14:26 15.04.2021
Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին խաղաղության պայմանագիր առաջարկվելու մասին հայտարարությանը:
«Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով: Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին: «Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախ և առաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,- նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ Ալիևի ակնարկած խաղաղության պայմանագրի համատեքստում և ընդհանրապես առաջիկայում որևէ հանդիպում նախատեսված չէ:
Ինչ վերաբերում է Ալիևի՝ Զանգեզուրի, Սևանի և Երևանի նկատմամբ նկրտումներն արտահայտող հայտարարություններին, ՀՀ ԱԳՆ խոսնակը զավեշտալի համարեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:
Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝ ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը: Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը:
«Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»,- ասա ՀՀ ԱԳՆ խոսնակը:
ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը. համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա:
14:15 10.08.2025
Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համարՖուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...
14:00 10.08.2025
Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ […] ...
13:55 10.08.2025
Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող […] ...
13:47 10.08.2025
Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներՕգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter», «Toyota» և մեկ այ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի […] ...
13:41 10.08.2025
ATP. Կարեն Խաչանովը մոտենում է լավագույն տասնյակինԿարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 4 դիրքով բարելավել է տեղը և արդեն աշխարհի 12-րդ ռակետն է։ Հիշեցնենք, որ հայ թենիսիստը երկրորդ անգամ էր «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս եկել։ Նախորդ անգամ 29-ամյա թենիսիստը 2018 թվականին Փարիզում առավելության էր հասել Նովակ Ջոկովիչի հետ պայքարում։ ...
13:34 10.08.2025
«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտ երեք մեքենա է բախվելՕգոստոսի 10-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada», «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ […] ...