10:21 07.04.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ․ «Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք Գարնանային այս գեղեցիկ օրը լավագույն առիթ է ակնածանքի, երախտիքի, խոնարհումի խոսքեր հղելու Ձեզ և վերարժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, հասարակական-քաղաքական կյանքում, հայրենապաշտություն սերմանելու և երկրի հզորացման գործում։ Բնության սահմանած օրենքներով կնոջն է ավանդված մայրանալու և ազգապահպանության մեծագույն շնորհը։ Հայ […]
09:53 07.04.2021
Մայրության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայուհիներ. Հայաստանում և Արցախում այսօր՝ապրիլի 7-ին, նշվում է մայրության և գեղեցկության տոնը: Կնոջ ամենաբարձր կոչումը մայրանալն է: Սա առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է սեր ու ընտանեկան երջանկություն, նոր կյանքի սկիզբ ու բնության զարթոնք: Հայոց ազգային […]
21:55 06.04.2021
Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։ «Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է […]
21:32 06.04.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչեղության ստացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր: «Վերջին ամիսներին Հանրապետությունում […]
21:00 06.04.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
19:18 06.04.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններին, որտեղ մեղադրում են հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․ «Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով […]
18:35 06.04.2021
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատի) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է. «Պարոն Ազգային ժողովի նախագահ Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար: Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց […]
17:06 06.04.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի նախաձեռնությամբ, վերսկսվել է դպրոցականների հետ տարվող «Պատանի փրկարար» ամենամյա ծրագիրը: Միջոցառումներում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Ծրագրի առաջին փուլում մասնակցել են Ստեփանակերտի 1-ին, 2-րդ և 4-րդ դպրոցների 3 հավաքական թիմերը, որոնցից յուրաքանչյուրը զինղեկներից բացի, ունի նաև թիմի […]
16:22 06.04.2021
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում, սակրավորական խմբերն այսօր հանրակրթական դպրոցներում աշակերտների հետ դասընթացներ են վարել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի մասին: Մեծ էկրանի վրա նկարներով ցուցադրվել են այն զինատեսակները, որոնք այսօր առկա են Արցախի տարածքում: Սակրավորները ևս մեկ անգամ իրազեկման աշխատանք են իրականացրել, […]
14:35 06.04.2021
Ապրիլի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին: Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր: Հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքներում կատարվել են փոփոխություններ: Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու […]
11:47 06.04.2021
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած մի շարք համայնքների ղեկավարների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետության ՏԿԵ նախարարության կողմից 2021 թվականի փետրվարի 2-ին Արցախի Հանրապետության դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա […]
11:37 06.04.2021
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում՝ Կրկժան, Մելիքավան թաղամասերում, Ասկերան քաղաքի հարակից բնակավայրերում, Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տարածքում, ինչպես նաև ներքին ենթաշրջանի գյուղերում: Տեղեկատու հեռ.-911
22:05 05.04.2021
Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք […]
19:42 05.04.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում։
18:55 05.04.2021
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ […]
17:12 05.04.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով գործունեության հետ: «Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է»,- նշել է ադրբեջանական Միլլի մեջլիսի պատգամավորը՝ անդրադառնալով […]
16:45 05.04.2021
Կողմերը նախատեսում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։
16:36 05.04.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին: Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, […]
16:10 05.04.2021
Ուկրաինայի Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ երկիրը առավել, քան երբևէ, մոտ է Դոնբասում լայնամասշտաբ պատերազմի: «Գնահատելով այժմյան իշխանության և նախագահի իրավական ամենաթողությունն ու իշխանության պահպանումն ամեն գնով՝ կարող եմ ասել, որ մենք առավել, քան երբևէ, մոտ ենք Դոնբասում պատերազմի, որը կընդգրկի ամբողջ Ուկրաինան, ինչը նշանակում է հազարավոր զոհեր: Եվ որքան դրանք շատ […]
15:16 05.04.2021
Մայր Աթոռը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդիրը բարձրացրել է միջազգային կազմակերպություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պղծման խնդրին: «Մեզ համար այդ քայլերն անսպասելի չեն: Նոր չէ, որ […]
14:27 05.04.2021
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է շաբաթը: 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 991 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ զանգերի թիվն ավելացել է 263-ով: Նվազել են հրդեհի դեպքերը: Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է 6 դեպք, որոնք հիմնականում բռնկվել […]
13:28 05.04.2021
Եվս 3 ամիս սոցաջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք օթևան կտրամադրեն արցախցիներին։ Դեկտեմբերից յուրաքանչյուր հյուրընկալվողի ծախսերի համար ամսական 30 հազար դրամ է փոխանցվել արդեն 3000 ընտանիքի։ Ծրագիրը նաև Արցախում է գործում՝ ամսական 45 հազար դրամ օգնության տեսքով։
12:30 05.04.2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը: «Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է […]
11:18 05.04.2021
Ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: 2020 թվականին Պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ: […]
10:21 05.04.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատներն այսօր ռուս գործընկերների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորների հետ զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հետախուզական աշխատանքներ են սկսել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից բնակավայրերում: Որպես կանոն, հայտնաբերված ռազմամթերքն ըստ անհրաժեշտության կվնասազերծվի տեղում, կամ կտեղափոխվի անվտանգ վայր: Տեղեկատու հեռախոս՝ 911, 101,112 կամ 047 94 09 […]
10:10 05.04.2021
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
16:39 04.04.2021
Հռոմի Ֆրանցիսկոսը պապը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա ուղերձով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանը։ «Աշխարհում դեռ շատ պատերազմներ և չափազանց շատ բռնություններ կան: Թող Աստված օգնի մեզ հաղթահարել «պատերազմային» մտածելակերպը: Թող Աստված օգնի նրանց, ովքեր դարձել են հակամարտությունների գերի, հատկապես Ուկրաինայի արևելքում և Լեռնային Ղարաբաղում, անվտանգ […]
15:33 04.04.2021
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]