20:03 01.04.2021
Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ ՝ ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները: ՆԳ նախարարությունը որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը, և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած […]
19:52 01.04.2021
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը։
19:00 01.04.2021
Ապրիլի 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ:
16:08 01.04.2021
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Այսօր՝ ապրիլի 1-ին, Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն՝ 120 կողմ ձայնով ընդունվեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/ Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից […]
15:21 01.04.2021
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ […]
15:13 01.04.2021
Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք […]
14:29 01.04.2021
Քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության կարգավորման ուղղությամբ աշխատանքների ընթացքը։
12:40 01.04.2021
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ «ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն […]
11:26 01.04.2021
Մարտի 31-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4619 քաղաքացու հետազոտություն, որից 608-ի […]
11:09 01.04.2021
ԱՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում: Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1526 աճյուն: Նախնական տվյալներով 26-ը՝ քաղաքացիական անձինք են:
10:37 01.04.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամ գումարի չափով արտոնություններ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԵԿ-ից։ ԱՀ կառավարության 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով […]
08:25 01.04.2021
ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքները «հավասար են զրոյի»՝ չնայած այն գործեց 28 տարի։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։ «Մինսկի խմբի գործունեության արդյունքները հավասար էին զրոյի: Եվ դա այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրներն աշխարհի առաջատար պետություններ են, միջուկային տերություններ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ: Անշուշտ, […]
22:45 31.03.2021
Ադրբեջանում այսօր պաշտոնապես հաստատել են արցախյան երկրորդ պատերազմի օրերին Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառումը: Հիշեցնենք, որ «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էին արել Հայաստանի ու Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ ադրբեջանցիների՝ որտե՞ղ է կիրառվել «Իսկանդերը» ու ե՞րբ: Ինչո՞ւ է հենց հիմա տարածվում այս տեղեկությունը ու ի՞նչ է այն նշանակում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:35 31.03.2021
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ: Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ մեր տեղեկություններով, կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
21:14 31.03.2021
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել «ԱԺ […]
19:06 31.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը: Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ […]
18:26 31.03.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար […]
18:24 31.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավ ապրեցի՝ լսելով, որ մահացել է հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո (Կարապետ) Քաբաբջյանը, մարդ, ով անմնացորդ նվիրվածությամբ, անսպառ եռանդով ու անսահման լավատեսությամբ համակված ծառայում […]
18:19 31.03.2021
Մահացել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:
16:54 31.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին նախատեսում է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել պատմության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական գրքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «2021 թվականին նախատեսված է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված […]
16:37 31.03.2021
Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը պաշտոնապես է հաստատում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ուշագրավ ձևակերպում տալիս պատերազմի հետևանքների վերաբերյալ: «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված […]
14:41 31.03.2021
Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ինչպես հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մարտի վճարման մասին արդեն ծանուցվել է շուրջ 77,500 շահառու։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն […]
13:37 31.03.2021
Պատերազմից հետ առայսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ բնակչության մոտ 70 տոկոսը վերադարձել է, իսկ մյուսները սպասում են վերականգնվող տների շինարարության ավարտին: «Բացի դրանից՝ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված 6 ընտանիք, ինչպես […]
13:25 31.03.2021
Ապրիլի 1-ից Արցախում միանգամից երկու նոր երթուղի է ավելանում: Ինչպես հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ առաջին ուղղությունը կլինի Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ, երկրորդ ուղղությունը՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ: Երթուղիները կգործեն երկուշաբթիից ուրբաթ, մեկնարկային ժամը 18:00:
13:21 31.03.2021
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հատուցել է 1671 զոհվածների ընտանիքների. այս թվին մարտի 31-ին կավելանա ևս 155-ը` դառնալով 1826, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Այս պահին զոհվածների մասով հիմնադրամում առկա է 1023 գործ, որոնք ուսումնասիրվում են: Կամուրջ ծրագրերի ներքո հատուցել ենք 1329 գործերով: Այսպիսով, վերջին երեք ամսվա մեջ հիմնադրամը հատուցումներ […]
12:35 31.03.2021
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալը»,- լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Նա Ստեփանակերտում մասնակցել է 250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկմոդուլային ավանի բացման արարողությանը: «Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք այդպիսի 25 […]
12:21 31.03.2021
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել: ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում: Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: