TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ

14:00 27.09.2023

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը։ Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

̰
ՌԴ ԱԳՆ-ում ցավակցություն են հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

13:53 27.09.2023

Մոսկվան ցավակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում գազի պահեստում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծանր, առաջին հերթին ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Մաղթում […]

̰
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ

13:26 27.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, նրանցից 22 հազար 800-ն արդեն հաշվառվել են։ Այս մասին այսօր խոսել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «4002 անձ ապահովվել է պետության կողմից տրամադրված կացարանով։ Սա առաջնային օգնությունն է, մեզ համար գերնպատակ է Լեռնային Ղարաբաղի հայերին […]

̰
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից և պայթյունից տուժած 237 մարդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կազմակերպություններ. ՀՀ ԱՆ

11:34 27.09.2023

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում […]

̰
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

11:29 27.09.2023

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը («UNHCR») խորապես անհանգստացած է վերջին օրերին Հայաստան տեղափոխվող փախստականների թվի աճով։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը: «UNHCR»-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և հարգել միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը: «Այսօր՝ կեսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Հայաստան է մուտք գործել մոտ 19 հազար մարդ, ինչը […]

̰
Սամանթա Փաուերը պատմել է, թե տեղահանվող արցախցիներն ինչ վիճակում են գալիս Հայաստան

11:03 27.09.2023

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ով պաշտոնական այցով գտնվում է տարածաշրջանում, երեկ եղել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Այս մասին նա գրել է X-ի իր հարթակում՝ կիսվելով տպավորություններով. «Այսօր ես Երևանից մեքենայով գնացի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որն այժմ ողողված է Լեռնային Ղարաբաղը լքող մարդկանցով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստան է փախել 28 […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով աշխատանքային խմբերի կոնտակտները

23:59 26.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ստորև հրապարակում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով:

̰
Պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին

23:10 26.09.2023

Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

̰
Հայտնաբերվել է ևս 5 աճյուն․ Արցախի ՆԳՆ

22:55 26.09.2023

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

̰
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը

22:45 26.09.2023

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ամբողջական բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում

21:57 26.09.2023

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ աբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա: Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել […]

̰
ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում որոշում կայացնողների հետ՝ բժշկական տարհանումների թիվը ավելացնելու նպատակով

21:39 26.09.2023

Վառելիքի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածներ ունեն շտապ օգնության կարիք։ Մեր թիմերը մատակարարում են բժշկական պարագաներ ու օգնում շտապ օգնության մեքենաներով տարհանում կազմակերպել: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։ Մինչ պայթյունն արդեն իսկ տեղի հիվանդանոցներն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով, իսկ պայթյունից տուժաների հոսքն էլ ավելի է սրել իրավիճակը։ «Սա ողբերգություն է հարյուրավոր մարդկանց […]

̰
Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ

21:25 26.09.2023

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում […]

̰
Էրդողանը չի բացառել, որ Բաքուն ու Անկարան ստիպված են լինելու հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից

21:13 26.09.2023

Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հետո՝ Նախիջևանից Անկարա վերադառնալու ճանապարհին, Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների թեմային ու անսպասելի հայտարարութուններ արել: Ի՞նչ է հայտարարել Էրդողանը, արդյո՞ք  Բաքուն կհամաձայնի հրաժարվել Սյունիքի տարածքով միջանցք բացելու մտադրությունից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ Էրդողանը հերթական անգամ ասել […]

̰
ԼՂ-ում պայթյունից տուժածներից 67-ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

21:03 26.09.2023

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է […]

̰
Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա

20:55 26.09.2023

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. այս մասին նշվում է ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը բուժօգնություն է ցուցաբերում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով տուժած 22 բնակչի: Տեղեկագրում նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և […]

̰
ԼՂ-ից տեղահանված 20 270 անձ ստացել է հաշվառում. Նազելի Բաղդասարյան

20:44 26.09.2023

ԼՂ-ից տեղահանված 20 270 անձ ստացել է հաշվառում․ Սյունիքի մարզում 1298 անձի կեցության հարց է լուծվել, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268. այս մասին  «Հումանիտար կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

̰
Վիրահայերն օգնություն կցուցաբերեն արցախահայությանը

20:39 26.09.2023

Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է արցախահայության օգնության կենտրոն, հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը (ՀԿ): ՀԿ-ն գրում է՝ թբիլիսահայությունը սրտի ցավով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և իր օգնության ձեռքն է մեկնում բռնի տեղահանված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: «Կոչ ենք անում բոլորին՝ օգնությանն իրենց […]

̰
Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

20:27 26.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում […]

̰
Արցախի քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ զոհվածների դիերի ճանաչման և պայթյունի հետևանքով անհետ կորածների նույնականացման համար

20:23 26.09.2023

Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԱՀ քննչական կոմիտեից խնդրում են հարազատներին ներկայանալ կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։

̰
«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Արցախում ադրբեջանական զինուժի հարձակումներին զոհ գնացած խաղաղ բնակիչների թիվը

20:05 26.09.2023

«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Արցախում փաստահավաք գործունեության արդյունքները: Ըստ այնմ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում ադրբեջանական զինուժը սպանել է 18 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 6 երեխաների, ինչպես նաև կանանց և ծերերի։

̰
Խեղված ճակատագրեր, բռնի տեղահանվածներ. արցախցիների անցնող օրը

18:37 26.09.2023

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ […]

̰
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության կազմակերպման հարցերը

17:37 26.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը: Քննարկմանը մասնակցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության, բարձրագույն և հետբուհական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերը, ոլորտի այլ պատասխանատուներ։ […]

̰
Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

16:47 26.09.2023

Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։ 5 միլիոն եվրոյից 500 000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ […]

̰
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել

15:59 26.09.2023

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քրիս Սմիթի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։ Սմիթի ներկայացրած օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման 2023 թ. ակտ» […]

̰
Պուտինն ու Ռաիսին նշել են ԼՂ-ի վերաբերյալ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը

15:43 26.09.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդգծել են Ղարաբաղին առնչվող բոլոր հարցերը բացառապես խաղաղ ​​ճանապարհով լուծելու կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի և Իրանի նախագահները կարևորել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

̰
Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ ԱՆ-ի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ․ Արցախի ԱՆ

15:38 26.09.2023

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում […]

̰
Արցախում պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ

15:23 26.09.2023

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Կրեմլում պատասխանել են ԼՂ-ում ԱՄՆ-ի հնարավոր առաքելության մասին հարցին

14:57 26.09.2023

Լեռնային Ղարաբաղում ցանկացած դիտորդական առաքելություն կարող է լինել միայն Բաքվի համաձայնությամբ, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախաձեռնությանը, ապա դրանում դեռ կոնկրետություն չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ավելի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգներն աշխատում է միջազգային առաքելություն ստեղծելու ուղղությամբ, որը կվերահսկի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների […]

̰
Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին․ Արցախի տեղեկատվական շտաբ

14:21 26.09.2023

 ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։ Ներկա պահին մեզ համար առաջնահերթ […]

̰
BACK_TO_TOP