12:20 26.09.2023
Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ […]
12:10 26.09.2023
Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին։
12:05 26.09.2023
ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ […]
11:55 26.09.2023
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
11:34 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ ՆԳՆ-ին: «Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` […]
11:29 26.09.2023
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն […]
11:18 26.09.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին՝ ժ. 21:00-ին մեկնել են Կոռնիձոր:
10:38 26.09.2023
Մենք կարծում էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելը հասանելի էր, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ […]
10:20 26.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում: Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում […]
09:56 26.09.2023
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
09:52 26.09.2023
Մենք մտահոգված ենք իրավիճակով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանել է. «Այն առումով, թե ինչն ենք կարևոր համարում, թիվ մեկն այն է, որ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, որ հետագա ռազմական գործողություններ չկան, թիվ երկու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները […]
09:41 26.09.2023
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
09:35 26.09.2023
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ «Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Ցավոք սրտի, հնարավոր չէր փրկել և նրանք […]
09:22 26.09.2023
Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրավիճակին. այս մասին X-ի իր հարթակում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։ «Պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել և օգնել տուժածներին բժշկական օդանավերով տեղափոխման հարցում: Նախագահ Ալիևը պետք է թույլ տա օգնության […]
09:13 26.09.2023
ՄԱԿ-ը կօժանդակի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին, եթե կազմակերպությունը հասանելիություն ունենա նրանց: Այդ մասին ճեպազրույցում ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։ «Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին: Եթե ՄԱԿ-ին թույլ տրվի մուտք գործել, մենք պատրաստ ենք մարդասիրական կարիքների գնահատում և օգնություն ցուցաբերել տուժածներին: Մեր ներկայացուցիչները ներկա են և՛ […]
09:02 26.09.2023
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժածներին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները շտապ որակյալ և մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր օգնություն են խնդրել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պայթյունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԼՂՀ ՊՆ բժշկական ջոկատի պետ Պավել Սուսլովի […]
08:51 26.09.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախում պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը: Այս մասին նա գրել է. «Լեռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել. Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»: #Haut-Karabagh | Toutes mes pensées […]
23:51 25.09.2023
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: […]
23:36 25.09.2023
ԱՄՆ-ը միջազգային առաքելություն է ստեղծելու Լեռնային Ղարաբաղի համար։ Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ Պետդեպարտամենտի կայքում հեռարձակվող ճեպազրույցի ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և միջազգային հանրությանը թափանցիկություն, վստահություն, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ համահունչ Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին», – հայտարարել […]
23:17 25.09.2023
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, […]
22:54 25.09.2023
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Իր հերթին ԱՄՆ սենատորը հանդիպան ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ: […]
22:38 25.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Պաշտպանը տեղում իրականացնում է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Գորիս համայնքում տեղակայված գրանցման կետում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման և կացարանով ապահովման հետ կապված հարցերը: Բազմաթիվ հարցեր քննարկվել են իրավասու […]
21:56 25.09.2023
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Հայաստանում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու՝ արդյո՞ք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները: «Կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները ԼՂ-ում: Իլհամ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները։ Ադրբեջանը պետք է կատարի […]
21:39 25.09.2023
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն այն բավարար չէ։ Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային […]
21:22 25.09.2023
Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ […]
21:11 25.09.2023
Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]
20:59 25.09.2023
ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի […]
20:51 25.09.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ սեպտեմբերի 25-ի տեղեկագրում: Նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ հանձնվել է ութ միավոր զրահատեխնիկա, […]
20:39 25.09.2023
Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նրանք մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ռազմական ուժի կիրառումը, որը մենք նկատեցինք անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից, անընդունելի է։ Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումն անընդունելի է»,- ասել է նախարարության ներկայացուցիչը: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք […]