10:53 13.04.2021
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
10:39 13.04.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների և «The Halo trust» կազմակերպության հետ զինամթերքի հայտնաբերման նպատակով ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ, Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքներում: Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
21:29 12.04.2021
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես կգա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Քննարկմանը կարող եք հետևել հետևյալ հղումով՝ https://us04web.zoom.us/j/73016302596… Գաղտնաբառ ՝ 837761»,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
19:28 12.04.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադառնալով Ադրբեջանում բացված ռազմական «պուրակի» բացմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները՝ տեղեկացնում ենք, որ պատրաստվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես […]
19:12 12.04.2021
Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ: Հստակ արձանագրվում էր, որ […]
18:41 12.04.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր էլենի Թեոխարիուսին։ «Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին Կիպրոսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Պուրակի բացման առիթով: Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի […]
16:42 12.04.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ […]
16:16 12.04.2021
Ապրիլի 11-ին՝ ժամը 23:05-ին, Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած Իվանյան համայնքի բնակիչ Ս.Ծ.-ն հայտնել է, որ նույն գյուղում հայտնաբերել է տղամարդու մարմին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: «Հաղորդումը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետը, հետաքննիչը և օպերատիվ խումբը: Նույն օրը՝ ժամը 23:10-ին, նշված […]
15:47 12.04.2021
ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության […]
15:32 12.04.2021
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Վ. Վաղարշյան թաղամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ: «Սակրավորները քիչ հետո տեղում այն կվնասազերծեն: Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:
14:25 12.04.2021
Գերիների վերադարձի հարցը Ռուսաստանի ղեկավարության ու խաղաղապահ զորակազմի համար առաջնահերթություններից մեկն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե ռազմագերիների հարցը լուծված է, և բոլորը վերադարձել են, Կոպիրկինը նշել է, որ դժվարանում է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը: «Համառ և հետևողական աշխատանք է […]
14:07 12.04.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է Twitter-ում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,- նշել է պատգամավորը: Honored to host this […]
13:55 12.04.2021
Աշխատանքներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ:
13:22 12.04.2021
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը. 2021 թվականի ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1054 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 63-ով: Ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած շաբաթ հրդեհի մասին գրանցվել է 8 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: […]
11:05 12.04.2021
Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5157 քաղաքացու հետազոտություն, որից 668-ի […]
10:47 12.04.2021
Վրաստանի խորհրդարանում այսօր կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցը նախատեսվում է քննարկել Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում, հայտնում է 1tv.ge-ն։ Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմային: Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին: Նիստը, հավանաբար, փակ կլինի։
10:27 12.04.2021
ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին […]
22:50 11.04.2021
Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։ Chambre des députés – Luxembourg and ADR – Alternativ Demokratesch Reformpartei member Fernand Kartheiser’s… Опубликовано Honorary Consulate of Armenia in Luxembourg Воскресенье, 11 апреля 2021 г. «Արմենպրես»-ի […]
11:38 11.04.2021
Ապրիլի 10-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5107 քաղաքացու հետազոտություն, որից 666-ի […]
22:40 10.04.2021
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զեկուցողներ` Լուկաս Ֆուրլաս Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար (շնորհակալություն նախաձեռնության համար) Մարինա Կալյուրանդ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Արման Թաթոյան ՀՀ մարդու […]
21:44 10.04.2021
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Առաջնորդության ծրագրի շրջանակներում ՀՀ առաջատար օնկոգինեկոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտեմ Վյաչեսլավի Ստեփանյանը, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Տաթևիկ Խաչիկի Հովհաննիսյանի հետ այցելել էր Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ ԱՀ առղջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Արտեմ Ստեփանյանը թիմով իրականացրել օնկոգինեկոլոգիական պրոֆիլի հիվանդների զննում, ախտորոշում, բուժական միջամտություններ՝ վերապատրաստելով […]
19:05 10.04.2021
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում: Factor.am-ի փոխանցմամբ նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին: Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ […]
18:58 10.04.2021
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նա նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ […]
16:38 10.04.2021
Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Greek City Times-ը: Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝ կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի […]
16:11 10.04.2021
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են,որ Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ «Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայնը թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում չանհանգստանալ»,- ասվում է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:
15:40 10.04.2021
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ գիշերները չի կարողանում հանգիստ քնել Անկարայում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: Միշելը Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Թուրքիայում հանդիպել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սակայն եռակողմ հանդիպման սենյակում, որտեղ նաև արարողակարգային տեսանկարահանում և լուսանկարահանում պետք […]
13:21 10.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Մարաղայի ցեղասպանության 29-րդ տարելիցին. «Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը: Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ […]