TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե Արցախի քանի բնակիչ է գտնվում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում

21:24 28.09.2023

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել Արցախի 117 բնակիչ։

̰
ԼՂ-ում ստեղծված իրավիճակը վկայում է Փարիզի դիվանագիտության ձախողման մասին․ փորձագետ

21:17 28.09.2023

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վկայում է ֆրանսիական դիվանագիտության ձախողման մասին, որի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատշաճ փորձի բացակայությունն էր, կարծում է Ֆրանսիայի «Ժողովրդահանրապետական միության» առաջնորդ, քաղաքագետ Ֆրանսուա Ասելինոն։ «Նախկինում ֆրանսիական դիվանագիտությունը պրոֆեսիոնալ աշխատում էր լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն 2021 թվականի հունիսին նախագահ Մակրոնը բացահայտորեն անցավ Հայաստանի կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Տասնամյակների ընթացքում Ֆրանսիայի կողմից […]

̰
Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև

21:08 28.09.2023

Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։ «Երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3-ին – խմբ.) խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- ​​ասվում է փաստաթղթում։ Հավելվում է, որ խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։ Բանաձեւի քվեարկությունը սպասվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 74 հազար 400-ի

20:55 28.09.2023

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Ժամը 18:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ հաշվառում արդեն իրականացվել է 55 հազար 248 անձի շուրջ:

̰
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրից հայտնաբերվել է իրերի նոր խմբաքանակ

20:21 28.09.2023

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են իրեր. այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ կից գրելով. «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»:

̰
ՌԴ խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները օրվա ընթացքում Ստեփանակերտից Սիսիան են տեղափոխել 114 մարդ, որից 78-ին՝ ծանր վիճակում

20:09 28.09.2023

ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է նախարարության՝ սեպտեմբերի 28-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները շարունակել են Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժած տեղի բնակիչներին, ինչպես նաև Ղարաբաղի բուժհաստատություններից հիվանդներին տեղափոխել Հայաստանի տարածք (Սիսիան բնակավայր)՝ նրանց՝ Երևան հետագա տեղափոխման համար։ Օրվա ընթացքում տեղափոխվել է 114 մարդ, որից 78-ը` […]

̰
Միրզոյանը Լեո Դոքերթիի հետ հեռախոսազրույցում կարևորել է միջազգային գործընկերների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը

19:27 28.09.2023

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման: Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր քաղաքացու պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Նիկոլ Փաշինյան

19:19 28.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»:

̰
ԵՄ-ն պետք է դադարեցնի կամ գոնե կրճատի Ադրբեջանից էներգակիրների գնումները. Եվրախորհրդարանի պատգամավոր

19:10 28.09.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալջուրանդը  X-ի իր հարթակում գրել է. «Կարելի էր կարծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարգավորվել է, և վերականգնվել է նախկին իրավիճակը, եթե չլինեին միջազգային իրավունքի մի քանի կոպիտ խախտումներ։ ԵՄ-ն պետք է դադարեցնի կամ գոնե կրճատի Ադրբեջանից էներգակիրների գնումները»: ARVAMUSLUGU @ohtuleht 💭 Võiks ju arvata, et sellega on Mägi-Karabahhi […]

̰
Բժշկական օգնություն ստանալու մասին տեղեկատվություն ստանալու համար բռնի տեղահանվածները կարող են զանգահարել 8003 թեժ գծին

17:05 28.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Ըստ կարիքի անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիոն կենտրոն կցագրվելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի օգտվել պետական պատվերի շրջանակներում տրամադրվող անվճար բուժօգնությունից՝ ներառյալ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը: Բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ […]

̰
Արցախցիներին աջակցելու գործընթացը մշտապես կշարունակվի. գործադիրի որոշումները

16:58 28.09.2023

Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց հոսքի ինտենսիվությունը չի նվազում: Արցախցիների կարիքները գնահատելու և դրանք լուծելու համար Հայաստանի կառավարությունը շարունակաբար միջոցներ կձեռնարկի: Մարդկանց ներուժն օգտագործելու համար գործարկվել է հարթակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ արդեն ավելի քան 800 անձ է կամավորագրվել: Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների կողմից ֆինանսական նվիրատվություն կատարելու համար […]

̰
Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

16:52 28.09.2023

Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այս մասին «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես 1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:

̰
Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք. Բրեդ Շերման

16:10 28.09.2023

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումներին և ԼՂ ղեկավարների ձերբակալությանը՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանել։ «Մեր աչքերի առաջ Արցախում տեղի են ունենում էթնիկ զտումներ: Հայերը լքում են իրենց 2000 տարվա հայրենիքը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք։ Ռուբեն […]

̰
Գործադիրը 360 մլն դրամ է հատկացրել ԼՂ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար

15:48 28.09.2023

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 […]

