13:51 24.05.2021
ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը.
«2021 թվականի մայիսի17-23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 790 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին դեպքերը:
Ստացված 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում մեկը՝ տրանսպորտում, մեկը վագոն-տնակում, ևս մեկը՝ բնակելի տան խոհանոցում:
Հրդեհի դեպքերից ոչ ոք չի տուժել: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է հրդեհավտանգ շրջանում ցուցաբերել զգոնություն: Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով շաբաթվա ընթացքում գրանցվել է 45 կանչ: ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերների, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության ջոկատների հետ, ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում:
Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ծառայության սակրավորական խմբերը Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետևակային 1 և ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական և ձեռքի 6 նռնակ:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ Արցախում ակտիվացել է սողունների շարժը: Ծառայության 911 ահազանգման կենտրոնում օձի հայտնաբերման 7 դեպք է արձանագրվել: Ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման դռան կամ վերելակի բացման, ինչպես նաև այլ տեխնիկական ու կենցաղային օգնության նպատակով, քաղաքացիների կողմից գրանցվել է 41 կանչ: Ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Շրջանային ԱԻ բաժնի փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն»:
20:52 17.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արգիշտի փ. 36 առանձնատուն, Իսակովի պող. 10-60 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 33-41 […] ...
20:34 17.07.2025
Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...
20:22 17.07.2025
Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...
20:13 17.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենինԵվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...
19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...