TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

ԱՀ ՄԻՊ հաղորդման հիմքով քրգործ է հարուցվել ոստիկանների կողմից ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ

12:23 19.02.2021

2020թ-ի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել բողոքը այլ մարմնի՝ ԱՀ գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու […]

̰
Ինչպիսի՞ն է համաճարակային իրադրությունն Արցախում

11:28 19.02.2021

Փետրվարի 18-ին կատարվել է 29 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2902 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]

̰
Վարույթ է ընդունվել Արցախում նյութական և մշակութային արժեքները չտարհանելու դեպքի առթիվ հարուցված քրգործը․ Արցախի ՔԿ

10:51 19.02.2021

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի […]

̰
Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:29 19.02.2021

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկվել են ներպետական ու միջպետական ճանապարհների ձնամաքրման, ավազի ու աղցանման աշխատանքներում։ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին անցանելի է պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։ Զանգեր-Սարավան տեղամասում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի […]

̰
Մոսկվայում Արա Այվազյանը հանդիպում է ունեցել ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

22:36 18.02.2021

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: «Տեղի ունեցավ հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը»,- տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

̰
Զախարովան խոսել է ԼՂ-ում «Գորշ գայլերի» և Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին

20:20 18.02.2021

Զախարովան նշել է, որ զարմանքով է տեղեկանում աշխարհում պաշտամունքային օբյեկտների վաճառքի գործելակերպի մասին։

̰
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԼՂ շուրջ իրավիճակը

19:42 18.02.2021

Զախարովան հայտնել է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

̰
Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը

19:00 18.02.2021

Կրեմլը հաղորդում է, որ կողմերը քննարկել են նաև ԼՂ-ում տիրող իրավիճակը։

̰
Մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 մարմին. առողջապահության նախարար

14:58 18.02.2021

Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»,- նշել է նա և տեղեկացրել, որ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 […]

̰
Հայկ Խանումյանը պարզաբանումներ է ներկայացրել Արցախում ՏԻՄ ընտրությունների հետաձգման վերաբերյալ

14:00 18.02.2021

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Արցախի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգելու վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած որոշման նախաձեռնությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է այդ գերատեսչության ղեկավար Հայկ Խանումյանը: «Պատերազմական գործողությունների ընթացքում 2 համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս 8 համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ նրանց […]

̰
Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

13:41 18.02.2021

Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից: «Սույն թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 2021 թվականի […]

̰
Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու

12:56 18.02.2021

Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից […]

̰
Արցախի քաղաքացիներին տրամադրվելու է աջակցություն՝ ամսական 68 հազար դրամի չափով. Առաքելյան

12:23 18.02.2021

Կառավարությունը 4 ամիս ժամկետով արցախահայերին դրամական օգնություն տրամադրելու որոշում է կայացրել: Արցախի բոլոր քաղաքացիներին, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության խումբ, ամսական տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 68 հազար դրամի չափով: Որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

11:40 18.02.2021

Փետրվարի 17-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ […]

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանի 2 համայնքում

10:19 18.02.2021

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: ԱԻ պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա […]

̰
ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է «պատժել» Պակիստանին՝ Արցախում վարձկաններին ֆինանսավորելու համար

10:03 18.02.2021

ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ […]

̰
Մեկ օրում Արցախում մաքրվել է 15 հա տարածք․ ՌԴ ՊՆ

22:10 17.02.2021

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական։ «Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 631 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Հումանիտար ականազերծման […]

̰
Մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի Հանրապետության համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

19:07 17.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ չեն անցկացվի: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին […]

̰
Եթե առաջարկը չընդունվի, իմ անունը չի լինի համահեղինակների շարքում. Արցախի պատգամավորը՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխության մասին

17:23 17.02.2021

Ռուսերենն Արցախում կարող է պաշտոնական լեզու դառնալ: «Լեզվի մասին», նաև «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ է ներկայացվել Արցախի Ազգային ժողով: Թեմայի վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է օրենքի նախագծի համահեղինակ, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորի խոսքերով՝ ռուսական կողմի, խաղաղապահների հետ հաղորդակցության խնդիրներ կային, սա կլրացնի այդ բացը: […]

̰
Լիտվայում ՀՀ դեսպանը լիտվացի պաշտոնյաներին ներկայացրել է պատերազմից հետո ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակը

16:30 17.02.2021

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին տեսահանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդարանի անդամ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Անդրիուս Կուբիլիուսի և Լիտվայի պաշտպանության նախկին նախարար, Եվրոպայի խորհրդարանի անդամ Ռասա Յուկնյավիչիենեի հետ։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախյան երրորդ պատերազմից հետո ՀՀ-ում […]

̰
Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն. Մանե Թանդիլյան

15:40 17.02.2021

Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ «Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով՝ ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։ Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր […]

̰
Հայկական Կամիր խաչի ընկերությունը Հայաստան տեղափոխված մոտ 7000 ընտանիքի օգնություն է տրամադրում

15:04 17.02.2021

Հայկական Կամիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսական աջակցությամբ, Երևանում և յոթ մարզերում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված մոտ 7000 ընտանիքի տրամադրում է առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային և խոհանոցային պարագաներ, ինչպես նաև 53 000 կտոր ձմեռային տաք հագուստ:

̰
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը

14:20 17.02.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասաց. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի […]

̰
Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

13:58 17.02.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Ս. թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված կառավարության կողմից վերջերս […]

̰
Արցախում հարուցվել է քրգործ Ադրբեջանի ԶՈՒ-ին օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերով

13:43 17.02.2021

Արցախում պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերին Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից օգնություն ցույց տալու վերաբերյալ հաղորդման հիման վրա: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից դատախազություն էր ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի […]

̰
Ավստրալիայի խորհրդարան է ներկայացվել Արցախը ճանաչելու խնդրագիր

11:45 17.02.2021

Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ և փոխանցվել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի […]

̰
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

11:09 17.02.2021

Փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում:  

̰
Արցախի ԱԺ է ներկայացվել ռուսերենը պաշտոնական լեզու հաստատելու մասին օրենքի նախագիծ

08:39 17.02.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում տեղադրված է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որում նշվում է. «Հոդված 1. «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝  գրական հայերենը և ռուսերենը:» Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին […]

̰
Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 106 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

02:15 17.02.2021

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Քիչ առաջ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել, և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել […]

̰
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

22:49 16.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում […]

̰
BACK_TO_TOP