TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ․ Դավիթ Բաբայան

14:01 15.04.2021

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից: Անդրադառնալով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում […]

̰
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

13:55 15.04.2021

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով. 1. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: /Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության […]

̰
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

13:48 15.04.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացը Բելառուսի ղեկավարի Ադրբեջան այցի համատեքստում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, հայտնել դաշնակցային կապերն ամրապնդելու իրենց մտադրություն մասին: Հիշեցնենք, որ ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով […]

̰
Այսօր զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի մի քանի քաղաքների հարակից բնակավայրերում

13:28 15.04.2021

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում։

̰
Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

13:16 15.04.2021

Ապրիլի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր: ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ […]

̰
Պատերազմից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1542 է

12:55 15.04.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։

̰
Արցախում փոփոխություն է կատարվել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում

11:37 15.04.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային իրադրությունն Արցախում

11:18 15.04.2021

Ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի […]

̰
Ինչո՞ւ մինչև 3 օր ստացիոնար բուժում ստացած զինծառայողը չի օգտվում աջակցությունից. հարց փոխվարչապետին

11:11 15.04.2021

«Քաղաքացին վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է, հայրենասիրությունից ելնելով՝ չի շարունակել բուժումը, մեկնել է ռազմաճակատ, կռիվը շարունակել է, հիմա չափանիշ է սահմանված երեք օր և ավելի ստացիոնար բուժում ստացողներն աջակցությունից օգտվել են, իսկ էն քաղաքացիները, ովքեր չեն սպասել անգամ իրենց բուժումը մինչև վերջ իրականացնելու, դուրս են մնում ծրագրերից։ Ստացվում է, որ հայրենասիրությունը ստորադասվում […]

̰
Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ

11:04 15.04.2021

2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինվորականները մաքրել են 1960 հա տարածք։

̰
Փոխվարչապետն ԱԺ-ում ներկայացրել է Արցախի աջակցության ծրագրերը

10:42 15.04.2021

ԱԺ-ը շարունակում է աշխատանքները Կառավարության 2020թ-ի աշխատանքների քննարկմամբ: Հիշեցնենք՝ քննարկումը սկսվել էր երեկ, զեկույցով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նպատակահարմար է գտել անդրադառնալ երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին: «Արցախի աջակցության ծրագրերը շուրջ երկու տասնյակ են։ Մի մասը դեռևս շարունակվում […]

̰
Վիտալի Բալասանյան. «Համոզված եղեք, որ բացի նահատակներից, ամեն ինչը շատ կարճ ժամանակում հետ ենք բերելու». «Առավոտ»

08:07 15.04.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի 27 նահատակներից երկուսը հետմահու պարգևատրվել են Արցախի Հանրապետության «Մարտական խաչ 1-ին աստիճան» շքանշանով, մյուսները՝ «Արիության համար» մեդալով: Ապրիլի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում մեդալները նրանց հարազատներին հանձնեց Արցախի Հանրապետության […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

20:23 14.04.2021

Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները: Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր փոխանակեցին թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած  հումանիտար իրադրության, արցախահայության առջև […]

̰
Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն

20:09 14.04.2021

Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

16:40 14.04.2021

Այսօր՝ ապրիլի 14-ին, ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցն է: Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին […]

̰
Քննարկվել է հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը

14:34 14.04.2021

Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: Քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԱՀ քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր: ԱՀ նախագահը կարևորել է Արցախի ավերված բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականգնման և նոր բնակավայրերի կառուցման գործում ՀՀ կառավարության աջակցությունը: Հանդիպմանը մասնակցել է […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 10-ով

11:24 14.04.2021

Ապրիլի 13-ին կատարվել է 133 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5351 քաղաքացու հետազոտություն, որից 687-ի […]

̰
Արցախի ուսումնական հաստատություններում կազմակերպվում են զենք-զինամթերքի մասին դասընթացներ

11:21 14.04.2021

Համագործակցության շրջանակներում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորներն Արցախի գործընկերների հետ միասին, իրազեկման նպատակով շարունակում են զենք-զինամթերքի մասին դասընթացներ կազմակերպել հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում: Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտի N7 դպրոցում: Արցախի տարածքում առկա ռազմամթերքի օրինակները ցուցադրվել են դպրոցականներին: Աշակերտներն անմիջապես սակրավորներից են լսել այն հրահանգները, թե ի՞նչ պետք է անել զենք կամ այլ պայթուցիկ […]

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Խրամորթ համայնքի, Մարտունու Քաջավան տեղամասի և Մարտակերտի հարակից տարածքներում

11:03 14.04.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում: Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետևանքով, Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ: ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին, լինել չափազանց […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ  վերսկսել երկխոսությունը

09:31 14.04.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին իրենց հովանու ներքո հնարավորիս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ասվում է միջնորդների համատեղ հայտարարության մեջ։ Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդգծել են, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն՝ կողմերին քաջ […]

̰
Վարձկան ահաբեկիչների գործն ուղարկվել է դատարան. ավելի քան 30-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

19:09 13.04.2021

Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դատաքննությունը նախատեսված […]

̰
Ջրականի շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն

18:38 13.04.2021

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:

̰
Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի. ԵԽ պատգամավոր

13:54 13.04.2021

Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Այդ մասին Le Figaro-ում գրել է օրերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին: Նա ընդգծել է, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ է ունեցել: Նա ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը՝ նշելով, որ ադրբեջանական […]

̰
Ադրբեջանը պարտավոր է ապահովել գերիների անհապաղ վերադարձը. ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահ

13:36 13.04.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա), հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Ադրբեջանին կոչ է արվում համագործակցել ՄԻԵԴ-ի հետ և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն հայ ռազմագերիների մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ես խորապես անհանգստացած եմ ենթադրաբար գերության […]

̰
ՌԴ-ն ու Իրանը կարևորում են ԼՂ-ում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը. Լավրով

12:53 13.04.2021

Ռուսաստանն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը և դիտարկել են այդ գործընթացքում տարածաշրջանի երկրների հնարավոր դերակատարումը: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Քննարկել ենք իրավիճակը ԼեռնայիՂարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 9-ով

11:30 13.04.2021

Ապրիլի 12-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5218 քաղաքացու հետազոտություն, որից 677-ի […]

̰
Պատգամավորներն անդրադարձել են Ալիևի ելույթին

11:12 13.04.2021

Այսօր խորհրդարանում ելույթների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են անցած օրը Բաքվում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարել է, որ դա հայատյացության հերթական դրսևորում էր: «Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու և հայության դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների հռետորաբանության համատեքստում հայկական քաղաքական հարթակում պարբերաբար հնչող ձևակերպումները՝ հարևանների հետ երկխոսելու, հայրենիքի մաս կազմող այս […]

̰
Նաիրա Զոհրաբյանը պահանջում է համաներում կիրառել նաև սահմանների փակ լինելու պատճառով պատերազմին մասնակցել չկարողացած երիտասարդների նկատմամբ

11:07 13.04.2021

ԱԺ-ն այսօր սկսել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգը ներկայացնելուց հետո ելույթներ են ունեցել պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է կառավարության կողմից հավանության արժանացած այն նախագծին, ըստ որի՝ զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում է հայտարարվում: «Ես կարծում եմ, որ ճիշտ քաղաքական որոշում է, բայց մի խնդիր կա. ես հասկանում եմ բարոյական այն […]

̰
Կանադան ԼՂ պատերազմի պատճառով չեղարկել է ռազմական տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունը

11:05 13.04.2021

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտնել է Թուրքիա սպառազինություն և ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունները չեղարկելու որոշման մասին, քանի որ հետաքննությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում (2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ։ Պատերազմի ընթացքում Թուրքիային մատակարարված կանադական ռազմական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հաղորդումներից հետո Կանադան ժամանակավորապես կասեցրել էր Թուրքիային […]

̰
Երևանի քաղաքապետը մասնավոր այցով մեկնել է Արցախ

11:03 13.04.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Օրակարգում երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են:

̰
BACK_TO_TOP