TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՀ Մարտունի քաղաքում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

21:24 03.04.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի քաղաքում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր են մեկնել շրջանային բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև տեղամասային տեսուչը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից, հրշեջներին հաջողվել է ժամանակին մարել կրակը: Նախնական տվյալներով այն բռնկվել էր կարճ […]

̰
Վարանդայի շրջանից փրկարարները ևս 2 աճյուն են հայտնաբերել

18:01 03.04.2021

Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։

̰
Արցախի ԱԺ նախագահը Երևանում մասնակցել է Քիք-Բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը

16:58 03.04.2021

Այսօր՝ 2021թ. ապրիլի 3-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի և ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ մասնակցել է «Միասնություն սպորտով» խորագիրը կրող Հայաստանի Քիք-Բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության բացման արարողությանը՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։ Ներկաները ողջունել են նախաձեռնությունը, համոզմունք հայտնել, որ այն, որպես ռազմահայրենասիրական յուրօրինակ […]

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին

16:07 03.04.2021

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին. «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և […]

̰
Պարգև արքեպիսկոպոսն ու Արցախի թեմի առաջնորդն այցելել են Գանձասարի վանք

15:40 03.04.2021

Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Գանձասարի վանք, ուր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրել Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման […]

̰
Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

15:30 03.04.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: […]

̰
Դեսպան Կոպիրկինը՝ «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների մասին

14:23 03.04.2021

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվել, որ Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները վկայում են, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ կարող էին կրակել ո՛չ հայկական տարածքից, ո՛չ էլ ՀՀ ԶՈւ-ից: «Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք […]

̰
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ

13:14 03.04.2021

ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Թադևոսյան Արամայիս Գեղամի, ծնվ. 2000թ. Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ. Ստեփանյան Արտակ Ալեքսանի, ծնվ. 2001թ. Անտոնյան Կարեն Բենիկի, ծնվ. 2000թ. Կամավորական Գալստյան Էդուարդ Մարտիկի, ծնվ. 1975թ. Աբրահամյան Վահագ Յուրայի, ծնվ. 2001թ. Իվանյան Սիմոն Մեխակի, ծնվ. 2000թ. Ղուկասյան Կոմիտաս Կարենի, […]

̰
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում

11:42 03.04.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների երեկ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային իրադրությունն Արցախում

11:35 03.04.2021

Ապրիլի 2-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4742 քաղաքացու հետազոտություն, որից 622-ի […]

̰
«Նրա հիշատակը սերունդները վառ կպահեն»․ Երևանը հրաժեշտ է տալիս Կոմանդոսին

22:31 02.04.2021

Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը: Հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ընկերներ ու պարզապես քաղաքացիներ իրենց սրտի խոսքն են ասել Կոմանդոսի անցած ուղու, մարդկային որակների ու նվիրումի մասին։ Վաղը՝ ապրիլի 3-ին, Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Տեր-Թադևոսյանը կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում: Կոմանդոսը ինքն է […]

̰
Իրականում կիրառե՞լ է Հայաստանը «Իսկանդեր», թե՝ ոչ. զրույց Արտյոմ Երկանյանի հետ

22:10 02.04.2021

Շարունակում է զարգանալ  «Իսկանդեր» համակարգերի շուրջ սկանդալային պատմությունը: Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման մասին Բաքվի տարածած տեղեկություններին այսօր անդրադարձել են Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակն ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Կարո Քաբաբջյանին հետմահու շնորհվել է  «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

20:31 02.04.2021

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությանը: ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Քաբաբջյանի որդուն է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահի կողմից Կարո Քաբաբջյանին հետմահու շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

̰
Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակը չի փոփոխվել․ ՀՀ ՊՆ

19:36 02.04.2021

Ապրիլի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ […]

