TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԱՐՑԱԽ

Հիմա այս հողը իսկապես սև այգի է դարձել. Տաթևիկ Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել այսօրվա Ստեփանակերտից

21:26 29.09.2023

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել այսօրվա Ստեփանակերտից: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Սա Ստեփանակերտն է՝ Լեռնային Ղարաբաղը, այսօր։ 120 հազար հայից 93 հազարը բռնի տեղահանվել է վերջին չորս օրվա ընթացքում։ Թող Ալիևը ավարտի «ինտեգրումը», հետո իրավունքներ և անվտանգություն ապահովի այն հայերի համար, ովքեր այլեւս այնտեղ չեն։ Հիմա այս հողը իսկապես […]

̰
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

19:30 29.09.2023

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի շարժման գործընկերներին՝ օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի […]

̰
Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ

18:26 29.09.2023

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նաև աշխարհի առաջնորդներին է մեղադրել ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ։ «Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ […]

̰
«Ջարդուփշուր են անում, բան չեն թողում». բռնի տեղահանված արցախցիները՝ Արցախի իրականության մասին

18:06 29.09.2023

Ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին նախքան Գորիսի կամ Վայքի հաշվառման կետ հասնելը նախ սնունդ են տրամադրում: Հաշվառման կետերում արդեն 5 օր է՝ 24-ժամյա ծառայությամբ տարբեր աշխատակիցներ, կամավորներ են աշխատում: Անորոշ ներկայով մարդկանց Մայր Հայաստան բերող ավտոշարասյան վերջը չի երևում: Արցախում են մնացել հիմնավոր պատճառներ ունեցողները կամ սեփական տրանսպորտային միջոցը չունեցողները, […]

̰
Ադրբեջանը Լաչինի անցակետում ձերբակալել է Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին. ՏԱՍՍ

17:48 29.09.2023

Ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Արցախից Հայաստանի Գորիս քաղաք մտնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մնացականյանի շրջապատից աղբյուրին: «Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

̰
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են հայ գեներալի ձերբակալության մասին

16:48 29.09.2023

Ադրբեջանի ուժայինները ձերբակալել են հայ գեներալ-լեյտենանտ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Որոշ ժամանակ առաջ տեղեկություն է ստացվել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Լաչինի անցակետում ձերբակալվել է հայազգի գեներալ Արշավիր Ղարամյանը»,-հայտնել են ԶԼՄ-ները։

̰
Վերջին տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների թիվը հասել է շուրջ 93000-ի

16:20 29.09.2023

Վերջին տվյալների համաձայն՝ Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասել է շուրջ 93000-ի: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշել է, որ ընդհանուր թվով 23433 անձ արդեն օգտվել է Կառավարության հատկացրած կեցավայրերից:

̰
Եվլախում սկսվել է ԼՂ հայության և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը

16:08 29.09.2023

ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է սկսվել Եվլախ քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ադրբեջանական պետական  գործակալությանը։ Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը։

̰
Անահիտ Մանասյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

15:38 29.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այսօր՝ սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և […]

̰
Հունաստանն առաջիններից է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին

15:29 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, […]

̰
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

15:20 29.09.2023

Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։ Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ […]

̰
Կրեմլում պատասխանել են ԼՂ-ում խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին հարցին

14:37 29.09.2023

Ադրբեջանական կողմի հետ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այժմ մենք խոսում ենք առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում, դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», – ասել է Պեսկովը։

̰
ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂՀ-ի ինքնալուծարման մասին հայտարարությունը

13:45 29.09.2023

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների գոյության դադարեցման մասին հայտարարությունը և ընդգծում է բոլոր կարիքավորների համար մարդասիրական հասանելիության ապահովման կարևորությունը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։

̰
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային բարդ իրադրության, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

13:10 29.09.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին: Շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջեւ շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ եւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման […]

̰
Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ

12:28 29.09.2023

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց նաև, որ Հակարիի կամուրջը ժամը 10:00-ի դրությամբ հատել է 18756 տրանսպոտային միջոց:

̰
ԱՄՆ-ը բավականին լուրջ է տրամադրված ԼՂ-ում միջազգային առաքելություն ուղարկելուն. Մեթյու Միլլեր

11:48 29.09.2023

ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների […]

̰
Արցախցիներն էլ շուտով կտեսնեն, որ Հայաստանն էլ առքի ու փառքի մեջ կորած չէ, պատերազմող երկիր է տարիներ շարունակ. Լիլիթ Ստեփանյան

11:16 29.09.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստեփանակերտից բռնի տեղահանվածների Հայաստան տեղափոխման ընթացքում իրականացվող քայլերին: Նա մասնավորապես գրել է. «Համացանցում նկարներ եմ տեսնում, որոնք վերնագրված են իրավիճակային կամ վիզուալ զգացողություններով։ Իրավիճակն իրոք ողբերգական է, սա դասական առումով գաղթ է, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով կոչվում է բռնի տեղահանում, էթնիկ զտում։ […]

̰
Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել. Ալեն Սիմոնյանի ելույթը` ԵԽ խորհրդարանների ղեկավարների համաժողովին

11:02 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի […]

̰
Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տեսքով ֆինանսավորում է տրամադրում ԿԽՄԿ-ին՝ ԼՂ հայերի կարիքների համար

10:36 29.09.2023

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին և միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը հայտարարել են ԼՂ-ի հայերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին: Ջոլին X-ի իր միկրոբլոգում գրել է. «Կանադան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերի կողքին է. 2,5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան այնտեղ է աջակցելու առավել խոցելի խավերին»: Իսկ միջազգային զարգացման նախարարը հայտնել է. «Լեռնային Ղարաբաղում խորը մտահոգիչ ճգնաժամից […]

̰
Հայտնի է պայթյունի տարածքից մինչ օրս հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննության բյուրո տեղափոխված աճյունների ու մասունքների թիվը

10:25 29.09.2023

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

̰
5 օրում 84000 հայ լքել է Արցախը. Le Figaro Magazine-ի փոխտնօրենը՝ Արցախում շարունակվող էթնիկ զտումների վերաբերյալ

10:22 29.09.2023

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է. «5 օրում 84000 հայ լքել է Արցախը. Բնակչության ավելի քան 2/3-ը։ Էթնիկ զտումները շարունակվում են: Երբ հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը միավորվի, հնարավոր է քվեարկի Ադրբեջանին դատապարտելու վերաբերյալ, ամեն ինչ ավարտված կլինի»: 🔴 […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 քաղաքացու դի և 1 զինծառայողի աաճյուն. Արցախի ԱԻՊԾ

10:06 29.09.2023

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. Հայտնաբերվել է ևս 2 աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

̰
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ բռնի տեղահանվածների հաշվառման կենտրոններում

09:53 29.09.2023

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։

̰
Հայտնի է ժամը 6:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիների թիվը

09:00 29.09.2023

Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետօի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

̰
Սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը. Ալեն Սիմոնյան

08:28 29.09.2023

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽ նախագահների համաժողովում ելույթ է ունեցել։ «Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, և սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը…»,-հայտարարել է նա։ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նաև, որ շուտով կլինի նաև ելույթի ամբողջական […]

̰
Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին Հայաստան

23:58 28.09.2023

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձ է ժամանել Հայաստան 22:00-ի դրությամբ

23:30 28.09.2023

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին

22:55 28.09.2023

Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։ «Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խրախուսում է խաղաղության […]

̰
Արցախցի պետական գործիչներից էլ ո՞ւմ է Ադրբեջանը մտադիր մեղադրանք ներկայացնել

22:29 28.09.2023

Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի»  տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]

̰
Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար

21:31 28.09.2023

ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

̰
BACK_TO_TOP