12:03 31.03.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված զինամթերքի և խոշոր տրամաչափի զենքերի մնացորդների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Ստեփանակերտ քաղաքի մերձակա տարածքներում: Սակրավորական խմբերը ռուս գործընկերների և «The halo trust» ոչկառավարական ականազերծող կազմակերպության հետ մեկտեղ հանրապետության տարածքում իրականացնում են ինժեներական և հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն պայթեցվում է […]
11:36 31.03.2021
Մարտի 30-ին կատարվել է 77 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4560 քաղաքացու հետազոտություն, որից 602-ի […]
11:06 31.03.2021
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին անտանգությանը վերաբերող հարցեր: Այս ենթատեքստում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորել մայրաքաղաքում և երկու կառույցների շրջանային բաժիններում ուժեղացված ռեժիմով ծառայությունը: Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջնայինը՝ հետպատերազմյան […]
17:37 30.03.2021
Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի հորդորին՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված հայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է հայտնի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը: «ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ չնայած ավելի վաղ տեղի ունեցած գերիների փոխանակմանը՝ Ադրբեջանի կողմից դեռևս պահվում են 52 հայեր»,- նշել է Իգնատիուսը: […]
17:23 30.03.2021
Մարտի 29-ին՝ ժամը 22:05-ին, «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ս. Սարգսյանը: Մեկնած ԱԳԲ տեսուչը պարզել է, որ Ս. Սարգսյանը թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության […]
16:06 30.03.2021
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն. Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ. 1980թ. Ավանեսյան Արսեն Վալերիկի, ծնվ. 1993թ. Խարաջյան Հարություն Երվանդի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Մելքումյան Գևորգ Գրիշայի, ծնվ. 1995թ. Ասատրյան Նվեր Սամվելի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Մատոսյան Վարուժան Սարիբեկի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Ասատրյան Տիգրան Լևոնի, […]
15:59 30.03.2021
Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Այս հարցում համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրակարգային աշխատանքներին ու գերակա անելիքներին: – Պարոն Ստեփանյան, հետպատերազմյան իրողություններն ինչպիսի՞ […]
15:51 30.03.2021
Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և […]
15:21 30.03.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով քաղաքացիական ավտոմեքենաների վրա հարձակումների դեպքերին: Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև. «Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։ 2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա – Ստեփանակերտ […]
11:58 30.03.2021
Մարտի 29-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4483 քաղաքացու հետազոտություն, որից 595-ի […]
11:46 30.03.2021
ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին՝ ժամը 04:55-ին, «Հանրապետական Բժշկական Կենտրոն»-ից հաղորդում է ստացվել որ գիշերը, ժամը 04:00-ին իրենց մոտ են ընդունվել ՀՀ Արարատի մարզի 31-ամյա բնակիչ Ա.Մ.-ն՝ ձախից որովայնի ծակած վերքով, Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Կարապետյանը՝ քթոսկրի կոտրվածք առանց տեղաշարժի և Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Ս. Հ.-ն՝ ձախ նստատեղի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Մեկնած […]
10:33 30.03.2021
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով: Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական […]
22:42 29.03.2021
Գորիսի փոխքաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ երեկ գիշեր` ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները»։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել տվյալ մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շուշի-Լիսագոր հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով […]
19:56 29.03.2021
Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է լուրերին այն մասին, որ մարտի 28-ի գիշերը ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ «Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: […]
19:08 29.03.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:
18:30 29.03.2021
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին։ Վերջինս էլ շնորհակալություն է հայտնել շնորհավորական ուղերձի համար և նշել , որ շուտով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակություն է այցելելու Հայաստան և Արցախ։ԱԺ նախագահին ուղղված նամակում ասվում է․ «Պարոն Ազգային ժողովի նախագահ Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային […]
17:28 29.03.2021
Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում: «Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կառուցվածքում գործող Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը: Ստուգվում են բոլոր մեքենաները և վարորդների անձը հաստատող փաստաթղթերը: Պատերազմից հետո Շոշ համայնքը դարձել է սահմանամերձ: Բնակիչները վերադարձել են […]
17:05 29.03.2021
«Պատերազմը ցույց տվեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ ուղղությամբ: Համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին դիվանագիտության ձախողումն էր»,- […]
16:21 29.03.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Վերջինս, նախնական տվյալներով՝ ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է: ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այսպես, որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:
14:17 29.03.2021
Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ընդամենը 3 օրինակ․ Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. […]
13:22 29.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, քննարկվել է արդարադատության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջև կապերի […]
11:56 29.03.2021
ԱՀ ՆԳ նախարարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը. 2021 թվականի մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով: Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաև հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկն օժանդակ շինությունում, երեքն աղբանոցներում և աղբակույտերում, 4-ը՝ […]
11:31 29.03.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքում դեռևս շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը: Օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի և հակահետևակային ականների և այլ զինատեսակների վնասազերծունմ է նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում՝ Աջափնյակ թաղամասում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում: Տեղեկատու հեռախոս-911,101,112:
11:30 29.03.2021
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է եռօրյա այցով Արցախ ժամանած ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր գիտական ղեկավար Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ […]
10:14 29.03.2021
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն:
11:55 28.03.2021
Մարտի 27-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի […]
11:22 28.03.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի օրերին, ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի նկատմամբ իրականացրած խոշտանգումներին ևայդ մասին տեսանյութ է հրապարակել․ «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է: Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված […]
10:50 28.03.2021
Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ: Հայկական […]
18:47 27.03.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական զինվորականների կողմից Արցախում հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող հերթական վանդալիզմին և այդ մասին տեսանյութ է տեղադրել․ «Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար): Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով […]