TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

ԱՐՑԱԽ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դեսպաններին է ներկայացրել գերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին առնչվող տեղեկատվությունը

19:12 23.02.2021

Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան` պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ: Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից […]

̰
Խաղաղությունն այլընտրանք չունի, և պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի. Շվեդիայի դեսպան

17:49 23.02.2021

Փետրվարի 23-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է […]

̰
ԱՀ նախագահը ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

16:53 23.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին: Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջև […]

̰
Իրականացվելու է արցախցիների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր

16:41 23.02.2021

ԱՀ աշխատանքի և սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ արցախցիներ Պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով նախաձեռնել ենք իրականացնել կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում մեր հարցազրուցավարները կայցելեն ձեր բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով […]

̰
ՌԴ ԱԻՆ-ի շինարարական նյութերով շարասյունը ուղևորվել է ԼՂ

12:53 23.02.2021

Երևանից Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Տեղի իշխանությունների դիմումներին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ թիթեղ,սալիկներ,փայտանյութ»,- հումանիտար բեռի փոխադրումից առաջ լրագրողներին […]

̰
Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք

11:18 23.02.2021

Փետրվարի 22-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2982 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]

̰
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտի ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը

10:26 23.02.2021

Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են […]

̰
Զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտի, Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Մաղավուզ համայնքների մոտ

10:03 23.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ականազերծման ծրագրի շրջանակներում պայթեցման գործողություններ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, դրա հետ մեկտեղ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում։ Տեղեկատու հեռախոս՝ 911։

̰
Ասկերանի Պատարա գյուղում տեղահանված ընտանիքների համար կահավորվում է 15 առանձնատուն

23:28 22.02.2021

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա ՝ ըստ անհրաժեշտության իրականացվում է նաև այդ կացարանները  կահույքով ու  կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր: Այս մասին տեղեկացնում են  Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից: «Մասնավորապես, ընթացքի մեջ են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում հատկացված […]

̰
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Բաքու կատարած այցից հետո հակահայկական հայտարարություններով է հանդես եկել

22:49 22.02.2021

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը խիստ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Նա բացահայտ մեղադրել է հայերին ռուսատյացության մեջ ու հայտարարել, թե իբր արցախահայերը սեփականացրել են ու հայացրել են Շուշի քաղաքի ռուսական պատմական ժառանգությունն և ռուս ուղղափառ եկեղեցու տաճարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Ամարասի վանք և հակառակ ուղղությամբ 25 հայ ուխտավորի են ուղեկցել

22:06 22.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի […]

̰
Ականի պայթյունից ծանր վիրավորվել է մեկ ադրբեջանցի

21:13 22.02.2021

Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում: Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել: Ավելի վաղ Տերտերի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:

̰
Գերիների անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է․ Արա Այվազյան

20:35 22.02.2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը․ «Տիկին նախագահ, Տիկին Բարձր Հանձնակատար, Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։ Այն փաստը, որ […]

̰
Արցախի նախագահը ԱԱԾ տնօրեն և առաջին տեղակալ է նշանակել

19:17 22.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

̰
2020 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա

17:59 22.02.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ: Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել են 9 երեխա ( […]

̰
Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատում իրականացնող խումբն Արցախում է

17:40 22.02.2021

2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր: Բացի դրանից՝  ձեռք է բերվում անհրաժեշտ պրոթեզի տեսակի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

17:30 22.02.2021

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:

̰
Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում մեկ շաբաթում ստացվել է 838 զանգ

15:45 22.02.2021

2021 թվականի փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 838 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 46-ով: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Մեկ շաբաթվա կտրվածքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անցած շաբաթվա ընթացքում ինժեներահետախուզական և զենք-զինամթերքի վնասազերծման […]

̰
Հայաստանը բանակի բարեփոխումներ կկատարի Ղարաբաղի պատերազմից հետո. Վաղարշակ Հարությունյանը՝ РИА Новости-ին

14:28 22.02.2021

Բարեփոխումները քննարկվել են հունվարի վերջին Հայաստան այցելած ռուս զինվորականների հետ:

̰
Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

14:09 22.02.2021

Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները: – Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով: – Շատ սեղմ […]

̰
Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

13:56 22.02.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին», ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները և հարկային արտոնությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Հարկային արտոնությունների օրենսդրական փաթեթը ներառում է «Պատերազմական գործողություններով պայմանավորված հարկային արտոնություններ սահմանելու մասին», ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի […]

̰
Հայաստանը Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն է ակնկալում. ՀՀ պաշտպանության նախարարը` РИА Новости-ին

13:45 22.02.2021

Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ին տված հարցազրույցում նաև նշել էր, որ Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում։

̰
Քննարկվել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում ՀՀ-Արցախ համագործակցության ուղղությունները

12:32 22.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:

̰
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին

12:07 22.02.2021

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Անդրադարձ կատարելով  ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան […]

̰
ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Արցախում է

11:35 22.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Ավստրալիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել ԼՂ-ում կայունության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին

11:26 22.02.2021

Ավստրալիայի ԱԳ նախարար Փեյնը ողջունել է համաձայնագրի արդյունքում ռազմական գործողությունների դադարեցումը՝ միևնույն ժամանակ նշելով, որ երկու կողմերը պետք է հետևեն Հելսինկիի եզրափակիչ ակտին

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվի հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում

10:35 22.02.2021

Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում: Լրացուցիչ […]

̰
Որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են

10:02 22.02.2021

ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 […]

̰
Լեռնային Ղարաբաղում մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք

23:16 21.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 […]

̰
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել. Բեգլարյանը՝ Արցախում ծառայողական մեքենաների աճուրդի մասին

22:43 21.02.2021

Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների: Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, […]

̰
BACK_TO_TOP