11:11 18.04.2021
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ԵԽԽՎ նախագահության և բյուրոյի կողմից հաստատվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը։ «Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը և մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։ Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։ Հիմնական քաղաքական ուժերի միջև կա կոնսեսուս, որ Ադրբեջանը, չհանձնելով […]
21:12 17.04.2021
Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է: Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, […]
17:34 17.04.2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։ Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է […]
15:32 17.04.2021
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում: Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը: Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ: Արտեմ Հարությունյանի հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է նոր […]
11:16 17.04.2021
Ապրիլի 16-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի […]
10:36 17.04.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել. 1542: Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներր:
09:10 17.04.2021
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոք է արտահայտել հանրապետությունում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասին՝ ԼՂ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հանդիպման հետ կապված։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլն անվանել է անընդունելի և տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրողությանը […]
21:11 16.04.2021
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի […]
20:27 16.04.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։ Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի […]
19:28 16.04.2021
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Պետրոսյան Հովսեփ Կարբիսի, ծնվ. 2000թ. Վարդանյան Դավիթ Ռոբերտի, ծնվ. 2001թ. Նանյան Կամո Մխիթարի, ծնվ. 2002թ. Թիլիքյան Հարություն Դավթի, ծնվ. 1998թ. Ղարիբյան Սամվել Վարազդատի, ծնվ. 2000թ. Սարգսյան Վարուժան Գևորգի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Կարեն Արմենի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Սահակյան Տիգրան Վյաչեսլավի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Հարությունյան Դավիթ […]
17:16 16.04.2021
Ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում կազմակերպված ակցիային: Պաշտպանը ներկայացրել է մշակութային հուշարձանների պաշտպանության միջազգային իրավական օրակարգը, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի […]
16:44 16.04.2021
Իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Կարող եմ հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումն առ այն, որ ծանուցագիր ստանալու դեպքում նա […]
15:03 16.04.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ: Այն վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում երկու օրինագիծ էր: ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի […]
11:39 16.04.2021
Ապրիլի 15-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5512 քաղաքացու հետազոտություն, որից 707-ի […]
11:15 16.04.2021
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը: Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը […]
11:04 16.04.2021
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ: Երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական […]
10:27 16.04.2021
ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում և անտառային հատվածներում: Միաժամանակ, ԱԻՊԾ սակրավորները՝ ՌԴ գործընկերների հետ մեկտեղ, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը բոլոր բնակավայրերում շարունակում են ռազմամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարել իննժեներահետախուզական աշխատանքներ: […]
23:22 15.04.2021
Ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo-ի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել լՌԻԱ «Նովոստի»-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի շարքը: Այդ կատեգորիայում ոսկի նվաճած «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը Մելնիկովը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում:
22:00 15.04.2021
Զախարովայի խոսքով՝ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը բխում են այդ տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից:
21:40 15.04.2021
Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը […]
21:33 15.04.2021
Ըստ Զախարովայի՝ Հայաստանը և Ադրբեջանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում:
19:59 15.04.2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ. Հ.-ն (ծնված 1975 թ.): Պատահարի հետևանքով Տ. Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև […]
18:52 15.04.2021
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ Վաղարշակ Հարությունյանը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական […]
18:15 15.04.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել. «Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ: Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության […]
15:46 15.04.2021
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ կտրուկ հայտարարություններից և պահպանել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: «Հիմա գլխավորը՝ զերծ մնալ ցանկացած կտրուկ հայտարարություններից, պահպանել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը, և շարժվել դեպի վերջնական կարգավորում և տարածաշրջանում լարվածության վերացում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի […]
15:19 15.04.2021
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակն Արցախում և ինչպիսի ողբերգական հետևանքներ է թողել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իտալական ASRIE Analytica-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: «Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է մեր տարածաշրջանում՝ […]
14:47 15.04.2021
ACI Stampa լրատվական գործակալությունը տպագրել է ծավալուն հոդված՝ հղում կատարելով եվրախորհրդարանականների կոչին և ներկայացնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում վերջինս խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող թշնամական քաղաքականության մասին։ Դեսպան Նազարյանը ընթերցողի ուշադրությունն է կրկին հրավիրում Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի ու հետպատերազմյան շրջանում հայկական հոգևոր, […]
14:26 15.04.2021
Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին խաղաղության պայմանագիր առաջարկվելու մասին հայտարարությանը: «Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում […]
14:24 15.04.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհրավիրվի հարցաքննության: Այս մասին իրազեկում է Արցախի դատախազությունը: «Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,- ասված է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ։