15:58 11.05.2021
Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները մայիսի 1-ի դրությամբ կազմել են 133 մլրդ 536,4 մլն դրամ, 2020թ. մայիսի 1-ի՝ 128 մլրդ 987 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 3,5 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝ 4,3 տոկոսով (124 մլրդ 76,8 մլն դրամ), իսկ փետրվար և մարտ ամիսների նկատմամբ՝ 10,3-ական տոկոսով): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:
ԱՎԾ հրապարակած տեղեկագրի համաձայն՝ Արցախում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` այս տարվա մայիսին բանկային ավանդների տեսակներից աճել են ժամկետային ավանդների ցուցանիշները՝ փետրվար ամսվա նկատմամբ 6,5 տոկոսով, մարտի համեմատ՝ 5,7, իսկ ապրիլի համեմատ 0,1 տոկոսով: Աճել են նաև ցպահանջ ավանդները, որոնց ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 37.5 տոկոսով, այս տարվա մարտի նկատմամբ՝ 31.2, փետրվարի համեմատ՝ 34.3, իսկ ապրիլի նկատմամբ՝ 24.6 տոկոսով:
Ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում գործող բանկերի վարկային ներդրումները կազմել են 121 միլիարդ 331,3 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 204 մլրդ 122,7 մլն դրամի փոխարեն:
Հրապարակված տեղեկագրի համաձայն՝ այս տարվա մայիսին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 37,7 տոկոսով, իսկ 2021 թ. ապրիլի համեմատ՝ 0,6 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ժամկետանց վարկերը կազմել են 2 մլրդ 284,5 մլն դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 547,6 մլն դրամի և նախորդ ամսվա՝ 170,8 մլն դրամի փոխարեն:
Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 9 մլրդ 686,7 մլն դրամ, ապրիլ ամսվա՝ 12 մլրդ 476,8 մլն դրամի և 2020 թվականի մայիսի 1-ին արձանագրված՝ 413,6 մլն դրամի փոխարեն:
Թվային տվյալների համաձայն՝ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ՝ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 23,4 անգամ:
Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա մայիսի 1-ի դրությամբ կազմել է 132 մլրդ 637,2 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 205 մլրդ 83,9 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 35,3 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբ՝ 6,5 տոկոսով):
21:51 18.07.2025
Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համարՄիացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...