TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:14 05.06.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանում (Բերքաձոր գյուղի տարածք), Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Պայթյունները կիրականացնեն ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը: Տեղեկությունների համար՝ ?911,101,112 ☎047 94 09 11

̰
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն

10:57 05.06.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են: Ժամանակ […]

̰
Կաթողիկոսն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները

08:15 05.06.2021

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։ Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվեց Ստեփանակերտ, ուր այցելեց եղբայրական գերեզմանոց։ […]

̰
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է…

23:24 04.06.2021

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Օպերատիվ շտաբի իրավական ծառայությունների գրասենյակում այսուհետ գործելու է նաև ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումը, որը զբաղվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության հարցերով։ Միջոցառման շահառու հանդիսանալու համար կարող […]

̰
Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման շուրջ

19:11 04.06.2021

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին: Ընդլայնված կազմով անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները […]

̰
Արցախի ՆԳ նախարարը շրջայց է կատարել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում

17:56 04.06.2021

Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ծանոթացել ռեսուրսներին, շենքային ու կենցաղային պայմաններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը մեծ կարևորություն է տվել վարչության կողմից իրականացվող ծառայությանը, ընդգծել, որ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում վերջիններիս ներգրավվածությունը՝ հատկապես ներկա իրավիճակում, առավել քան […]

̰
Ավարտվել են Արցախի 2020 թվականի պետբյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

17:25 04.06.2021

Հունիսի 4-ին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Սևակ Աղաջանյանը և Արթուր Հարությունյանը: Ներկայացվել են ԱՀ նախագահի աշխատակազմի, ԱՀ ԱԺ աշխատակազմի, ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի, արդարադատության նախարարության, բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, քննչական կոմիտեի, հաշվեքննիչ պալատի, մարդու իրավունքների պաշպանության, քաղաքացիական ծառայության […]

̰
Մասնագիտական դասընթաց Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարարների հետ

17:16 04.06.2021

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարների հետ անց է կացվել մասնագիտական դասընթաց: Մասնակիցների տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև գործնական հմտությունները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ կատարելագործելու նպատակով, ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմի ավագ սպա, իրավաբան, փ/ծ մայոր Գեղամ Թովմասյանը «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» և «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի վերաբերյալ […]

̰
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը ծառայության է հրավիրում

14:59 04.06.2021

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակակետային գումարտակում, ինչպես նաև պետական պահպանության վարչությունում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների […]

̰
Վաղաժամկետ դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

12:22 04.06.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հայտարարության մեջ ասված է. «1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և «Ազգային ժողովի […]

̰
Զախարովան ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման գործում ՌԴ ղեկավարության անձնական ջանքերը

17:54 03.06.2021

Զախարովայի խոսքով՝ ռուս խաղաղապահների դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավոր չէ գերագնահատել:

̰
Թմրանյութի հայտնաբերում Ասկերանում

17:36 03.06.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 2-ին քրեական հետախուզության բաժինը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված տեղեկությունների ստուգմամբ, նույն օրը` ժամը 14:40-ի սահմաններում, զննության է ենթարկվել Խնապատ գյուղի բնակիչ Ա. Ա.-ին (ծնված 1978թ.) պատկանող տունը, որտեղ փայտե դարակից զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 4.40 գրամ քաշով կանաչավուն գույնի սպեցիֆիկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող մանրացված […]

̰
Արցախի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

16:09 03.06.2021

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: «Շարունակվում են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ 15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասում արդեն թվով 5 մասնաշենքի հողային աշխատանքները ավարտված են։ Ներկա դրությամբ աշխատում են հիմքերի ամրանակմախքների վրա։ Շինարարությունը իրականացնում են «Քարավան»,«Շինվեր Պլյուս», «Արմեն-Շին» […]

̰
ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

15:58 03.06.2021

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է մայիսի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սամբոյի 2021թ․Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին և ԱՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Անդրյանին: Կարեն Սարգսյանը կարևորել է սպորտի բացառիկ […]

̰
Գառնիկ Ավագիմյանը նշանակվել է ԱՀ ԱԻՊԾ տնօրենի առաջին տեղակալ

14:07 03.06.2021

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին: Նախարարը երեկ` հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել, նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին […]

̰
Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել. ոստիկանության բացահայտումը

