TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի Ազգային ժողովն ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

13:28 25.04.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառման կապակցությամբ,  հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական […]

̰
Սա հաղթանակ է, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․Արցախի ԱԳՆ

10:18 25.04.2021

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանն է անդրադարձլ  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի […]

̰
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել

15:25 24.04.2021

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր ոգեկոչում ենք 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Հայոց մեծ եղեռնը հանցագործություն էր մարդկության և քաղաքակրթության դեմ, ուստի դրա ճանաչումն ու դատապարտումը չեն կարող դուրս մնալ քաղաքակիրթ մարդկության իրավական օրակարգերից: […]

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում

13:08 24.04.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 14-ով

10:51 24.04.2021

Ապրիլի 23-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6139 քաղաքացու հետազոտություն, որից 758-ի […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

09:32 24.04.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է: 1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: […]

̰
«Լռության ճիչը». հայ լուսանկարչի ցուցահանդեսը՝ Բաստիլի հրապարակում

20:36 23.04.2021

Ապրիլի 23-ից մինչև մայիսի 6-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Բաստիլի հրապարակում կցուցադրվի հայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի աշխատանքները՝ «Լռության ճիչը» խորագրով: Լուսանկարներում պատկերված է ցավ, կամք, դիմադրություն: Այն բացվել է ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բանակցությունը միակ ուղին է, որը թույլ կտա հասնել ԼՂ ճանաչմանն ու տևական արդար խաղաղության. Ժերար Լարշե

17:49 23.04.2021

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բանակցությունների և երկխոսության ուղին միակն է համարում, որը թույլ կտա հասնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման, արդար և տևական խաղաղության։ Նրա խոսքերով՝ դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատի նախագահը, որը ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այդպիսի […]

̰
Այսօր հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն, ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին. ԱԻՊԾ

17:23 23.04.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին: Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի […]

̰
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա

16:25 23.04.2021

2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել և շրջաններից Մարտակերտում՝ 19 երեխա: Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ: Մեր հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝ […]

̰
Իբրահիմովիչը միացել է արցախահայությանն ուղղված աջակցության ակցիային. armsport.am

14:00 23.04.2021

Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը թվիթերյան իր էջում հայտնել է, որ ստացել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կողմից ուղարկված՝ նրա ստորագրությամբ մարզաշապիկ։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: «Շարունակում եմ հիանալ ֆուտբոլային հասարակության բարեսիրտ աջակցությունից, բայց այս մեկը գերազանցեց ակնկալիքներս․․․ Հենց նոր Զլատան Իբրահիմովիչից ստացա նրա՝ «Միլանի» մարզաշապիկը»,- գրել է Իսկանդարյանը։ Ավելի վաղ Իսկանդարյանը հայտնել էր, որ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

11:25 23.04.2021

Ապրիլի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5998 քաղաքացու հետազոտություն, որից 744-ի […]

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:23 23.04.2021

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ: Հանրապետության տարածքից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: Տեղեկատու […]

̰
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

10:22 23.04.2021

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է:

̰
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին

23:38 22.04.2021

Վերջին օրերին կրկին սկսել են լուրեր տարածվել, որ Արցախի ու Սյունիքի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում: Բանը հասել է այնտեղ, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով Ստեփանակերտում բնակելի տան […]

̰
Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

22:50 22.04.2021

Ապրիլի 22-ին Մարտակերտի «Ռ.Հ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը […]

̰
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն

21:33 22.04.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 22-ին գումարած լիագումար նիստը վարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նիստին ներկա էին 30 պատգամավորներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է ապրիլի 22-ի նիստի հարցերի քննարկմանը: Ըստ աղբյուրի՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի […]

