ամսվա ընթացքում կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ,գնդացիր, նռնականետ ու այլ զինատեսակներ

19:06 29.05.2021

2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում են […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

12:01 29.05.2021

Մայիսի 28-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7802 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

21:15 28.05.2021

Մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը  հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]

̰
Արցախի վարչապետ է նշանակվելու Արտակ Բեգլարյանը․ Sputnik Արմենիա

16:37 28.05.2021

Արցախի նոր պետնախարար (վարչապետ) է նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ-ը` Արտակ Բեգլարյանը։ Այս մասին հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook-ում։ Արտակ Բեգլարյանը 2020-ի դեկտեմբերի 23-ից զբաղեցնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ […]

̰
ԱՀ նախագահը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը

16:07 28.05.2021

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էի նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս […]

̰
Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը. կա զոհ

13:28 28.05.2021

Մայիսի 27-ին՝ ժամը 23:15-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150 մ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ […]

̰
Գրիգորի Մարտիրոսյանը վայր է դնում Արցախի պետնախարար-ֆինանսների նախարարի լիազորությունները

10:56 28.05.2021

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս: Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի […]

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ

10:16 28.05.2021

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։ Այս մասին ասված է օրվա առթիվ Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ․ Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է: 103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության […]

̰
Կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ, միակամ Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք․ Արթուր Թովմասյան

10:08 28.05.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ հանդես է եկել միասնականության կոչով․ «1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: Այսօր, երբ հայոց պետականությունը […]

̰
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

20:54 27.05.2021

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», – գրված է հաղորդագրության տեքստում։

̰
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանին է ներկայացրել 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

20:40 27.05.2021

Մայիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմումներ, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, պատշաճ վարչարարության, […]

̰
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստի աշխատանքները

12:58 27.05.2021

ԱԺ նիստն այսօր սկսվել է Գեղարքունիքի մարզի սահմանին հայ զինծառայողների գերեվարման հանգամանքը դատապարտելով, ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, այնուհետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է անդրադարձել իրավիճակին: Կարճ հայտարարություններից հետո տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները: Այսպիսով՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախի արտգործնախարարը Ադրբեջանի կողմից հայ զինվորների գերեվարումը քաղաքական ահաբեկչություն է որակել

12:50 27.05.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ահաբեկչություն է որակել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս մասին Արցախի արտգործնախարարը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և աշխարհաքաղաքական ահաբեկչություն է կատարում: Նախևառաջ՝ նման քայլով Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ որևէ ողջամիտ ու քաղաքակիրթ ձևով […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

11:27 27.05.2021

Մայիսի 26-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Նախորդ օրը նույնպես նոր դեպքեր չէին հայտնաբերվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7728 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի […]

̰
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման սադրիչ հայտարարություններից․ ԱՀ ՊՆ

23:05 26.05.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ իրակականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։ «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման սադրիչ հայտարարություններից և խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ

21:15 26.05.2021

Կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքներն ու իրավունքներն ընդլայնելու նպատակով, ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Գործող օրենսդրության համաձայն, քաղաքացին (կենսաթոշակառուն) աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմում է ըստ Արցախի Հանրապետությունում անձի մշտական բնակության (հաշվառման) վայրի: Կատարված փոփոխություններից […]

̰
ԿԽՄԿ առաքելությունը ԱԻՊԾ-ին նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ

20:57 26.05.2021

Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելությունը ԱԻ պետական ծառայությանը նվիրաբերել է սակրավորական-ականազերծման նոր միջոցներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն է այցելել Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոն և պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման աշխատանքներ իրականացնող թիմին նվիրաբերել անհատական պաշտպանության հանդերձանքի 10 հավաքածու և մեկ մետաղափնտրիչ սարք: Հանդերձանքը կպաշտպանի սակրավորներին չպայթած […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

16:58 26.05.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր

11:13 26.05.2021

Մայիսի 25-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը որոշում են կայացրել չմասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

23:55 25.05.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը եւ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն են տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմի հետևանքով տեղի ունեցող ընտրությունները պետք է դառնային ընտրություն ապագայի տեսլականի համար, ընտրություն՝ սխալների վերաիմաստավորման մասին, ընտրություն՝ մեր ուղու և արագորեն վերակազմակերպվելու մասին։ Այնինչ, հասարակությունն ստիպված է ընտրել երկիրը կեղեքողների […]

̰
Արցախում նվազել է հանցագործությունների թիվը, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները

16:10 25.05.2021

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետությունում նվազել է հանցագործությունների թիվը, ավելացել են ճանապարհատրանսպորտային դեպքերը: Մայիսի 24-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զեկուցագիր է ներկայացրել, որ մայիսի 22-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Շմավոնի փողոցում ծառայություն իրականացնելիս ՃՈ տեսուչը կանգնեցրել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Բ.-ն (ծնված 1997թ.) չի ներկայացրել վարորդական իրավունքի […]

̰
«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է տեղեկագիր Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ

15:29 25.05.2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկագիր է հրապարակել Արցախում իրականացվելիք ծրագրերի մասին: Համաձայն տեղեկագրի՝ աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունների շնորհիվ Արցախում մեկնարկել են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրեր: Այս փուլում ընդհանուր առմամբ կներդրվի 70 միլիոն ԱՄՆ դոլար. կկառուցվեն 85 տուն, 1008 բնակարան և 54.5 կմ ճանապարհ: Նշվում է, որ յուրաքանչյուր ծրագրի մանրամասները կհրապարակվեն հաջորդ տեղեկագրում: Հիմնադրամը նաև տեղեկացնում […]

̰
BACK_TO_TOP