21:14 31.03.2021
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Այն կգործի հետևյալ կազմով․
Խմբի ղեկավար՝ Գագիկ Բաղունց՝ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահ,
Անդամներ՝
Արամ Գրիգորյան՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն
Դավիթ Գալստյան՝ Արցախի «Արդարություն» խմբակցություն
Արթուր Մոսիյան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
Գեղամ Ստեփանյան՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Սևակ Աղաջանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Անահիտ Քոչարյան՝ քարտուղարության պետ
Կամո Ազատյան՝ փորձագիտական ծառայության ղեկավար
Լիա Ասրյան՝ իրավաբանական բաժնի վարիչ
Խմբի քարտուղար՝ Լուսինե Դադայան՝ քարտուղարության գլխավոր մասնագետ։
Արցախի ԱԺ-ից նաև հայտնում են, որ աշխատանքային խմբին հանձնարարվել է աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝ ներկայացնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ։
Խորհրդակցությանը ներկա են եղելաշխատանքային խմբի անդամները, ովքեր պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին։
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:22 07.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԱրմավիրումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...