TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

ԱՐՑԱԽ

Կառավարությունը միջոցներ կհատկացնի մայրաքաղաքից դեպի Արցախի եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար. Արցախի նախագահ

18:54 21.02.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ […]

̰
Արցախի ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Մայրենիի օրվա կապակցությամբ

15:29 21.02.2021

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն ուղերձ է հղել Մայրենիի օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում եմ բոլորիս թերևս ամենալուսավոր տոնի՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, օր, որը չափազանց պարտավորեցնող է, հատկապես՝ մեր օրերում՝ հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, և, միաժամանակ, մայրենիի հանդեպ ծառացած խնդիրներին անդրադառնալու և արդյունավետ լուծումներ փնտրելու յուրօրինակ առիթ է: Հիրավի, տարեցտարի ավելի ու ավելի […]

̰
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

11:59 21.02.2021

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ին կատարվել է 14 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2942 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է […]

̰
Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Արցախի ԱԻՊԾ

10:49 21.02.2021

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Միջշրջանային բոլոր ուղղություններով իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ- Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածները դժվարանցանելի են: Սյունիքի և […]

̰
Մինչև օրս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 700 փախստական

22:03 20.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։ «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 19 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել […]

̰
Տեղի է ունեցել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի բացման արարողությունը

20:55 20.02.2021

Այսօր տեղի է ունեցել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի բացման արարողությունը՝ նվիրված Արցախի վերածննդի օրվան։ Կենտրոնի վերաբացումը նոր հնարավորություն է դեպի նոր վերածնունդ և նպատակը մեկն է՝ դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ սերմանել ազգային արժեքները՝ հայ լինելու և հայ մնալու գաղափարը։ Միջոցառմանը ցուցադրվել են Կենտրոնի տեխնիկական ստեղծագործության և գեղարվեստական արվեստի բաժինների տարբեր […]

̰
Պատերազմի հետևանքով  հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատման մասնագիտական խումբն Արցախում է

19:40 20.02.2021

Արցախի և Հայաստանի սոցիալական ոլորտի պատասխանատու մասնագետներից կազմված խումբը, որը զբաղվում է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմամբ և միաժամանակ պատրաստում նրանց պրոթեզավորման, այս օրերին գտնվում են Արցախում՝ նույն աշխատանքն իրականացնելով այստեղ։Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից: Աշխատանքներին իր մասնագիտական բարձր որակների և գիտելիքների ողջ ներուժով, լծված […]

̰
ՀՀ ԱԻ նախարար Փիլոյանն  այցելել է Արցախ

18:25 20.02.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։ ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։ Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող […]

̰
Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ

17:55 20.02.2021

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը : Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Այս պահին Արցախում իր ուսումն է շարունակում 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա: Անդրադարձ […]

̰
Կամովին հանձնվել է թմրանյութի նմանվող զանգված և զենք-զինամթերք

16:59 20.02.2021

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ռ. Պ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է 7 փաթեթում ընդհանուր 33,66 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված, 2 միավոր մեկփողանի որսորդական հրացան, 3 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, ինքնաձիգի 80 փամփուշտ, 2 սվին դանակ և նռնականետի […]

̰
33 տարի առաջ մեկնարկած իրադարձություններն, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում. ՀՀ ԱԳՆ

16:33 20.02.2021

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող […]

̰
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ այց Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն

14:55 20.02.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր, Արցախի վերածնման օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին: Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշելով, որ այն մեր լինելիության, անվերջանալի […]

̰
Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթ Ստեփանակերտում

14:43 20.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում: Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջը երթից ֆոտոշարք է ներկայացրել:

̰
Աճյունների որոնողական աշխատանքները կվերսկսվեն հաջորդ շաբաթվանից. ԱԻՊԾ

14:16 20.02.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: «ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից: […]

̰
Նախատեսվում են Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

14:12 20.02.2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները նախատեսում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: «Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռ.-911»:

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

13:40 20.02.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. «33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի […]

̰
Խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը․ Արցախի ԱԳՆ

12:09 20.02.2021

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց […]

̰
33 տարի առաջ դրվեց պայքարի հիմնաքար, որը դարձավ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը․ Արցախի ԱԺ խմբակցություններ

11:07 20.02.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել համայն հայությանը արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարելիցի առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով: 1988թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

10:47 20.02.2021

Փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]

̰
Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ․ Արայիկ Հարությունյան

10:07 20.02.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ: Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն […]

̰
Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում

20:39 19.02.2021

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների: Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը […]

̰
Հանդիպել են Երևանի և Ստեփանակերտի ավագանիների անդամները

20:24 19.02.2021

Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այնուհետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող […]

̰
Շուտով կմեկնարկի արցախցիների կարիքների գնահատման ծրագիրը

19:27 19.02.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, Արցախում ընտանիքների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր իրականացնելու նպատակով, գործընկերային հիմունքներով աշխատանքի էր հրավիրել կամավորականների: Պատրաստակամություն հայտնածներն արդեն եռօրյա դասընթացների են մասնակցում՝ դրա ավարտից անմիջապես հետո ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար: Այսօրվա դասընթացին ներկա է գտնվել նաև Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը, որը, ողջունելով մասնակիցներին, իր խոսքում անդրադարձել […]

̰
Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են որոնողական աշխատանքները. ԱԻՊԾ

17:16 19.02.2021

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։ Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները: Սակրավորներն ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։ Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակամություն […]

̰
ԱՀ նախագահն աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագրի վերաբերյալ որոշում է ստորագրել

16:17 19.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը: Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին: Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և ՀՀ ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը

15:38 19.02.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել […]

̰
Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական

14:45 19.02.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով։ Այդ մասին նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։ Նշենք, որ Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957-ի մարտի 8-ին Սիրիայի Հոմս քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում: 2009-ին նա […]

̰
Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում. Արցախի ԱԻՊԾ

14:12 19.02.2021

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Քռասնի համայնքների տարածքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում: Տեղեկատու հեռ. 911»:

̰
ԼՂ-ում ականի վրա պայթած ադրբեջանցին երրորդ անգամ էր այցելում արգելված տարածք

13:40 19.02.2021

Թերթերի շրջանի դատախազությունը հաղորդում է ստացել, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Թերթերի շրջանի Թալիշ գյուղի տարածքում ականի վրա պայթել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվել են ադրբեջանցիներ Բախտիյար Մահմուդովը և Էլշան Աբասովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թերթերի շրջանի դատախազությունից հայտնել են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մահմուդովն ականի վրա պայթել է, երբ դուրս է եկել […]

̰
Արցախում ականի վրա ևս 1 ադրբեջանցի է պայթել

13:09 19.02.2021

Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղում, հակատանկային ականի վրա 1 ադրբեջանցի է պայթել: Ermnihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Նշենք, որ Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 15-ից ավելի ադրբեջանցի զիվոր ու քաղաքացիական անձ է պայթել: Ադրբեջանի […]

̰
BACK_TO_TOP