14:21 19.01.2021
Երեկ կեսօրին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչները մեկ ժամով փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը, որին ուղեկցել են ռուս խաղաղապահները: Խաղաղ ակցիա իրականացնող տեղացիները խաղաղապահներին հարցրել են, որ եթե ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար օգտվում են այդ ճանապարհից՝ ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանն այդ մասին «Շանթնյուզին» մանրամասներ է հայտնել։
«Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը փակվեց գրեթե 1 ժամ, մինչև ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյունը եկավ հասավ այդ փակ տարածք։ Ես, որպես համայնքի ղեկավար, այդ ակցիայի, ճանապարհ փակելու հետ որևէ կապ չունեմ, դա ակտիվ մասսան էր արել և՛ գյուղից, և՛ հարակից գյուղերի. դա բնակիչների նախաձեռնությունն էր։ Անհրաժեշտությունն այնքանով է, եթե ռուսական խաղաղապահներն ուղեկցում են ադրբեջանական շարասյանը, մոտավորապես 50-60 կմ հայկական տարածքով գալիս են դեպի Քարվաճառ, ապա նույն հաջողությամբ էլ իրենք թող ուղեկցեն հայկական կողմին դեպի Վարդենիսի կողմ՝ Քարվաճառով։ Վարդենիս հասնելու համար ձմեռային շրջանում պիտի Երևանով պտույտ գործվի ու գա հասնի Վարդենիս, դա էլ մոտավորապես մի 400-500 կմ է, եթե ոչ ավելի։ Իսկ մեր գյուղից Վարդենիս 80 կմ է։ Ստացվում է, որ 80 կմ-ի համար պիտի 400 կմ ճանապարհ անցնել»,- ասաց Աշոտ Հակոբյանը։
Ակցիայի մասնակիցները հղում են արել եռակողմ հայտարարության համապատասխան կետին և զգուշացրել, որ եթե այդ հարցը չլուծվի, իրենք պարբերաբար փակելու են ճանապարհը։ Բացի դրանից՝ նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որոնք վիրավորական ժեստեր են անում երթևեկելիս։ Խաղաղապահների հրամանատարը խոստացել է այդ հարցերը քննարկել իր ղեկավարության հետ:
«Ոչ պակաս կարևոր հարց էլ հնչեցվեց․ ադրբեջանական շարասյան ներկայացուցիչները՝ լինի վարորդ, թե ուղևոր, շատ տհաճ են իրենց պահում, ձեռքերով ժեստեր են անում անդուր, ասվեց, որպեսզի հետագայում տարբեր միջադեպեր չստացվեն, թող այդ ամենը ներկայացնեն, բացատրեն նրանց, որպեսզի այդ մարդիկ հայկական տարածքով անցնելիս իրենց մարդավարի պահեն, այսպես ասած»,- նշեց Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանը։
22:23 11.08.2025
Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...