TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

ԱՐՑԱԽ

Գերի Փիթերսը Սենատի անդամներին հորդորել է միանալ իրեն և կանգնել հայ ժողովրդի կողքին

20:45 23.09.2023

ԱՄՆ սենատոր Գաի Փեթերսը Սենատում խոսել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում: «Ալիևի ռեժիմը հումանիտար աղետ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում. Սենատի հարթակում ես քաջալերեցի իմ գործընկերներին և վարչակազմին միանալ ինձ՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին»,-գրել է նա:   The Aliyev regime is perpetrating a humanitarian disaster in […]

̰
Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ իրականացվում է ՊԲ ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից. Տեղեկատվական շտաբ

19:30 23.09.2023

ԼՂ տեղեկատվական շտաբից Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են. «Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները. Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր […]

̰
Հազարավոր արցախցիներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում

17:25 23.09.2023

Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են։ Արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք՝ մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են՝ ով ինչպես կարողանում է: Այս մասին տեղեկացնում […]

̰
Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը

16:58 23.09.2023

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ՝ ցույց տալու համար, որ մենք […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ-ին և ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել

13:42 23.09.2023

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի հետ հայերին պաշտպանելու և Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել Կոնգրեսին՝ ի պատասխան Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված դաժան և անարդար գործողությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։ «Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն […]

̰
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՏՇ

13:29 23.09.2023

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին: […]

̰
ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սարսափելի հաղորդումներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության վերաբերյալ. Արցախի ՄԻՊ

13:24 23.09.2023

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ հաղորդումներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության վերաբերյալ։ Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Արցախի ՄԻՊ գրասենյակը: «Ադրբեջանական հեռագրային ալիքները խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական […]

̰
Հայոց ցեղասպանություն 2023-ին. «Վաշինգտոն Փոստ»-ն անդրադարձել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին

13:10 23.09.2023

ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ը ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թերթը հիշեցնում է, որ 2021-ին նախագահ Բայդենը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Անատոլիայում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող իրենց հողերից հայերի արտաքսումը՝ ընդգծելով, որ Միացյալ […]

̰
Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ

12:21 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին մեր թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։ Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց […]

̰
Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությունը

12:06 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային […]

̰
Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան

11:49 23.09.2023

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահագն Աֆյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,-նշված է հրամանագրում։

̰
Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին

11:40 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել աջակցել ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերին

11:15 23.09.2023

Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերին։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ Այն տարածվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով։ «Պետքարտուղարը կոչ է արել աջակցել Լեռնային […]

̰
Այսօրվանից տաք սնունդ կտրամադրվի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիներին․ Արցախի տեղեկատվական շտաբ

10:24 23.09.2023

Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատավական շտաբից։

̰
Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ բնակչությանը

09:19 23.09.2023

Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Օգնությունը ներառում է սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների բեռնափոխադրումներով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 50 տոննա բեռ, այդ թվում՝ սննդի չափաբաժիններ և հիգիենայի պարագաներ, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է […]

̰
Արարատ Միրզոյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

09:10 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

08:50 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: […]

̰
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հայտարարությունը Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ

08:36 23.09.2023

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուն իր տագնապն է հայտնել Ադրբեջանի կողմից էսկալացիայի վերաբերյալ, նշել սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարի մասին և ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կարևորությունը, որը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները։ «Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի էսկալացիային և […]

̰
Արարատ Միրզոյանի և Յուրի Քիմի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրադրությանը

08:12 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ հատուկ խորհրդականին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

08:04 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ: Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե Գևորգյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

22:49 22.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:

̰
Դժվար է ԼՂ-ում տեղի ունեցածին վերաբերվել չոր դիվանագիտական ​​տեսանկյունից․ Աբխազիայի ԱԳ նախարար

22:09 22.09.2023

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անմիջականորեն կապված չէ Աբխազիայի հետ, սակայն նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան։ «Իրավիճակը զարգանում է արագ տեմպերով: Սրանք տեկտոնական փոփոխություններ են, միջազգային համակարգը գտնվում է բեկման կետում, և մենք պետք է շատ ադեկվատ արձագանքենք, աշխատենք փոփոխվող իրավիճակին համապատասխան»,- ասել է Արձինբան։ Աբխազիայի […]

̰
ԱՄՆ-ն շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը. Յուրի Քիմ

21:51 22.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին X-ի իր միկրոբոլգում գրառում է կատարել Քիմը: Նա նշել է, որ ինչպես երեկ ՄԱԿ ԱԽ-ում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում պաշտպանելու խաղաղ բնակիչներին […]

̰
Արցախից հերքում են՝ փաստաթղթեր չեն այրվում

21:33 22.09.2023

Հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, […]

̰
Աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԼՂ ԱՆ

21:24 22.09.2023

Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը: «Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ […]

̰
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների լուսանկարներ է հրապարակել

20:59 22.09.2023

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այս մասին հայտնել է Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունը եւ հրապարակել Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների լուսանկարներ։ «Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև […]

̰
Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը

19:30 22.09.2023

Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ի իր էջում։ «Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ […]

̰
Վերջին 2 օրում Արցախի ՄԻՊ-ն ու այլ մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ անհետ կորածների վերաբերյալ

19:14 22.09.2023

Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների մասին, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Վերջին 2 օրվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Արցախի այլ պատկան պետական ​​մարմինները ստացել են ավելի քան 600 ահազանգ և […]

̰
Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ. ԱԳ նախարար

18:35 22.09.2023

Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորը ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։ «Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- գրել է Լահբիբը։ Belgium condemns Azerbaijan’s military operation against […]

̰
Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԼՂ-ում

17:26 22.09.2023

Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։ «Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ […]

̰
BACK_TO_TOP