22:38 16.02.2021
Արցախ մուտքի ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում […]
21:04 16.02.2021
Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր […]
20:09 16.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին: Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ քննարկված հարցերի վերաբերյալ:
16:40 16.02.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում: Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարևորել […]
16:18 16.02.2021
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Ասկերան շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր։ Ֆիննական կացարանների արցախյան կատարելագործված տարբերակով և 80 քառակուսի մետր բնակտարածքով առանձնատները կունենան 2 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, ինչպես նաև 1000 քառակուսի մետր տնամերձ տարածք։ Նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութերով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով։ […]
15:57 16.02.2021
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին: Այս մասին տեղեկացնում են կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից: Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու […]
15:36 16.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս» և «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։ Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ամբողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և […]
14:15 16.02.2021
Արցախի Հանրապետության դեմ 2020թ․ սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների ու հանցավոր դեպքերի վերաբերյալ՝ դիմումների, հաղորդումների, գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից: Համաձայն հրամանի` ստեղծված աշխատանքային խումբը զբաղվելու է նաև մամուլում տարածված կամ կապի միջոցներով […]
13:47 16.02.2021
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 132 զինծառայողի անուն։ Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. […]
11:28 16.02.2021
Փետրվարի 15-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ […]
11:04 16.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն։ Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոոր, Այգեստան և […]
10:33 16.02.2021
Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու: Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և […]
21:10 15.02.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ: Առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին և խնդիրներին: Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության անվտանգության համակարգին ավելացել […]
20:21 15.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկցրին ՌԴ ՊՆ-ից։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում […]
17:48 15.02.2021
Փետրվարի 15-ին ՊԲ-ում մեկնարկել է 2021թ. բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոր ուսումնականի մեկնարկային գործընթացներին հետևել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ և պետական բարձր պարգևներ հանձնել պաշտպանական շրջանի բազմաթիվ զինծառայողների, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ գերազանց մակարդակով են կատարել […]
16:26 15.02.2021
ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն այսօր ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանները, ըստ որի՝ կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության համակարգում: ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Ռաշիդի Մանգասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում: Նախարարի մեկ […]
15:52 15.02.2021
Փետրվարի 14-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացիներից հեռախոսով հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում տեղակայված խանութներից մեկի մոտ կրակոցներ են եղել: Արցախի ոստիկանությունից հայտնում են՝ ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռ. Հ.-ն «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգով Մարտունի քաղաքում […]
15:22 15.02.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է […]
15:09 15.02.2021
Տելեգրամյան որոշ ալիքներ տեղեկություններ են տարածում, թե Սյունիքի մարզում գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է թե՛ մեծ, թե՛ փոքր տրամաչափի զինատեսակներից: ՀՀ ՊՆ-ից SHANTNEWS.AM-ին պարզաբանեցին, որ ադրբեջանական կողմը հիմնականում օդ է կրակում, ինչի մասին հայկական կողմն անմիջապես տեղեկացնում է տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին:
14:13 15.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է ««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» […]
13:42 15.02.2021
2021 թվականի փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ, որոնց 64-ը քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ: ԱԻՊԾ սակրավորների հետ Արցախի տարածքը հնարավոր վտանգից մաքրելու և արտակարգ իրավիճակների սպառնալիքներից խուսափելու համար, չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքներին ընդգրկվել են նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը […]
12:24 15.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների […]
11:28 15.02.2021
Գերատեսչությունը հավելում է, որ անվտանգության ապահովման նպատակով ռուս խաղաղապահ զորակազմի դիտակետերից մեկը տեղակայված է Դադիվանքի համալիրի անմիջական հարևանությամբ։
11:21 15.02.2021
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են: ԱԻ ծառայության սակրավորական […]
11:17 15.02.2021
Փետրվարի 14-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2649 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]
10:39 15.02.2021
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում: Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
23:11 14.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է […]
22:30 14.02.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղերձները Հայաստանի ու հայերի մասին՝ 1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա. 2) նրանք […]
18:30 14.02.2021
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների ականանետային հաշվարկները «Մարդակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրների վարժանքնեռր են անցկացրել։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Գործնական գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական և երթային վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակի վարման ընթացքում հաշվարկների գործողությունների ներդաշնակությունն ու արագությունը, նպատակակետին ուղղորդել […]
11:05 14.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Երկրի ղեկավարը, կարևորելով ՀՀ կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, […]