20:22 25.09.2023
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։
20:02 25.09.2023
Մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան օգտարերեր հայտնում են Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի մասին: Հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է. «Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից: […]
19:20 25.09.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։ Արցախի […]
19:16 25.09.2023
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակին: Նա X-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Ֆրանսիան պետք է համոզի իր եվրոպացի գործընկերներին գործել հայերին պաշտպանելու համար։ Բաքվի մահաբեր խելագարությունը չի սահմանափակվելու միայն Արցախով»: La France doit convaincre ses partenaires européens de la nécessité d’agir pour protéger les Arméniens. La folie meurtrière de […]
17:32 25.09.2023
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
16:23 25.09.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական բանակցություններն ավարտվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումն այս անգամ տեղի է ունեցել Իվանյանում (Խոջալու): Հանդիպումից հրապարակված տեսանյութում երևում է, որ ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի […]
15:17 25.09.2023
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։ Սեպտեմբերի 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված […]
14:21 25.09.2023
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար կարևորը խաղաղապահ ներուժ չունեցող երրորդ կողմերի՝ Կովկասում իրենց ներկայությունը հաստատելու փորձերից խուսափելն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ դա դժվար թե օգնի իրավիճակին, սակայն, «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրել նոր իրականությանը, ապա […]
13:02 25.09.2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
12:30 25.09.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և […]
11:56 25.09.2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև […]
11:43 25.09.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել […]
11:34 25.09.2023
Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն X-ի իր հարթակում անդրադարձել է Հայաստանի համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին, որոնք արդյունք չեն տվել։ Նա գրում է. «Մակրոնի PR-ը չկարողացավ համոզել ոչ Չարլզ թագավորին, ոչ էլ Հռոմի պապին և առավել եւս մյուս երկրներին. նա ոչ ուժ ունի, ոչ կամք միայնակ միջամտելու, նույնիսկ դիվանագիտական մակարդակով… էթնիկ զտում` գազի […]
11:10 25.09.2023
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: Արցախի իշխանությունները շարունակելու են […]
10:16 25.09.2023
Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտն X-ի հարթակում գրում է. «Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդին ու քաղաքակրթությանը ոչնչացնելու գործում։ Չկա «ցեղասպանության կանխարգելում» ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում կամ ՄԱԿ-ում, չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին: Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում կլինի այդ մեկ խիզախ […]
22:19 24.09.2023
ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել ռմբակոծել Բելգրադը՝ դաշինքի նոր միջամտության շրջանակներում։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)․ «Կոսովոյի դեմ սերբական պատերազմը սկսվեց Բանսկայում։ Ես կոչ եմ անում ՆԱՏՕ-ին անհապաղ միջամտություն նախապատրաստել Սերբիայի դեմ։ Ռմբակոծեք Բելգրադը հենց հիմա»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ֆեհլինգերը մեղադրել է Ռուսաստանին […]
18:49 24.09.2023
ԼՂ տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով […]
18:26 24.09.2023
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները. Ալեքսանդր Ալեքսանյան Գոհար Գրիգորյան Նվեր Պողոսյան (երեխա) Միքայել Պողոսյան (երեխա) Դավիթ Ալեքսանյան (երեխա)։ […]
17:15 24.09.2023
Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ աղբյուրի՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։
15:43 24.09.2023
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ: Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձան […]
13:27 24.09.2023
ԼՂ կառավարությունը տեղեկացնում է՝ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Լեռնային Ղարաբաղից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստանի Հանրապետություն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Հաղորդվում է, որ բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին ԼՂ կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:
12:41 24.09.2023
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման: Շտաբից հայտնում են՝ լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչ այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:
23:58 23.09.2023
Այսօր ԿԽՄԿ-ի ավտոշարասյունով մոտ 70 տոննա մարդասիրական օգնություն հատել է Լաչինի ճանապարհը: Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն X-ի իր միկրոբլոգում։ Նշվում է, որ ուժած համայնքների համար նախատեսված մարդասիրական օգնությունը ներառում է. – 66 տոննա ցորենի ալյուր – 2700 կգ աղ – 450 կգ չոր խմորիչ – 375 լիտր արեւածաղկի ձեթ Today, nearly 70 metric tons […]
23:49 23.09.2023
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման։ – Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվում, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է հրատապ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների հարցով և որ այդ նիստի շրջանակներում շրջանառելու համար տեսանյութեր են հարկավոր: […]
23:12 23.09.2023
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, ով այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծանր է. Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել, որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում: Ես մարզպետ Ղուկասյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան […]
23:00 23.09.2023
Արցախի շուրջ իրավիճակը վաղուց դուրս է զուտ տեղային բնույթից, այն տարածաշրջանային ու միջազգային նշանակություն ունի: Ինչո՞ւ Արցախում հարձակումը տեղի ունեցավ միջազգային դերակատարների թույլտվությամբ: Ինչո՞ւ դարձյալ խոսվեց 3+3 ձևաչափի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ու ենթատեքստեր կան: Այս հարցերին անդրադարձել է Արմեն Պետրոսյանը՝ «Հորիզոնի» հետ հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում։
21:31 23.09.2023
Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելությունից սեպտեմբերի 23-ի տեղեկագրում: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։ Նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված […]
21:24 23.09.2023
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Կարմիր խաչն այսօր Մարտակերտից վիրավորներ է տեղափոխել Ստեփանակերտ։ Նրա խոսքով՝ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտից 17 վիրավորի է հաջողվել տեղափոխել Ստեփանակերտ։
21:19 23.09.2023
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են […]