TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

ԱՐՑԱԽ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել

10:26 28.09.2023

Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում […]

̰
Բլինքենը Ալիևին ուղղակիորեն դրդել է համաձայնել ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելուն. ԱՄՆ պետդեպ

10:14 28.09.2023

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը գտնվում են տարածաշրջանում. Հայաստան այցից հետո մեկնել են Ադրբեջան։ Որո՞նք են այս այցից ակնկալիքները: Այս մասին հարցին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նրանք Ադրբեջանում շեշտել են այն նույն բաները, որոնք ընդգծել է քարտուղարը երեկ նախագահ Ալիևի […]

̰
Ադրբեջանը պահանջել է Դավիթ Բաբայանին. նա կմեկնի Շուշի

10:04 28.09.2023

Ադրբեջանը պահանջել է նաև ԱՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի խորհրդական, Դավիթ Բաբայանին. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, […]

̰
Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ

09:35 28.09.2023

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:

̰
Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով․ ՀՀ ԱԳՆ

22:33 27.09.2023

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 2020 թվականի այս օրը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։ Չնայած բազմաթիվ […]

̰
ՌԴ-ն չի կարողանա օգնել Ռուբեն Վարդանյանին քաղաքացիությունից հրաժարվելուց հետո

22:28 27.09.2023

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են, ինչը կարող է լավ օրինակ դառնալ նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելուն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։ Հիշեցնենք՝ այսօր լուրեր […]

̰
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, թե քանի նոր աճյուն է հայտնաբերվել

22:20 27.09.2023

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Չարեքտարի մարտական դիրքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։ Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների […]

̰
Խաղաղապահների տեղակայման վայրում է գտնվում 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա․ ՌԴ ՊՆ

22:13 27.09.2023

Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական պաշարների մատակարարում, խոսքն ավելի քան 44 տոննա սննդամթերքի և դեղորայքի մասին է։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ խաղաղապահների տեղակայման վայրում է գտնվում 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա։

̰
Կա՞ աշխարհում որևէ մեկը, ով հավատում է Ադրբեջանի հերթական կեղծ պատմվածքին. Էդմոն Մարուքյան

21:52 27.09.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գերմանական «Դոյչե Վելլե»-ին Ադրբեջանի նախագահի օգնականի տված հարցազրույցին, որտեղ վերջինս պնդում է, որ մարդիկ «ազատ կերպով» հեռանում են Լեռնային Ղարաբաղից։ «Ուզում եմ հասկանալ, կա՞ աշխարհում որևէ մեկը, ով հավատում է Ադրբեջանի հերթական կեղծ պատմվածքին: 1. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց վրա հարձակվում են […]

̰
Ստեղծված հանգամանքներով պայմանավորված՝ ՀՑԹԻ-ն նպատակ ունի ընդարձակելու արցախահայության ֆիզիկական բնաջնջմանն ուղղված գործողությունների ուղղությամբ իր հետազոտական գործունեությունը

21:29 27.09.2023

Ինն ամիս տևած շրջափակումից հետո, որը նպատակ էր հետապնդում հյուծման միջոցով ցեղասպանության ենթարկելու արցախահայությանը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անցավ ֆիզիկական բնաջնջման փուլին: Այս մասին հայտարարում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում, որն ուղեկցվում էր հայատյացության ակնհայտ դրսևորումներով, դաժանություններով և բռնություններով, սպանվեցին հարյուրավոր արցախցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստեղծված իրավիճակում ֆիզիկական բնաջնջման […]

̰
Հայաստան է ժամանել ավելի քան 53 հազար բռնի տեղահանված անձ

21:23 27.09.2023

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ժամը 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 53 629 բռնի տեղահանված անձ: Այս մասին նա հայտնել է «Հումանիտար կենտրոն»-ում սեպտեմբերի 27-ին կայացած ասուլիսի ընթացքում: Ըստ նրա՝  հաշվառվել է 35 491 անձ:

̰
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

21:16 27.09.2023

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և հայ բնակչության անվտանգությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցեր, քննարկվել են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղիները՝ Բաքվի […]

̰
Ռուս խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները պայթյունի հետևանքով վիրավորված 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան. ՌԴ ՊՆ

21:12 27.09.2023

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ սեպտեմբերի 27-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունի հետևանքով վիրավորված տեղի 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան՝ հետագայում հայկական ավիացիայի կողմից Երևան տեղափոխելու համար։ Նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի […]

̰
Շինծու ի՞նչ մեղադրանք կարող են ներկայացնել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին

21:02 27.09.2023

Այսօր առավոտյան Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն ի՞նչ տեղեկություն է տարածում այս կապակցությամբ, ի՞նչ մեղադրանք են ներկայացնում Ռուբեն Վարդանյանին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Առաջինը Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին լուրը տարածել էր նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև […]

̰
Ռուստամ Բաքոյանը դիմել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարին

20:57 27.09.2023

ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի անդրադարձել է Չարեքթարի վանական համալիրի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցներին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Մի քանի օր առաջ ադրբեջանցի երկու զինծառայող կրակել են 13-րդ դարում կառուցված Լեռնային Ղարաբաղի Չարեքթարի վանական համալիրի ուղղությամբ: Վանքի ուղղությամբ կրակ են բացել նաև զրահափոխադրիչից՝ վնասելով մշակութային կոթողը և անարգելով հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանական […]

̰
Անօրինական է և բացարձակ կամայական. Արման Թաթոյանը` Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին

20:28 27.09.2023

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Թաթոյանը: «Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ: Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի […]

̰
Ռուբեն Վարդանյանի կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի շատ բարձր ռիսկ է պարունակում. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ

19:57 27.09.2023

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության և կալանավորման հրատապ լուրերով: Այս մասին նշվում է ինստիտուտի X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ: «Վարդանյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի բացահայտ ջատագովը, հատկապես ատելի է Ադրբեջանի կողմից։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նա և […]

̰
Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ

19:44 27.09.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։ «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-նշված է հայտարարության մեջ, որին կից հրապարակել են լուսանկարներ։

̰
Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին

19:22 27.09.2023

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Նուբար Աֆեյանը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Հաղորդումները, որ իմ երկարամյա գործընկերն ու ընկերը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և կալանավորվել է ադրբեջանական զինուժի կողմից իր հայրենիքը՝ Արցախը լքելու փորձի ժամանակ, լուրջ մտահոգության տեղիք են տալիս»: Reports that my long-time collaborator and […]

̰
Ժամը 19:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. ՀՀ ԱՆ

19:15 27.09.2023

Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից […]

̰
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի

19:10 27.09.2023

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով: Մասնավորապես, Ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների: Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող […]

̰
Պատերազմից 3 տարի անց. Գորիս, բռնի տեղահանվածներ, անորոշ ներկայով արցախցիներ

18:23 27.09.2023

Սեպտեմբերի 27. ուղիղ երեք տարի ու մեկ օր առաջ Արցախում կյանքը 180 աստիճանով այլ էր: Իսկ այսօր բռնի տեղահանվող արցախցիների ավտոշարասյան հոսքը շարունակվում է: Արցախցիների մտքում ադրբեջանական ցեղասպան վայրագություններն են՝ «Չենք կարող ապրել թշնամու իշխանության ներքո», միաբերան պնդում են մարդիկ, որոնց աչքերում աննկարագրելի ահասարսուռ տեսարաններն են: Գորիսի կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, […]

̰
Հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ. Արցախի ԱԻՊԾ

18:05 27.09.2023

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։ Կարևոր է` այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»:

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է. ԿԳՄՍ նախարար

17:27 27.09.2023

Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ: Պետությունը հոգացել է 5700-ի կեցության հարցը, որը կազմում է սահմանը հատած քաղաքացիների շուրջ 11 տոկոսը: Այս մասին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշել է նաև, որ այս պահի […]

̰
Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ

16:47 27.09.2023

ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Լաչինի միջանցքի Հաքարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

̰
Կազմակերպվում է Ստեփանակերտի խնամքի հաստատություններում բնակվող երեխաների և տարեցների տեղավորման գործընթացը ՀՀ-ում

16:42 27.09.2023

Կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։ Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։

̰
Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 հազար 243 անձ

16:36 27.09.2023

Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 հազար 243 անձ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ պետության միջոցներով լուծվել է 5700 անձի կեցության հարցը: Խոսելով ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուների մասին, Բաղդասարյանը հայտնեց․ «Այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստան։ Ընդհանուր […]

̰
Պեսկովը տեղեկություններ չունի Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին

16:01 27.09.2023

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։

̰
Գերմանիան մեծացնում է հումանիտար աջակցությունն ու հնարավորինս շուտ ԼՂ դիտորդներ ուղարկելու ցանկություն հայտնում

14:25 27.09.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում Բերբոքը գրել է, որ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան՝ հաճախ միայն ամենաանհրաժեշտ […]

̰
Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են Լաչինի անցակետում

14:19 27.09.2023

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին այսօր ադրբեջանական կողմը ձերբակալել է Լաչինի միջանցքի անցակետում, РБК հայտնել է նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձում էր հեռանալ Արցախից հազարավոր այլ հայերի հետ»,- ասել է նա:  

̰
BACK_TO_TOP