11:43 13.03.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր էլ դադարեցվել են եղանակի պատճառով: Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն:
11:26 13.03.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կրած գույքային վնասների գնահատման, տեղահանված արցախցիների խնդիրների, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների, այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև սեպտեմբերի […]
11:20 13.03.2021
Մարտի 12-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 9 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3677 քաղաքացու հետազոտություն, որից 522-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
09:45 13.03.2021
Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը […]
23:16 12.03.2021
Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր: Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել […]
22:53 12.03.2021
Գերմանիայի Բունդեստագի ևս մեկ պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Խորհրդարանում Տյուրինգիա դաշնային երկրամասը ներկայացնող Մարկ Հաուփմանը, չսպասելով անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդությանը, ինքնակամ վայր է դրել պատգամավորական մանդատը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:44 12.03.2021
Մարտի 12-ին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Խոսվել է, մասնավորապես, պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը պատճառված կորուստների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման հնարավորությունների մասին:
21:06 12.03.2021
Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ […]
20:52 12.03.2021
Մարտի 12-ին Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Նարեկ Ղազարյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Երուսաղեմում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իգնասիո Գարսիա Վալդեկասասի հետ: Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ: Նարեկ Ղազարյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մասնավորապես 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի շուրջ […]
17:44 12.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով, որը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
15:27 12.03.2021
Տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։ Այս մասին հայտնեցին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ և կոչ է […]
14:57 12.03.2021
Մենք անթույլատրելի, անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարած անձանց նվիրված հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն, լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Խորհրդային միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծմանը: «Այդ տեղեկությունները ստուգվում են, դրանց հաստատման դեպքում հուսով ենք, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր […]
14:39 12.03.2021
Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք […]
14:29 12.03.2021
Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։
14:09 12.03.2021
Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ցուցաբերում են ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը»,- […]
12:57 12.03.2021
Արցախում`Ասկերանում, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման կենսապայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում կառուցվել է հերթական ՝60 անձի համար նախատեսված բլոկ-մոդուլային ավանը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության, այն իններորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Բլոկ-մոդուլային ավանները համալրված են հարմարավետ կենսակերպի համար անհրաժեշտ բաղադրիչներով:
11:07 12.03.2021
Մարտի 11-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3622 քաղաքացու հետազոտություն, որից 519-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
10:35 12.03.2021
Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին միջշրջանային ճանապարհահատվածներում կատարում են ձնամաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ: Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի վերին ենթաշրջանի՝ Վանքի խաչմերուկ տանող ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածը: Արցախը Հայաստանին կապող մայրուղու Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս հատվածում աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային […]
10:12 12.03.2021
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում են: Տեղեկատու հեռախոս՝ 911:
23:14 11.03.2021
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը: Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր […]
22:20 11.03.2021
Բաքուն նոր միջոցներ է մոբիլիզացնում Արցախյան պատերազմին մասնակցած երրորդ երկրների քաղաքացիներ հանդիսացող հայերի դեմ արշավի համար: Ֆրանսիայում հրատարակվող «Ժեներալ դե Յուրոփ» ամսագիրը տեղեկություն է տարածել, թե Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ երկրի քաղաքացիների՝ Արցախյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:47 11.03.2021
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրել է 100 օրվա գործունեության ընթացքում իրականացված հիմնական աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն։ «Հետպատերազմյան ժամանակահատվածում նախարարության աշխատակիցների կողմից իրականացված անձնուրաց աշխատանքների ծավալը հնարավոր չէ համառոտ ներկայացնել, սակայն իրականացված որոշ աշխատանքների և դրանց արդյունքների մասին կարող եք ծանոթանալ այս հղմամբ »,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
20:42 11.03.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնագաղթված քաղաքացիների, գերիների և այլ քաղաքացիների իրավունքների նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը և դրանց իրավական հետևանքները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել վերոնշյալ խնդիրների վերհանման և […]
20:20 11.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի ընթացքում բռնազավթված՝ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են բնակիչների՝ այլ վայրերում գյուղ առ գյուղ ժամանակավոր վերաբնակեցմանն առնչվող հարցեր: «Տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելով՝ Արցախի Հանրապետությունը ամենևին չի հրաժարվում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից: Մարդկանց հումանիտար խնդիրների լուծումը […]
17:47 11.03.2021
Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը […]
15:47 11.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության: Շնորհակալություն հայտնելով նախագահի արձագանքի համար՝ […]
14:41 11.03.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի զոհերը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։ «Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նկրտումով: Բացի դրանից՝ յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին: Նաև տեղեկացնում ենք, որ […]
11:24 11.03.2021
Մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]