12:51 03.06.2021

Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ ստացվեց։ Ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնեցին, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր

11:06 03.06.2021

Հունիսի 2-ին կատարվել է 44 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7967 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

10:50 03.06.2021

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։ Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ […]

̰
Ռուս խաղաղապահներն Արցախում դիտակետի պաշտպանության վարժանք են անցկացրել

10:14 03.06.2021

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, ինչպես նաև երթևեկության և Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգոթյան ապահովում, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Բացի այդ, անձնակազմը մարտական պատրաստություն է իրականացնում՝ վարժանքներ անցկացնելով դիտակետի վրա հարձակումը հետ մղելու և խաղաղ բնակչության նկատմամբ խախտումները […]

̰
Արցախի պետնախարարը ներկայացրել է իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում

22:32 02.06.2021

ԱՀ նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր հիմնական անելիքները նոր կարգավիճակում։ «Ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

16:54 02.06.2021

Հունիսի 2-ին հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Ներկայացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի կատարողականը: ԱՀ ԿԳՄՍ նախարարության ճշտված պլանը կազմել է 18 մլրդ 256 մլն 807,8 հազար դրամ: Փաստացի ծախսվել է 16 մլրդ 108 […]

̰
Ռուս խաղաղապահները պատմել են ԼՂ բնակիչներին տրամադրվող հոգեբանական օգնության մասին

12:33 02.06.2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները ընդունելության կենտրոններում և թեժ գծով զբաղվում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական և հումանիտար օգնություն տրամադրելով: Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 2-ին, հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի այդ, քաղաքացիների ընդունելության կենտրոնը տեղեկատվություն է հավաքում՝ անհետ կորած զինծառայողների որոնման համար, աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում և զբաղվում այլ խնդրահարույց հարցերով: Այսպիսով, ամեն օր […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

11:23 02.06.2021

Հունիսի 1-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7923 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի հարակից անտառային գոտիներում

11:11 02.06.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Տեղեկությունների համար զանգահարել […]

̰
Կեղծ տեղեկություններով աջակցության ծրագրից դուրս գրված գումարներով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս

10:58 02.06.2021

Հունիսի 1-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Հադրութի շրջանի Առաքել և Հարթաշեն համայնքների ղեկավարները՝ հանդիսանալով պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2020 թ. սեպտեմբերի 27֊ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Առաքել և Հարթաշեն համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության […]

̰
Արտակ Բեգլարյանը Արցախի պետնախարար է նշանակվել

22:06 01.06.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։ Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։ Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։ Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի […]

̰
Վաղաժամկետ դադարել են ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

20:45 01.06.2021

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին ստորագրել է արձանագրություն՝ ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունների դադարեցման մասին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

̰
Արցախի ՄԻՊ-ը հունիսի 1-ի առիթով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին ուղերձ է հղել

19:55 01.06.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին և պաշտպանելու նրանց իրավունքները։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։ Երեխաները ունեն մեր պաշտպանության կարիքը, և մենք ուղղակի […]

̰
Բացառված է, որ միջանցք ասելով՝ որևէ մեկը ենթադրի սուվերենության հետ կապված որևէ ազդեցություն. Մհեր Գրիգորյան

15:20 01.06.2021

Բացառված է, որ միջանցք ասելով՝ որևէ մեկը ենթադրի սուվերենության հետ կապված որևէ ազդեցություն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի կողմից Մեղրիի մասին հնչեցրած խոսքերին ու վարչապետի պաշտոնակատարի կողմից միջանցք տերմինի կիրառությանը, նաև վստահեցրել է, որ եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում օգտագործվում են միայն հունվարի 11-ին ընդունված տերմինները: Մանրամասները՝ […]

̰
Ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված մարդկանց, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում

13:51 01.06.2021

ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցում: Ընտանիքի ներկայացուցիչը պետք է ներկայանա գրանցման վայր երեխաների ծննդյան վկայականների բնօրինակներով, ծնողների անձնագրերով և ծնողներից մեկին պատկանող բանկային հաշվեհամարով: Գրանցված ընտանիքները սպասվող աջակցության հետագա մանրամասների մասին կիրազեկվեն անմիջապես ԿԽՄԿ պատասխանատու անձնակազմի կողմից: Ծանուցում՝ ԿԽՄԿ-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել […]

̰
BACK_TO_TOP