23:50 29.04.2021
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ապրիլի 29-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների Ֆրանսիա» միջազգային մարդասիրական կազմակերպության Արցախի ծրագրի համակարգող և առաքելության ղեկավար Շտեֆան Ղուշքամփին և կազմակերպության ադմինիստրատոր Վիկտորիա Տիմոֆեևային: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար: Հանդիպման ընթացքում ԱՀ առողջապահության և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության միջև կնքվել է […]
23:27 29.04.2021
Կարմիր շուկայում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ: […]
16:20 29.04.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել: Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապօգնության մեքենայով […]
12:03 29.04.2021
Ապրիլի 28-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք, որը վերջին վեց-ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր […]
10:58 29.04.2021
ԵՄ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների վերաբերյալ․ «1․ Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրից հետո եւ որոշ դրական արդյունքներ, ինչպիսիք են մարդկանց աճյունների հայրենադարձությունը եւ լուրջ տուժած բնակչությանը հումանիտար օգնության տրամադրումը: 2․ Սակայն Եվրամիությունը կրկին հայտարարում է, […]
20:26 28.04.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ: Նախագահը ներկայացրել է հետպատերազմյան մարտահրավերները, զարգացումներն ու արտաքինքաղաքական առաջնահերթությունները:Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը և այդ հարցում դիվանագիտական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
11:14 28.04.2021
Ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի […]
10:16 28.04.2021
Ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային դիմումները մերժվել են: ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից պարզաբանում են. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը: Բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, […]
10:08 28.04.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։ Ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» կազմակերպությունը միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։ Սպասվող պայթյունների մասին ԱԻՊԾ-ն կծանուցի SMS հաղորդագրությամբ։
18:45 27.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և […]
17:05 27.04.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող կամ Արցախ վերադարձած քաղաքացիներին (68,000+15,000), ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին (250,000) և Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին տրվող (300,000) աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը։ Այսպիսով՝ մինչ նշված ժամկետը կշարունակվի ծրագրերին արդեն իսկ […]
16:22 27.04.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ ադրբեջանական կողմը աշխատում է Հայաստանի հետ սահմանին ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, այժմ դրա երկարությունը 500 կիլոմետր է: Այս մասին հայտնում է РИА Новости-ին։ «Մեր սահմանապահները ներկայումս պահպանում են ադրբեջանա-հայկական սահմանը: Սահմանի երկայնքով իրականացվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքները, մոբիլիզացվել է ամբողջ սարքավորումը: Այս սահմանի երկարությունը կազմում է մոտ 500 […]
15:50 27.04.2021
ԱՀ առողջապահության նախարարի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
15:16 27.04.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ ժամը 15։30-ին, զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքի մերձակայքում: «Տեղեկացնում ենք, որ սակրավորները, միաժամանակ, հանրապետության տարածքում շարունակվում են կատարել ինժեներահետախուզական աշխատանքներ: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,- տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։։
14:16 27.04.2021
Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա զինակից ընկեր Արամ Ավետիսյանը: Սմբատ Հակոբյանը արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկն է եղել՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատարը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատարը:
13:44 27.04.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատեց տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը: -Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ […]
11:06 27.04.2021
Ապրիլի 26-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6242 քաղաքացու հետազոտություն, որից 768-ի […]
10:12 27.04.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում ռուս խաղաղպահները շարունակում են աշխատել ԼՂ-ում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ։ Այսպիսով, ռուսական խաղաղապահ զորակազմի զինվածառայողները երեկ ապահովել են ուխտավորների հերթական՝ 75 հոգանոց խմբի անվտանգ այցելությունն Ամարասի վանք։ Նշվում է, որ մարտական գործողությունների ավարտից հետո վաղ միջնադարյան վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական […]
19:45 26.04.2021
Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են շարունակում պղծել հայ մշակութային ժառանգությունը։ Քանդել են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների սյուներին գտնվող հրեշտակների քանդակները և դարպասի խաչը։ A video posted by Azerbaijani sources showcases another act of #AzerbaijaniVandalism. Statues of angles on the gates of Ghazanchetsots Cathedral of Shushi were destroyed. […]
16:59 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր ասուլիսով են հանդես եկել խորհրդարանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատմել է, որ պուրակի թեմայից խուսափում էին, իր ելույթից հետո մոտեցել է Ստեփան Շենախը՝ ԵԽԽՎ հայտնի պատվիրակ, Ադրբեջանի համազեկուցող, խնդրել է իրեն ցույց տալ պուրակի նկարները. «Ասաց՝ մենակ առաջին նկարն էր տեսել Ալիևի: Ուշադիր նայում էր և ասում, որ ամբողջ […]
16:36 26.04.2021
Կարծիքներ են հնչում, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որով հնարավոր է հասնել ռազմագերիների հարցի լուծման: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հարց են ուղղել պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանին: Նա պատասխանել է, որ ցանկացած կազմակերպություն ունի իր խորհուրդը, ԵԽԽՎ-ն հարցը քննարկում է առաջին հերթին մարդու իրավունքների ու իրավական տեսակետներից։ «ԵԽԽՎ-ն ունի 47 անդամ, բացառությամբ երկու երկրների, մյուսներն […]
16:16 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբին Ռուբինյանը ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ հայկական պատվիրակությունը՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, միասնական է: Խոսել է նաև Ադրբեջանի ծայրահեղ ապակառուցողական քաղաքականության մասին, նշել, որ վերջինս խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային իրավունքը՝ չվերադարձնելով ռազմագերիներին: Պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ասել է. «Շատ կարևոր է եղել ՄԻԵԴ որոշումը մարտի 16-ի, […]
15:15 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրեց, որ պատերազմի ավարտից շուրջ կես տարի անց էլ Արցախում առկա են հումանիտար խնդիրներ, և հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կարձագանքի Արցախի օգնելու մարդասիրական կոչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Այվազյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցերը, […]
15:09 26.04.2021
Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից։ Վարձակալության պայմանագրերը մինչև ապրիլի 1-ը փոխանցված են։ Փոխանցմանն առնչվող խնդիրների դեպքում կարող եք կապվել նախարարության հաշվապահության հետ ☎️ 047942952 ‼️Պայմանագրերը լուծարելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն:
14:54 26.04.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրագործած մեծագույն ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի […]
13:49 26.04.2021
2021 թվականի ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 1007 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ անցած շաբաթվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 3-ով: Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով ստացված կանչերը շարունակում են մնալ օրախնդիր: Շաբաթվա ընթացքում, հիմնականում Մարտունու և Մարտակերտի շրջաններից քաղաքացիների կողմից ստացվել է 33 կանչ: Սակրավորները բնակավայրերից, տնամերձ հողամասերից […]
10:46 26.04.2021
Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել վաղը: Ուղղության մասին նախապես կհաղորդվի:
10:40 26.04.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում: Միաժամանակ, ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում: Հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքների մասին հավելյալ կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան և կայքէջերով: Տեղեկատու հեռ.-911
13:45 25.04.2021
Ապրիլի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որից 764-ի […]