TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ

12:59 10.04.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ: Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը. «29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։ Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին […]

̰
COVID-19. թարմ տվյալներ Արցախից

12:48 10.04.2021

Ապրիլի 9-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5050 քաղաքացու հետազոտություն, որից 655-ի […]

̰
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացվի զինամթերքի պայթեցման աշխատանք

12:41 10.04.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի […]

̰
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

12:15 10.04.2021

Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

̰
Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ

11:09 10.04.2021

ԱՀ Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Նիստի ժամանակ քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր: Մասնավորապես, առանձնահատուկ քննարկում է եղել ռազմական դրության իրավական ռեժիմում տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ՝ առաջարկելով նախատեսել տեղահանվածների […]

̰
Բելգիայի ԱԳՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Արցախյան պատերազմում վիրավորվածների վիրահատությունների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով

00:00 10.04.2021

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանատունը։ «Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. […]

̰
Միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. Արցախի ՄԻՊ

20:03 09.04.2021

Արցախի Հանրապետության  Մարդու իրավունքների պաշտպանը Գեղամ Ստեփանյանը այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ […]

̰
Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է. ԱՀ նախագահ

16:01 09.04.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ընտանիքին: «Խոր ցավով ընդունեցի ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի մահվան բոթը: Հրայր Հովնանյանն արժանիորեն դասվում է հայ ժողովրդի երախտավորների, նրա մեծանուն զավակների շարքին, ովքեր անսահման սիրով ու հավատով […]

̰
Պայթեցումներ կիրականացվեն Ասկերանի Խնապատ համայնքի տարածքում և Ստեփանակերտի հարակից անտառային գոտում

12:44 09.04.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների և «The Halo trust» կազմակերպության ջոկատների հետ միասին շարունակում են կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման աշխատանքները: Օրվա ընթացքում պայթեցման գործողություններ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածքում և Ստեփանակերտ քաղաքի հարակից անտառային գոտում: Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի […]

̰
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Կովսականի (Զանգելան) ուղղությամբ

12:20 09.04.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Կովսականի (Զանգելան) ուղղությամբ: Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք

11:24 09.04.2021

Ապրիլի 8-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4970 քաղաքացու հետազոտություն, որից 648-ի […]

̰
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 7 աճյուն. ևս 2 աճյուն փոխանցել են ադրբեջանցիները

23:30 08.04.2021

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների […]

̰
Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահին

22:49 08.04.2021

Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն […]

̰
Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցը

20:04 08.04.2021

Կրեմլը հաղորդում է, որ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների արդյունքները։

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

17:26 08.04.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել […]

̰
Արցախի հյուրանոցներում ազատ սենյակ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է

15:56 08.04.2021

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հաղորդում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի: Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն […]

̰
Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահին

15:06 08.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպում են ունեցել

14:52 08.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում եմ ունեցել: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

̰
Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել. ԱՀ ԱԻՊԾ

14:47 08.04.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, այնուհետև օգնության են գնացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Կրակը տարածվել է մոտ 10 հա տարածքի վրա, […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

13:24 08.04.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։ ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Իր խոսքում Արայիկ Հարությունյանը […]

̰
Արցախի ո՞ր համայնքներում են այսօր իրականացվելու զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

12:56 08.04.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ այսօր զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի մերձակա անտառային տարածքներում և Ասկերան քաղաքի հարակից համայնքների տարածքներում։ Հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի շրջանի Խնապատ և Խրամորթ գյուղերում։

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 8-ով

11:27 08.04.2021

Ապրիլի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի […]

̰
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակով կոչ է արել վարչապետին պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը

11:19 08.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ՝ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը տեղի հայկական համայնքի անունից բաց նամակ է հղել վարչապետ Սկոտ Մորիսոնին՝ կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանձնախումբը հորդորել է վարչապետին հավատարիմ մնալ դեռևս 2011 թվականին խորհրդարանում իր ունեցած ելույթին, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Հայոց […]

̰
Դավիթ Բաբայան․ Ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ, դա ահաբեկչության դրսևորում է. «Փաստինֆո»

09:19 08.04.2021

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ևս ահաբեկչության և բարբարոսության մի ձև է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանցի զինվորականները նախօրեին Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։ «Իհարկե […]

̰
Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն․ շրջակա միջավայրի նախարար

19:58 07.04.2021

Աշխատանքային այցով  Արցախի Հանրապետությունում է գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին նախարարը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ […]

̰
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ

18:46 07.04.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս վերադարձած լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։ Այս մասին Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի: […]

̰
Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն է համարում նաև ռուս խաղաղապահների ներկայությունը

18:12 07.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Ռուսաստանի ղեկավարի ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում, բայց ասել, որ ռազմագերիների վերադարձի հարցը դեռ լուծված չէ: «Եվս մեկ անգամ ուզում եմ նշել ձեր անձնական ներդրումը մեր տարածաշրջանում կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեզ հետ մեր համատեղ հայտարարության ստորագրումից հետո: Բայց […]

̰
Ասկերան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք

13:14 07.04.2021

Զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում, Ասկերան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորներն այսօր, օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերան քաղաքում և հարակից տարածքներում:

̰
Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, ոչ իրական կյանքում. ԱՀ նախագահի խոսնակ

11:47 07.04.2021

Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում: Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրես»-ին մեկնաբանություն տալով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարության առթիվ, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում: «Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական […]

̰
Թող այլևս արհավիրքները շրջանցեն ձեզ՝ ձեր կյանքի ճանապարհին․ Արայիկ Հարությունյան

10:40 07.04.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․ «Սիրելի՛ հերոս հայուհիներ, Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու դուստրեր, Սովորաբար այս օրը մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու երախտագիտության անկեղծ ու ջերմ խոսքեր, մաղթում, որ լինեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի ձեր օջախներում և հայրենիքում։ Սակայն, այսօր իրարամերժ […]

̰
BACK_TO_TOP