11:20 01.10.2023
Սլովակիայի նախկին վարչապետ, արդարադատության նախարար Յան Չառնագորսկու հայտարարություն է տարածել՝ ուղղված Սլովակիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին և Սլովակիայի գլխավոր շտաբի պետին։ Դրանում ասված է. «Հարգելի պարոն նախարար, ԶԼՄ-ներում մենք հետևում ենք ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը. վերջին տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին և 1990 […]
10:58 01.10.2023
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ձեզ հնարավորություն է ընձեռում օրական ընթացող տեղական էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու իրավունք. Գնացք թիվ 684/687 Երեւան-Գյումրի-Երեւան Գնացք թիվ 686/685 Երեւան-Գյումրի-Երեւան Գնացք թիվ 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի Գնացք թիվ […]
10:48 01.10.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի առաքելության անդամներն առավոտյան ժամանել են Ղարաբաղ: Նրանք անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Նշվում է, որ վերջին անգամ նրանք Ղարաբաղում եղել են 30 տարի առաջ:
23:57 30.09.2023
Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է 900005002762: Շարունակվում են աշխատանքները տարբեր մարզերում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցավայրերով, սննդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության տարբեր միջոցներով ապահովման գործընթացը: «Լուրեր»-ի հաղորդմամբ` վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային […]
23:22 30.09.2023
X սոցիալական հարթակում լայն տարածում է գտել մարտակերտցի 103-ամյա Ամալյայի լուսանկարը: Scout Tufankjian օգտատերը լուսանկարին կից գրել է. «Ամալիան ծնվել է Մարտակերտում 1920թ.-ին: Նա այժմ փախստական է»: Կիսվելով լուսանկարով՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը գրել է. «Հաջորդ անգամ, երբ լրագրողը ցանկանա խոսել «անջատողականների» մասին, ես կհրավիրեմ նրան նայել ղարաբաղցի հայուհու այս լուսանկարը, որը ծնվել […]
22:40 30.09.2023
Ձյուդոյի Եվրոպայի գավաթի արծաթե ու սամբոյի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոսե Բալասանյանը գալիս է Հայաստան։ Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի ֆիզիկապես…սըրտս ու հոգիս թողալում Արցախումս»,-գրել է նա։ Սոսեն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է չլքել Արցախը։
21:12 30.09.2023
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակտիվացնում է իր ջանքերը՝ օգնելու այն մարդկանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստանի սահման: Ուրբաթ օրվա դրությամբ՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ավելի քան 90,000 մարդ է ապաստան գտել Հայաստանում։ Սահման ժամանողների այս թիվը վերջին օրերին կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է սահմանային անցակետերում երկարաձգված հերթերի։ Նրանց […]
20:44 30.09.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնել է. «Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: […]
20:29 30.09.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Սեպտեմբերի 30-ի տեղեկագրում նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ հանձնվել է 21 […]
20:19 30.09.2023
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը հայտնում է Լեռնային Ղարաբաղում Orlan-10 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հրադադարի հետագա մշտադիտարկման մասին. այս մասին X-ի հարթակում հայտնում է «ԼՂ դիտորդ» օգտատերը: Նշվում է, որ դիտարկումները մեկնարկել են այդ տարածքի օդանավակայանում գտնվող իրենց շտաբից: Կից հրապարակված են կադրեր, որոնք արվել են սեպտեմբերի 19-ից առաջ: Բայց մեթոդը նախկինում ևս կիրառվել է: Russia’s peacekeeping […]
19:03 30.09.2023
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի […]
15:39 30.09.2023
Այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստան հասան ամենատարբեր միջոցներով՝ բեռնատարներով՝ թափքին կանայք, երեխաներ, տարեցներ, ոտքով՝ անասունների հոտն ուղեկցելով, անգամ հեծանիվով: Արցախցի 12-ամյա Կարենն օրինակ, կարողացավ իր մեծ ընտանիքին Արցախից հանել ու 40 ժամ ղեկին լինելով՝ Հայաստան հասցնել: Արցախն ամեն րոպե է հայաթափվում. Հայաստանից վերջին 2 օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են մեկնում Երևանի քաղաքապետարանի […]
15:22 30.09.2023
Ադրբեջանում կալանավորվել է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի դատախազությունը:
15:12 30.09.2023
«Իմ ոչ պաշտոնական տեղեկությունը. արցախցիների վերջին խմբերն այս պահին Հայաստան են գնում։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, շտապօգնության աշխատակիցներ, կամավորներ, որոշ հատուկ կարիքներ ունեցող անձինք։ Նրանք նույնպես պատրաստվում են հեռանալ»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է, մնացել է առավելագույնը […]
13:48 30.09.2023
Հայաստանի կառավարության «Հումանիտար կենտրոնից» ուղիղ միացմամբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են այս պահի տվյալները և այն գործընթացները, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղափոխման և աջակցության հետ կապված: Նազելի Բաղադասարյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս պահին Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 417 անձ, […]
13:38 30.09.2023
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը: Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց: 1 միլիոն ֆունտ ստերլինգ […]
13:14 30.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներին. «ԼՂ-ի սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել։ Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
10:05 30.09.2023
Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայերին և քննարկում է հայ փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը, ասվում է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված հայերին, ովքեր տասնյակ հազարներով լքում են իրենց պապենական տները։ Այս առումով դիտարկվում է նաև մի շարք հայ փախստականների […]
09:43 30.09.2023
Իտալիայի սենատի «Fratelli d’Italia» խմբակցության պատգամավոր Էմանուելե Պոցոլոն անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ «Պատմության մեջ հերթական անգամ հայ ժողովուրդը ենթարկվում է հարձակման. Ադրբեջանի կոմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած այսպես կոչված «հակաահաբեկչական օպերացիան», ի ցույց դրեց միայն հերթական և բացահայտ թշնամությունը Հայաստանի և Արցախում դարեր շարունակ ապրած առանց այդ էլ տանջված հայ մեծամասնության նկատմամբ։ 2022 թվականի վերջից […]
09:00 30.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 28-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործով: Այս մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել ՀՀ հատուկ […]
08:40 30.09.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը կոչ է արել Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել ցեղասպան Ադրբեջանին, ինչպես նաև ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումների համար Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու գործողություն։ Երիմյանի խոսքերը հնչել են Կապիտոլիումի ասուլիսում Արցախի և այլ հալածյալ քրիստոնյա համայնքների վերաբերյալ կազմակերպված միջոցառման ժամանակ: […]
23:53 29.09.2023
Ֆրանսիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդասիրական օգնությունն ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Մարդասիրական օգնությունը (շուրջ 5 տոննա բժշկական պարագաներ և դեղեր) Հայաստան տեղափոխվեց Ֆրանսիայի Boeing 737-85R(SF) ինքնաթիռով։
23:09 29.09.2023
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։ Հայաստանը դիմումում պահանջել է` 1) Ադրբեջանը […]
23:05 29.09.2023
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Որոշ ժամանակ անց ավտոբուսները կրկին կշարժվեն դեպի Գորիս։
22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]
21:56 29.09.2023
Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ խնդրելով իշխանություններին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ «Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման ժամանակավոր միջոցներ նշանակելու վերաբերյալ՝ «Ռասայական […]
21:40 29.09.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը X-ի իր միկրոբլոգում խոսել է ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հրատապության մասին: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դուռը միջազգային հանրության աչքերի և ականջների առաջ. տեղում իրավիճակի սեփական, անկախ պատկերացումն ավելի հրատապ է, քան երբևէ: Ուստի կարևոր է, որ ՄԱԿ-ի այցը […]