̰
Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

19:25 02.04.2021

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։ Ներկայացվել են շփման գծում առկա իրավիճակի մշտադիտարկման, ըստ անհրաժեշտության՝ օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի լուծման մեխանիզմներին վերաբերող նկատառումներ։ Քննարկվել են ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ պատասխանատուները ստացել […]

̰
Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

19:15 02.04.2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

̰
ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:22 02.04.2021

Այսօր՝ ապրիլի 2-ին, ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան առաջին, 2016թ. Ապրիլյան և 2020թ. աշնանային պատերազմների զոհերի հիշատակին և մասնակցել Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ ֆեյսբուքյան էջը:

̰
Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյան

18:16 02.04.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս […]

̰
ՀՀ դեսպանն իտալացիների լայն լսարանին իրազեկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

17:54 02.04.2021

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի հեռուստադիտողին ներկայացրել է Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացրած պատերազմական հանցագործությունները և Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային և կրոնական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: Դեսպանն այս և այլ հարցերի շուրջ խոսել է «Բյոբլու 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ցավով նշելով, որ հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում առաջացրեց ոչ միայն արտաքին, այլև ներքին […]

̰
Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել արցախյան երեք պատերազմների զոհերի հիշատակին

16:53 02.04.2021

Ապրիլյան պատերազմի 5-ամյա տարելիցի առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան երեք պատերազմներում նահատակված զոհերի հիշատակին: Այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից: «Պատերազմը փաստացի չի ավարտվել, որովհետև դեռևս 2016-ից սկսվել էր հիբրիդային պատերազմ, իսկ 2020թ. աշնանը այն մտել էր ակտիվ ռազմական գործողությունների […]

̰
Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ գերիներին ԱՀ ՄԻՊ

16:48 02.04.2021

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և […]

̰
Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

14:40 02.04.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար […]

̰
Կրեմլում հերքում են Արցախում «Իսկանդերի» օգտագործման մասին լուրերը

14:15 02.04.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի բեկորներ հայտնաբերելու մասին: «Ո՛չ, որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ՝ ​​արդյո՞ք այդ մասին հաղորդվել է զինվորականների միջոցով, արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն: Սա, իհարկե, ավելի շատ նրանց իրավասությունն է»,- ասել է […]

̰
ԱՀ ՊԲ-ն հրապարկել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 52 զինծառայողի անուն

13:04 02.04.2021

ԱՀ ՊԲ-ն հրապարկել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 52 զինծառայողի անուն․   Կամավորական Կոծինյան Սերգո Հովիկի, ծնվ. 1977թ. Մարտիրոսյան Արամ Արթուրի, ծնվ. 2000թ. Կամավորական Անանյան Գևորգ Գենադիկի, ծնվ. 1989թ. Գուլեյան Ռուբիկ Մելքոնի, ծնվ. 2000թ. Մելքոնյան Ավետիք Թաթուլի, ծնվ. 2001թ. Մադոյան Դավիթ Վահանի, ծնվ. 2001թ. Հակոբյան Սերգեյ Գևորգի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Միրգիյան Արմեն […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 7-ով

11:22 02.04.2021

Ապրիլի 1-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4674 քաղաքացու հետազոտություն, որից 615-ի […]

̰
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ․ Արցախի ԱԳՆ

10:25 02.04.2021

2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Օրվա առիթով հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ը։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության […]

̰
Որոնումները այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

10:20 02.04.2021

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում: Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:

̰
Արցախի մի շարք համայնքներում կիրականացվեն զինամթերքի վնասվազերծման աշխատանքներ

09:40 02.04.2021

Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից մաքրելու նպատակով, ԱԻ պետական ծառայության, «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպության, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ռուս գործընկերների հետ համատեղ շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ: Զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Հնարավոր է լսվեն պայթյունի […]

̰
Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին

21:19 01.04.2021

Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել: Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ: ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը […]

̰
Ավարտվել է Լավրով-Այվազյան հանդիպումը

20:48 01.04.2021

Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

̰
BACK_TO_TOP