̰
Կրեմլում ի գիտություն են ընդունել Ստեփանակերտի հայտարարությունը

14:45 28.09.2023

Կրեմլն ի գիտություն է ընդունել  Լեռնային Ղարաբաղի գոյության դադարեցման մասին հայտարարությունը և ուշադիր հետևում է իրավիճակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Հումանիտար ասպեկտն ամենակարևորն է, մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց, շատերն այժմ ցանկություն են հայտնում գնալ Հայաստան, նրանց աջակցություն է ցուցաբերվում, բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- […]

̰
Հոկտեմբերի 1-ին անցկացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և ՀՀ-ին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

14:26 28.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը: «Արդյունքում, կան հարյուրավոր սպանվածներ […]

̰
Հուսով ենք՝ ՄԻԵԴ-ն արագ կարձագանքի. Կիրակոսյանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումի մասին

14:17 28.09.2023

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մանրամասներ ներկայացրեց Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Կիրակոսյանը նշեց, որ անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց կիրառելու դիմումով պահանջել են երաշխավորել Ռուբեն Վարդանյանի իրավունքները՝ կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։ […]

̰
Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ

14:03 28.09.2023

Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը։ «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-նշված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ

13:18 28.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերն այս պահին շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ […]

̰
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն

13:06 28.09.2023

Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը խնդրում է միջազգային հանրությանը, բոլոր երկրներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ-ի հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանություն առաջարկելու և նրանց անվտանգ տեղափոխման նպատակով մարդասիրական միջանցքներ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա ասել է իր տեսաուղերձում: «Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է: Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության: Լրատվամիջոցները լռում են այս հարցի շուրջ: […]

̰
Քանի՞ անձ է ԼՂ-ից ժամանել Հայաստան 12։00-ի դրությամբ

12:59 28.09.2023

12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 հազար 386 անձ է ժամանել Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

̰
Ադրբեջանում դատարանը Ռուբեն Վարդանյանին չորս ամսով կալանավորել է

12:39 28.09.2023

Բաքվի Սաբայիլի դատարանը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամսով կալանքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են դատարանից։ «Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով»,- հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

̰
Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ ԿԽՄԿ

12:20 28.09.2023

Հազարավոր մարդիկ, ովքեր այժմ լքում են իրենց տները, պետք է պաշտպանված լինեն վտանգներից։  Բնակչության լայնածավալ տեղաշարժը հաշվի առնելով՝ ԿԽՄԿ-ն կոչ է անում իշխանություններին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Հիվանդ, վիրավոր, տարեց, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հղի կանայք ու ընտանիքից բաժանված կամ առանց ուղեկցության երեխաները պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան։ ԿԽՄԿ-ի գլխավոր առաջնահերթությունն է ապահովել այս մարդկանց անվտանգությունը, […]

̰
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում քրեական գործ է հարուցվել. ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել նրան

11:54 28.09.2023

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությանը, հայտնել է, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն ֆինանսավորելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ պարզվել է, որ Վարդանյանը իբր «2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Արցախի պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը։ Նշված տարածքում մասնակցել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված […]

̰
Ադրբեջանը պետք է երաշխավորի էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը. Amnesty International

11:45 28.09.2023

Amnesty International կազմակերպությունը  X-ի միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվող հայերի խնդրին: «Ադրբեջանը պետք է ապահով անցում տա նրանց, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղից և ապահովություն են փնտրում Հայաստանում՝ միաժամանակ երաշխավորելով էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը»,-նշվում է կազմակերպության գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ: Azerbaijan must allow safe passage to those fleeing […]

̰
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան

11:15 28.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսել է ԼՂ-ում շարունակվող էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից հնչած կոչերին անդրադառնալով: Իր խոսքում նա ասել է. «ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի […]

̰
Փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել են անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի  6 բնակչի

11:10 28.09.2023

ԱՀ ՆԳՆ-ից ուրախությամբ տեղեկացնում են, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

̰
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 65 հազար 500-ի. Տիգրան Խաչատրյան

11:00 28.09.2023

Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի  դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 500 անձ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում: «Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել […]

̰
Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված 4 քաղաքացի

10:54 28.09.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժամունքում մահացել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված մի քանի վիրավորներ։ Նրանք կենտրոն էին տեղափոխվել «մարմնի մակերեսի 3-4-րդ աստիճանի ծայրահեղ ծանր այրվածքով, սուր շնչառական և սրտային անբավարարություն, այրվածքային շոկ՝ բոցով, ջերմային այրվածք՝ բոցով» ախտորոշմամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն են 36-ամյա Դավիթ Ա․-ն, 34-ամյա […]

̰
Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ

10:48 28.09.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ ԱԻՊԾ-ն տեսնողներին խնդրում է ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։ Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին […]

̰
BACK_TO_TOP