14:08 25.05.2021
Մայիսի 25-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:Ներկայացվել են արտաքին գործերի նախարարության,զբոսաշրջության ոլորտի,հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» թերթի 2020 թվականի բյուջեների կատարողականները: Արտգործնախարարության բյուջետային ծախսերը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանրապետության արտաքին գերատեսչության 2020 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 803.245,5 դրամ, […]
11:51 25.05.2021
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» կազմակերպության սակրավորական ջոկատներն այսօր հանրապետության հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում: Տեղեկատու հեռախոս-911, 0479 94 09 11
11:17 25.05.2021
Մայիսի 24-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7588 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
18:57 24.05.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր […]
17:50 24.05.2021
Մայիսի 23-ն Արցախի լրագրողների օրն է: Այսօր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների և պարգևատրել: Նախարարը կարևորել է չորրորդ իշխանության դերակատարումը երկրի կայունության և զարգացման գործում, իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ՆԳՆ կառուցվածքում գործող երկու ծառայությունների՝ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության գործունեությունն ակտիվորեն լուսաբանելու համար: Հատկապես […]
17:00 24.05.2021
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է «ՍՕՍ մանկական գյուղ Կոտայք» և հանդիպել պատերազմական գործողությունների ընթացքում Արցախից տեղափոխված և մանկական գյուղում ապաստանած Ստեփանակերտի և Բերձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների սաների հետ: Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակին և խնամքի ընդհանուր պայմաններին: Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հատկապես ուշադրություն է դարձրել երեխաների զարգացման […]
16:45 24.05.2021
Լավրովի խոսքով՝ մի շարք միջազգային հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն։
16:31 24.05.2021
Լավրովն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով:
15:36 24.05.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 334 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովմանը և տեղահանված անձանց […]
15:21 24.05.2021
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նևիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Արման Թաթոյանը կարևորել է […]
14:49 24.05.2021
Մայիսի 24-ին հրավիրվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ներկայացվել է Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Նախքան պետական բյուջեի հաշվետվության ներկայացնելը, պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը անդրադարձել է […]
13:51 24.05.2021
ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը. «2021 թվականի մայիսի17-23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը: Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում մեկը՝ տրանսպորտում, մեկը վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում: Հրդեհի դեպքերից ոչ ոք […]
10:50 24.05.2021
ԱՀ ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում: Ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք […]
10:24 24.05.2021
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Նշենք, որ աշխատանքները դադարեցված էր մայիսի 4-ից: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական […]
12:30 23.05.2021
Մայիսի 22-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7529 քաղաքացու հետազոտություն, որից 862-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
16:08 22.05.2021
Մայիսի 21-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, այցելել են Արցախի պետական համալսարանի հանրակացարան և հերթական հանդիպումներն ունեցել հանրակացարանում ժամանակավոր բնակություն հաստատած ԱՀ տարբեր համայնքներից տեղահանված անձանց հետ` ծանոթանալու նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին: «Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում Արցախի ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և դրանց պատշաճ իրացման […]
14:20 22.05.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովից տեղեկացնում են, որ այսօր Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. «Այսօր՝ մայիսի 22-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում կառուցված ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման […]
11:00 22.05.2021
Մայիսի 21-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7502 քաղաքացու հետազոտություն, որից 860-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
20:34 21.05.2021
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ. «Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար […]
15:15 21.05.2021
Մայիսի 20-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7441 քաղաքացու հետազոտություն, որից 859-ի […]
13:35 21.05.2021
Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է մեր շփումներում, ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ։ Այս մասին մայիսի 21-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ […]
10:34 21.05.2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Շոշ գյուղի մոտ կատարված դեպքի վերաբերյալ․ «Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու […]
08:20 21.05.2021
Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում քննարկել են իրավիճակն Արկտիկայում, Վեենսուելայում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման ավարտի արդյունքներո Կանադայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Գարնոն կրկնել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը»,-ասված է հայտարարության մեջ։ Կանադան հույս է հայտնել, որ […]
20:46 20.05.2021
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում:
18:19 20.05.2021
Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու հետևանքով։ Թշնամին կրակը դադարեցրել է միայն ռուս […]
16:43 20.05.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին՝ ժամը 18:50-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնուշինակ գյուղում տրակտոր է վթարի ենթարկվել: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, հետաքննիչը և Մարտունու փրկարարները: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:40-ի սահմաններում, նշված գյուղի […]
15:51 20.05.2021
Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: Նա նախ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ […]
14:31 20.05.2021
Մայիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել է «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն ներկայացրել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Դատախազության մասին» օրենքում […]
12:17 20.05.2021
Մայիսի 19-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7386 քաղաքացու հետազոտություն, որից 856-ի […]