̰
Փոփոխություններ են կատարվել 68 000 դրամի աջակցության ծրագրում

21:20 22.04.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ փոփոխություններ են կատարվել 68 հազար դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրվող աջակցության ծրագրում: ?Համաձայն այդ փոփոխությունների. Այսուհետ ծրագրի շահառու են հանդիսանում արական սեռի բոլոր կենսաթոշակառուներն, անկախ տարիքից և պարգևավճար ստացող զոհված զինծառայողների ընտանիքների անդամները: Աջակցության գումարները կվճարվեն այն եղանակով, ինչպես վճարվում են վերջիններիս թոշակները՝ ներառելով […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ադրբեջանական կրակոցներից տուժած Շոշ համայնքի  և Ստեփանակերտի բնակիչներին

19:22 22.04.2021

Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին երեկ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները, ընդ որում՝ կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի […]

̰
Զախարովան անդրադարձել է գերիների վերադարձին և Բաքվի «ռազմական ավարի պուրակին»

19:00 22.04.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և ղարաբաղյան հակամարտությունում ռևանշի ձգտումից։

̰
Պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների փոխհատուցման ինչպիսի՞ ընթացակարգեր են գործում. քննարկում ԱԺ-ում

18:52 22.04.2021

44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ պաշտպանության նախարարությունը փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, հաստատվել է 2500 քաղաքացու հայտ, 2104-ն արդեն փոխհատուցվել է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ  Ալեքսանդր Ավետիսյանը: Ըստ նրա՝ հիմնադրամ […]

̰
Թևան Պողոսյանը՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի հայտարարության մասին

16:57 22.04.2021

ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությանն այսօր երևանյան ակումբներից մեկում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։ Նրա խոսքերով՝ պետք է ճիշտ հասկանալ աշխարհաքաղաքական խաղերը և դրանք կարողանալ ի շահ մեզ օգտագործել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ

16:36 22.04.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են

12:43 22.04.2021

Ապրիլի 21-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5928 քաղաքացու հետազոտություն, որից 740-ի […]

̰
Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ Արցախի ԱԳՆ

12:38 22.04.2021

Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Տեղի ունեցածի արձագանքել է ԱՀ ԱԳՆ-ը։ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, […]

̰
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին

11:24 22.04.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,- գրել է Ռուբինյանը: Ապրիլի 19-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական […]

̰
Նախկինում թշնամական կողմը կրակում էր օդ, հիմա մարտական դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

11:09 22.04.2021

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: «Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ […]

̰
Հակառակորդը կրակոցներ է արձակել Ստեփանակերտի բնակելի տան և Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ

23:13 21.04.2021

Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Այս մասին հայտնում է Hetq.am-ը։ Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Կարինե Մունչյանը Hetq.am-ին պատմել է, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու […]

̰
Արցախի նախագահը խորհրդակցությանը քննարկել է պատերազմի հետևանքով կրած վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման հարցերը

21:02 21.04.2021

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումները: Նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

20:11 21.04.2021

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են  պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44- օրյա պատերազմի ընթացքում  50 զոհ է տվել: Հաղթահարել հոգեբանական բարդույթները ու միասին լուծում տալ երկրի առջև ծառացած խնդիրներին՝ սա էր օրենսդիրի ղեկավարի հիմնական ուղերձն արցախցիներին: Գնահատելով համալսարանի ներուժը՝ Արթուր Թովմասյանը կրթական գործը առավել նվիրվածությամբ կազմակերպելու, սերունդներ դաստիարակելու  կոչով է դիմել  համալսարանականներին: Նա շեշտել է,  որ բուհն անպայման պետք է պահպանի  «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» անվանումը՝ որպես Շուշի վերադառնալու իրավունքի առհավատչյա: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ետպատերազմյան խնդիրները լուծելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, սոցիալական ծրագրերին ու դրանց համար հիմք հանդիսացող օրենսդրական նախաձեռնություններին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արթուր Թովմասյանը պարզաբանումներ է տվել առկա աշխարհաքաղաքական զարգացումների, պաշտպանության բանակի կարգավիճակի, ագրարային քաղաքականության  վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կարևորագույնն ու առաջնահերթությունն Արցախի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն է։ Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը:

̰
BACK_TO_TOP